Բուֆոն. «Ռոնալդուի հետ կարիերան ավարտելն իսկական նվեր է»
Արխիվ 16-20
Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է իր վերադարձը «Յուվենտուս»:
«Կարիերայիս վերջնամասում ինձ հաջողվեց խաղալ Նեյմարի ու Մբապեի հետ ՊՍԺ-ում, իսկ հիմա իմ թիմակիցը կլինի Ռոնալդուն: Կարծում եմ, որ իմ նման փորձ ու պատմություն ունեցող ֆուտբոլիստի համար հրաշալի նվեր է կարիերան ավարտել Ռոնալդուի պես ֆուտբոլիստի հետ», – իտալացու խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
Բուֆոնն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 25 հանդիպման ու բաց թողել նույնքան գնդակ: Իտալացին ՊՍԺ-ի հետ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում ու նվաճել երկրի սուպերգավաթը: