Հորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. Քաղաքագետ Պուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուր Տիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակը Պուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ) «Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացում ԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եք Զբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջը Վաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուր Հռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումները

«Փախչել չեմ սիրում, դա սկզբունք է ինձ համար». Գագիկ Թադեւսյան (Տեսանյութ)

Արխիվ 16-20

ՀՀ վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի մենակատար ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ գրեթե մեկ տարի է, ինչ տեղափոխվել է Միացյալ նահանգներ: Սակայն, սա ամենեւին էլ չի նշանակում, որ նրա կյանքում ստեղծագործական դադար է: Ավելին՝ ինչպես դեռ բանակում ծառայության տարիներին խոստացել էր «Իրավունքի» հետ զրույցում, շարունակում է պարել եւ պարեցնել: Ինչպես հայտնվեց երիտասարդ պարողը ԱՄՆ-ում, ինչով է զբաղվում այսօր եւ երբ կրկին կլինի հայրենիքում… Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ պարզել ենք հենց օվկիանոսից այն կողմ գտնվող Գ. Թադեւսյանից:

- Գագիկ, ի տարբերություն շատ շատերի, ովքեր տեղափոխվում են արտերկիր բանակից խուսափելու համար, Դուք Հայոց բանակում ծառայեցիք եւ հետո միայն տեղափոխվեցիք ԱՄՆ: Ինչո՞ւ:

- Հիմա ավելի քան վստահ եմ, որ ճիշտ եմ վարվել: Ծառայության ընթացքում արդեն 23 տարեկան էի: Մինչ այդ սովորել եմ ԵՄ համալսարանում՝ բակալավրիատ, այնուհետեւ մագիստրատուրա աստիճաններում: Քանի որ բանակային կյանքս անցել է հասուն եւ գիտակից տարիքում, չեմ զղջում ոչ մի րոպեի համար: Ասեմ ավելին՝ ծառայությանս ընթացքը կյանքիս ամենանակարեւոր ու լուսավոր տարիներից է: Հորդորում եմ բոլոր տղաներին անցնեն այդ ուղին: Այն կյանքի կարեւոր դաս է, որը ուրիշ ոչ մի տեղ չես կարողանա սովորել: Թե ինչո՞ւ տեղափոխվեցի ծառայությունից հետո ԱՄՆ, ավելի քան պարզ է: Փախչել չեմ սիրում, դա սկզբունք է ինձ համար: Որքան էլ խոչընդոտող հանգամանքներ լինեն առջեւումս, ետեւումս, ամեն ինչ պետք է մաքուր լինի... Դրա համար էլ նախ պարտքս տվեցի հայրենիքի նկատմամբ, չնայած այն չի սահմանափակվում բանակով: Այս պահին էլ եղբայրս է ծառայության մեջ, որի համար միայն հպարտ եմ: Նա շատ խոստումնալից շախմատիստ ու մարզիչ է, ով նույնպես բազում առաջարկներ ու հրավերներ ուներ դրսից:

- Դեռ մեկ տարի առաջ մեզ հետ զրույցում նշել էիք, որ Ձեր ապագա ծրագրերը միշտ կապված են եղել պարի հետ եւ պետք է շարունակեք պարել կամ պարեցնել: Հետաքրքիր է՝ այսօր ինչո՞վ եք զբաղվում Միացյալ նահանգներում:

- Ճիշտ եք, հենց այդպես,էլ անում եմ՝ պարում եւ «պարեցնում» եմ՝ դասավանդելով դասական, հայկական եւ տարբեր ազգային պարեր:

- Հե՞շտ «լեզու գտաք» երեխաների՝ Ձեր սաների հետ:

- Այո, ինձ թվում է, թե միշտ ճանաչել եմ նրանց: Չնայած նրան, որ երկիրը, միջավայրը, ընտանիքը, օրենքն ու վարքերը տարբեր են, եւ փոքրիկներն ապրում ու դաստիարակվում են մեզ համար որոշակի անսովոր ու ազատ մեթոդներով, բայց միեւնույն է, նրանք մնում են նույն անկեղծ, մաքուր ու պարզ էակները: Այդ իսկ պատճառով ես համոզվեցի՝ ուր էլ գնաս երեխաները նույնն են, նրանք մաքուր էջ են: Նրանց հետ պետք է կարողանալ լինել նույնքան անկեղծ, ինչպիսին նրանք են: Որքան էլ դժվար լինի ինչ-որ բան սովորացնել, որքան էլ հոգնեմ, միեւնույն է, նրանց հետ աշխատելիս ինքնամաքրվում եմ, լիցքավորվում, մանկանում, ինձ պաշտպանված ու երջանիկ եմ զգում: Նրանց կողքին մոռանում եմ, որ օտարության մեջ եմ: Նրանք իմ Հայաստանն են՝ իմ հայրենիքը:

- Ի դեպ, վերջերս համացանցում լայն արձագանք էր գտել Ձեր պարային համարով տեսահոլովակը: Սպասե՞նք նոր տեսահոլովակների:

- Նոր տեսահոլովակի գործընթացն արդեն իսկ ուժի մեջ է, բայց չեմ բացի փակագծերը, թող այն անակնկալ լինի հանդիսատեսի համար: Ձեր նշած տեսահոլովակը, որը նկարահանվել է Heritage փրոդաքշնի կողմից, ներկայացնում է Սարո Զավենի «Peak51 65« երաժշտական գործը: Այս տեսահոլովակի հիմնական նպատակն էր ստեղծել մի նոր պարային ժանր, որն, ըստ մեզ, կոչվում է international house, քանի որ հենց երաժշտությունն էլ Deep house ժանրին է պատկանում:

- Որքանով նկատել եմ, ակտիվ համերգային ծրագրերի եք մասնակցում, կարելի՞ է ասել, որ հայկական պարը պահանջված է Սփյուռքում:

- Ոչ միայն մասնակցում եմ, այլ նաեւ 3 մեծ համերգներ ենք ներկայացրել մեր սփյուռքահայ հանդիսատեսին: Առաջիկայում էլ մեր դպրոցը համերգով հանդես կգա Եվրոպայում: Իհարկե, շատ պահանջված է հայկական պարը դրսում, քանի որ ունենք մեծ Սփյուռք: Իսկապես հոգեւոր պահանջ է՝ գրեթե բոլոր ընտանիքներում երեխաները հաճախում են պարային խմբեր (խմբակներ): Իհարկե՝ ոչ միայն մեզ մոտ, ուրիշ խմբեր եւս: Դա շատ-շատ է կարեւորվում Սփյուռքում: Այն ամենամեծ հայապահպան եւ ազգի ինքնությունը, ոգին պահպանելու կարեւորագույն միջոցներից մեկն է: Գիտակցում եմ, որ այստեղ ավելի մեծ ազգանվեր գործ եմ անում, քան եթե լինեի հիմա հայրենիքում: Որքան էլ, որ անհրաժեշտ եմ համարում օտար լեզվի իմացությունը ու կարեւորությունն այստեղ, միեւնույն է, ջանում եմ դասապրոցեսի ընթացքում խոսել եւ խոսեցնել հայերեն: Ճիշտ է, մեծ ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ շատերը դժվարությամբ են հասկանում կամ չեն հասկանում արտաբերածս, բայց, միեւնույն է, աշխատում եմ թեկուզ մեկ բառ պահպանել նրանց մտահորիզոնում, որովհետեւ առանց լեզվի ու առանց հայեցի մտածողության մշակույթը ճիշտ ներկայացնել շատ դժվար կլինի:

- Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը Heritage պարային դպրոցի եւ արվեստի կենտրոնի հետ:

- Առաջարկներ շատ էին եվրոպական տարբեր՝ Ֆրանսիա, Իսրաել, Ռուսաստանի Դաշնություն: Մեկը մեկից գայթակղիչ առաջարկներ էին։ Քանի որ այդ ընթացքում բանակային ծառայության մեջ էի, ունեի ծանր ու թեթեւ անելու ժամանակ, ցանկացա ընդունել մեկ-երկուսը՝ վերջնական պատասխան, իհարկե, չտալով։ Հերթական առաջարկը ստացա Heritage-ի հիմնադիր եւ տնօրեն, ինձ համար հարգարժան եւ կարեւոր անձնավորության՝ Նարինե Պետրոսյանի կողմից: Նա ինձ նկատել էր ԱԵՆ-ում համերգի ժամանակ: Ճիշտ է, սկզբում մի փոքր դժվար էր ընտրել ու որոշում կայացնել, բայց, ի վերջո, նկատի ունենալով մեծ Սփյուռքի հետ աշխատելու գործոնը եւ ամենակարեւորը վստահությունը՝ թե՛ անձի, թե՛ առաջարկի հանդեպ՝ ընդունեցի։ Այժմ շատ ուրախ եմ մեր համագործության համար: Ունենք շատ լավ պարի դպրոց, մշակութային արվեստի կենտրոն, որը դեռ ընդայլվում է ու ավելի զարգանում:

- Ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում:

- Ինչպես արդեն նշեցի, շուտով պատրասվում ենք համերգներով ներկայանալ Ֆրանսիայում, ծրագրեր ունենք Հայաստանի հետ կապված։ Օգոստոսին Հայաստանում տեղի կունենա Heritage բարեգործական փառատոնը, որի նպատակն է օգնել Երեւանից դուրս գտնվող շրջանների պարախմբերին։ Չեմ կարող ներկայացնել բոլոր ծրագրերը, բայց դրանք շատ են եւ աշխատում ենք իրականացնել:

- Իսկ կա՞ն ծրագրեր՝ կապված ամերիկյան համագործակցությունների հետ:

- Այո, իհարկե ապրել մի երկրում ու չհամագործակցել այդ երկրի հետ, սխալ կլինի:

- Այսօր ի՞նչ խնդիրներ եք տեսնում Սփյուռքում:

- Խնդիրները զուտ սրտովս եմ զգում, շատ կուզեի՝ ուր էլ լինենք, մնանք հայ, չկորցնենք մեր ինքնությունը, մեր լեզուն ու տեսակը:

- Վստահ եմ՝ հետեւում եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ի՞նչ տպավորություններ ունեք:

- Հայաստանիս համար ամեն ինչ լավ է լինելու, միշտ վստահ եմ եղել այդ հարցում: Կյանքը, պատմությունը ցույց է տվել, որ մենք ամենաուժեղ, ամենապայքարող ու ամենագիտակից ազգն ենք:

- Ե՞րբ սպասենք Ձեզ կրկին հայրենիքում:

- Շատ չի ուշանա, շուտով:

- Պատրաստվո՞ւմ եք ինչ-որ մի օր ընդմիշտ վերադառնալ հայրենիք, թե՞ մերվել եք սփյուռքյան կյանքի հետ:

- Չեմ կարող վերադառնալ մի տեղ, որտեղից չեմ հեռացել: Իմ հայրենիքը Հայաստանն է, ներկայումս բնակվում եմ Լոս Անջելեսում, բայց արտիստի տունն այնտեղ է, որտեղ նա հնարավորություն ունի ստեղծագործել: Ես ինձ թե՛ Երեւանում, թե՛ Լոս Անջելեսում, թե՛ այն երկրներում, որտեղ եղել եմ, տանն եմ զգացել, քանի որ ոտքերս չեն կտրվել բեմից եւ սիրտս մշտապես ջերմացել է հանդիսատեսի ծափահարություններից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Հորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովՑավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասինGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններԽորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկըՕկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայողԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվելՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածելՀայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունումՕրվա խորհուրդ. մայիսի 10Էսօր ու միշտ հիշում ենք քեզ… Հայտնիների գրառումները` երջանկահիշատակ Գևորգ Եղիազարյանի մասինՍարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում հայտնաբերված 18-ամյա տղայի կյանքը փրկել ենՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըԱնձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին. Բենուա ԿոեՀայ ծնվելը օրհնություն է. Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքըՄակրոնը, Սթարմերը, Մերցը և Տուսկը ժամանել են ԿիեւԳրոհը «սպանողի» բնազդ դեռ չունի. Մխիթարյանը` Յամալի խաղի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top