Գրենլանդիան մեկ օրում 12,5 մլրդ տոննա սառույց է կորցրել (Տեսանյութ)
Արխիվ 16-20
NASA-ի լուսանկարները ցույց են տալիս, որ Գրենլանդիայում մի քանի օրվա ընթացքում հսկայական սառույցներ են հալչել: Մեկ օրում Գրենլանդիան 12,5 մլրդ տոննա սառույց է կորցրել, հաղորդում է Life-ը:
Սմիթսոնյան ինստիտուտի ամսագիրը հայտնում է, որ ընթացքին հետեւում են 1950 թվականից: Եվ վերջին օրերի ընթացքում կղզին աննախադեպ ծավալով սառույց է կորցրել:
Ամսագիրը ընթերցողներին վախեցնում է, որ սառույցի ընդամենը մեկ միլիմետրի հալչելը կազմում է կղզու ողջ տարածքի 60%-ը, ինչը բավարար կլինի, որպեսզի ԱՄՆ Ֆլորիդա նահանգը սուզվի գրեթե 13 սմ-ով կամ ողջ Գերմանիան՝ 7 սմ-ով:
Կղզու հազվագյուտ բնակիչները հասցրել են նկարահանել, թե ինչպես են սառույցները փոքր գետերի վերածվում: