«Փաշինյան քաղաքական գործիչն իզմեր չունի եւ իրենից ամեն ինչ կարելի է սպասել». Շարմազանով (Տեսանյութ)
Արխիվ 16-20
Արդեն 9-րդ օրն է, ինչ Հյուսիսային պողոտայում եւ Ազգային ժողովի դիմաց Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության կողմից անժամկետ ստորագրահավաք է ընթանում` ընդդեմ Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիայի վավերացման: Երեկ ստորագրահավաքին միացան նաեւ ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ եւ ՀՀԿ խորհրդի անդամներ: Լրագրողների հետ զրույցում Էդ. Շարմազանովը նախ շեշտեց, որ ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն է եւ չի կարող կողմ լինել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