Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ) Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութ Եվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The Economist Նիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ) Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Զելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատել Ինչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթը Կապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենա Կիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համար

«Պատահական չէր, որ դեպքերից երկու օր առաջ ասիախաչատրյանները Հայաստանից հասել էին Թիֆլիս» (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, մեղմ ասած, հուսադրող չեն: Հանրության ուշադրության կենտրոնում են վերջին օրերին հարեւան Վրաստանում տեղի ունեցող դեպքերը: Ստեղծված իրավիճակի, մեզ վրա հնարավոր հետեւանքների մասին էլ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ջավախքահայ հասարական-քաղաքական գործիչ, «Կամք» նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ հետ:

«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՉԷԻՆ ԿԱՐՈՂ ԻՆՔՆԱԲՈՒԽ ԼԻՆԵԼ»

– Պարոն Չախալյան, Վրաստանում տեղի ունեցան զանգվածային ակցիաներ, եւ այսօր էլ դեռ իրավիճակը լարված է: Ի՞նչ կասեք այս մասին:

Իրավիճակը բավական մտահոգիչ է: Վրաստանը ոչ միայն մեր հարեւանն է, այլեւ մեր բնական դաշնակիցն է: Ինչպես գիտեք, տարածաշրջանում միայն Վրաստանն է, որ քրիստոնյա ժողովուրդ ունի` վրացիները, նաեւ գաղտնիք չէ, որ մեր միակ ճանապարհն է անցնում այնտեղից: Ավելին` կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր զարկերակն այդտեղից է անցնում: Հետեւաբար մենք ցանկանում ենք, որ միմիայն խաղաղություն տիրի Վրաստանում, եւ կայունություն լինի: Ուստի` կոչ ենք անում բոլոր այն ուժերին, ովքեր փորձում են ապակայունացնել իրավիճակը, թող Վրաստանից հեռու խաղան:

Իսկ ովքե՞ր են այդ ուժերը...

Միանշանակ ասել չի կարելի, բայց ինչքան էլ ոմանք փորձում են սա ներկայացնել ինքնաբուխ ակցիա, մենք տեսնում ենք, որ այն դեռ օրեր առաջ էր կազմակերպված: Այսպես ասած` սորոսական թեւի ներկայացուցիչներ ե՛ւ Հայաստանից էին Թիֆլիս գնացել, ե՛ւ Ադրբեջանից: Իհարկե, սորոսական գրասենյակ պաշտոնապես Ադրբեջանում չի գործում, բայց այնտեղ էլ իրենք իրենց ազդեցության գործակալներն ունեն: Այնպես որ, չէին կարող ուղղակի ինքնաբուխ լինել այդ ակցիաները: Թե կոնկրետ ով է կազմակերպել, վստահ չենք կարող ասել, բայց կարող ենք ենթադրել` ում է պետք, որպեսզի Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները սրվեն, մանավանդ, որ, ինչպես գիտեք, այդ հարաբերություններն այդքան էլ հարթ չեն: Հազար ու մի խնդիրներ կան` սկսած նրանից, որ Վրաստանում ՌԴ-ն դեսպանություն չունի: Այս վերջին տարիներին քիչ-քիչ փորձ է արվել հարթել իրավիճակը, այսինքն` ավիաչվերթները վերականգնել, վրացական գինիներ էին սկսել ռուսական շուկա գնալ, ռուս զբոսաշրջիկներն էին սկսել այցելել Վրաստան, արդեն խոսակցություն կար, որ նաեւ Վրաստանի քաղաքացիները ՌԴ կարող է հնարավորություն ունենային գնալ` առանց վիզայի, դրանք պետք է հանվեն, քանի որ վիզա ստանալը շատ բարդ գործընթաց է: Մի խոսքով` բավականին դրական ընթացք կար, բայց մի օրվա մեջ հարաբերությունները շատ արագ լարվեցին, եւ նորից շատ մեծ հակառուսական տրամադրություններ բարձրացան Վրաստանում:

«ՋԱՎԱԽՔԸ ՉԻ ՓՈՐՁՈՒՄ «ԿՐԱԿԻ ՎՐԱ ՅՈՒՂ ԼՑՆԵԼ»

– Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստեց Վրաստանի ԱԺ նախագահի աթոռին: Բայց իրականում սա՞ էր զանգվածային ակցիաների հիմնական պատճառը:

Գիտեք, Ասյա Խաչատրյանը (նկատի ունի ադրբեջանասիրություն քարոզող հայտնի կապտամազին, - հեղինակ) երկու օր առաջ չէր գնա հասներ Թիֆլիս, որովհետեւ երկու օր հետո ռուս պատգամավորը պետք է նստեր ԱԺ նախագահի աթոռին, եւ ինքնաբուխ փորձեին գրավել Վրաստանի պառլամենտը: Ավելին ասեմ` չեմ ուզում անուններ տալ, բայց մի շարք ասիախաչատրյաններ Հայաստանից հասել էին Թիֆլիս: Հետեւաբար, չեմ կարծում, որ սա էր բուն պատճառը: Ըստ իս, սա կանխավ մտածված սադրանք էր, որը, ափսոս, չկարողացան կանխել Վրաստանի իշխանությունները:

Ի՞նչ տրամադրություն կա ջավախահայերի շրջանում:

Բացարձակապես Ջավախքը կայուն է: Ջավախքը չի փորձում խառնվել, «կրակի վրա յուղ լցնել», ինչպես իրենց հայտարարությամբ «Սասնա ծռերը» փորձեցին մեկնաբանել: Ընդհանրապես անհասկանալի էր «Սասնա ծռերի» հայտարարությունը, թե կոչ են անում ջավախահայությանը զուսպ մնալ, չմասնակցել, ռուսական «ծուղակը» չընկնել, դե ձեռքի հետ էլ ջավախահայությանը դիտարկում են ռուսամետության դաշտում: Այսինքն` շատ սահուն կերպով փորձում են լեգիտիմացնել տարիներ շարունակ Սահակաշվիլու կողմից ջավախահայությանը հնչող մեղադրանքները:

Ձեր կարծիքով` սրանով ո՞ւմ ջրաղացին էին փորձում ջուր լցնել «Սասնա ծռերը»:

Սա պետք է իրենց հարցնել, բայց միանշանակ կրկնում եմ` Ջավախքում կայուն են, ջավախահայության շրջանում անգամ ակցիաներին մասնակցելու փորձ անգամ չի եղել: Այդ ամենին ընդամենը մեկ-երկու հայ է մասնակցել, որոնք բացարձակապ կապ չունեն ջավախահայության հետ: Ջավախահայությունը սրանից շատ ավելի ծանր վիճակներում է կարողացել շատ ճիշտ իր քաղաքացիական դիրքորոշումը պահել եւ չնպաստել Վրաստանի անկայունացման որեւիցե մի գործընթացի, եւ վստահ եմ, որ ապագայում էլ չի մասնակցելու: Եվ հիմա կանգնել եւ ջավախահայությանը նման կոչ անել, բացարձակապես անընդունելի եմ համարում: Մյուս կողմից էլ, «Սասնա ծռերն» իր հարցերը Հայաստանում լուծե՞լ են, որ հիմա էլ ջավախահայության հարցերն է լուծում: Լուրջ չէ: Եթե այս մասին անդրադառնայի Ֆեյսբուքում, մի հատ սմայլիկ կդնեի ու վերջ:

«ՔԹՆԵՐԻՍ ՏԱԿ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԱ»

– Ի դեպ, Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլու մասին. նա շատ ոգեւորված էր Վրաստանում տեղի ունեցող դեպքերով եւ հայտարարում էր, թե սա շարունակությունն է Հայաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը:

