«Ոստիկանությունը, ինչպես միշտ, սպասարկում է այդրոպեական քաղաքական շահը»
Արխիվ 16-20
«Մեր իրականության մեջ գնալով թանձրացող պատեհապաշտության եւ երեսպաշտության շարանում այսօր երկու առացքային հաստատում ամրագրեցինք», - այս մասին նշում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ եւ թվում.
ա/ Ազգային ժողովի այգին հանրային է դեպքից-դեպք՝ կախված օրվա իշխանության ինքնավստահության ցուցիչից,
բ/բնապահպանությունը քաղաքական ռեպրեսիվ գործիք է դարձյալ դեպքից դեպք՝ դարձյալ կախված օրվա իշխանության քաղաքական շահից և ինքնավստահության ցուցիչից։
Եզրափակելով խոսքը՝ Լ. Գալստյանն ընդգծում է. «Ոստիկանությունը, ինչպես միշտ, սպասարկում է այդրոպեական քաղաքական շահը։ Իսկ ես դարձյալ մնում եմ իմ հին ու դասական կարծիքին՝ ամենաարդյունավետ քաղաքականությունը բարոյական քաղաքականությունն է։ Գալու է այդ ժամանակը…»