Էդվարդ Նալբանդյանը կայցելի Գերմանիա եւ Սլովակիա
Արխիվ 16-20
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցելությամբ կգտնվի Գերմանիայում՝ մասնակցելու Պոտսդամում կայանալիք ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
ԱԳՆ-ից հայտնում են, որ այնուհետեւ՝ սեպտեմբերի 2-3-ին կայցելի Բրատիսլավա՝ մասնակցելու Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։