Սահակաշվիլին ինքն իր կերպարով շատ մեջընկան տիպ է: Կապ չունի` իր կարիքն ունե՞ն, թե` ոչ, իրեն հրավիրում են, թե` ոչ, նա մեջ է ընկնում: Դրանից  ելնելով` չգիտեմ, ինքն ունեցե՞լ է մասնակցություն այս ամենին, թե` ուղղակի այս դեպքերը եղել են, ինքն էլ առիթից օգտվում է, իրեն մեջ է գցում: Ինչեւէ, միանշանակ հստակ է, որ ինչ որ եղավ, այս ամենից Վրաստանը տուժեց: Եվ ես չեմ կարող հասկանալ որեւիցե մի քաղաքական գործչի, ով ուրախանում է մի գործընթացից, երբ սեփական երկիրը տուժում է: Ցավոք, փոքր ազգերի հիմնական խնդիրը սա է, որ քաղաքական գործիչների մեծամասնությունը պետականամետ զգացողություն չունի: Կարեւորն իրենց աթոռը լինի, թքած, թե պետությունը վարի չի գնա: Այս նույն տրամաբանությամբ` Սահակաշվիլին ուրախանում է, նա կուրախանար նաեւ, երբ այս լարվածությունն էլ ավելի թեժանար, երբ, ասենք, զոհվածների թիվը ոչ թե մեկ լիներ, այլ մի քանի տասնյակ:

Տարածաշրջանում մի կողմից` Իրանում է լարված վիճակ, մյուս կողմում` Վրաստանում, Հայաստանում դեռ զբաղված են ներքին հաշվեհարդարներով, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը բավականին ուժեղանում է թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանի սահմանին: Այս առումով ի՞նչ վտանգներ եք տեսնում, եւ ինչպե՞ս պետք է դիմակայենք:

Ինքս էլ շատ մտահոգ եմ մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներով: Օրերս «Կամքը» հայտարարություն տարածեց` համախմբման, ինչը հենց այս վտանգները հաշվի առնելով էինք արել: Ամեն դեպքում, մենք հավատում ենք, որ պարտավոր ենք համախմբվել` անկախ մեր քաղաքական ճաշակից, անկախ մեր կրոնական պատկանելությունից: Այդ սեւերի եւ սպիտակների բաժանելու պրոցեսը շատ վտանգավոր է մեր պետականության համար, եւ արդեն կապ չունի` դու սեւերից ես, թե սպիտակներից: Եթե արդեն դու այդ բաժանարար գծերի մեջ ես մտել ու խաղում ես, արդեն քո պետությանը վտանգավոր գործընթացի մեջ ես ներքաշում: Այս առումով անընդունելի են ե՛ւ սեւերը, ե՛ւ սպիտակները: Մենք բոլորս սեւ ենք, սպիտակ ենք, բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, եւ Հայաստանի պետական շահը մեզ համար առաջին տեղում է: Դատաարտելի են ոչ միայն այդ բաժանարար գծերը, այլ դրանք ավելի խորացնելը եւ կապ չունի, թե կողմերից որ մեկն է դա անում: Դրա համար օր առաջ մենք պետք է համախմբվենք, միանշանակ այսօր տարածաշրջանում վիճակը շատ բարդ է, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արցախյան ճակատում կուտակումներ կան, ինչպես նշեցիք, զորավարժություններ են տեղի են ունենում` կես տարվա ընթացքում արդեն 13-րդն է տեղի ունեցել: Այս պարագայում մեր ռեսուրսը վատնենք, մեկս մեկիս դեմ պայքարելով, ոչնչացնելով, բավականին անհեռանկար պահվածք է եւ, ցավոք, այդ մոտեցման համար տուժելու է ոչ միայն այդ պահվածքը դրսեւորողները, այլ բոլորս: Մենք դրան դեմ ենք եւ կոչ ենք անում համախմբման: Այո՛, քաղաքական քննադատություն պետք է լինի, պետք է երեւույթները քննադատել, ողջունել, բայց քթներիս տակ պատերազմ կա...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.






Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութԵվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The EconomistՆիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ)Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԶելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատելԻնչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթըԿապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենաԿիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համարՊուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ ԼուկաշենկոՊուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. ԿրեմլՀռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ինԿիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերովՆախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ ԱղազարյանԵս ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասինՈւկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top