Առաջին անգամ կանցկացվի շախմատի Երևանի գավաթի խաղարկությունը
ՍպորտԵրևանի շախմատի ֆեդերացիան առաջին անգամ կազմակերպում է Երևանի գավաթի խաղարկություն, որը կրելու է շարունակական բնույթ: Այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցաշարը կտևի սեպտեմբերի 5-21-ը։ Մրցաշարի ցուցակագրման համար պետք է հայտերն ուղարկել Երևանի շախմատի ֆեդերացիայի https://lichess.org/team/yerevan-chess-federation թիմին, եթե դեռ թիմի անդամ չեք հանդիսանում։ Հայտը հաստատվելու համար նամակում պետք է նշել անձնական տվյալները։ Մրցանակային հիմնադրամը կազմում է 1 800 000 ՀՀ դրամ:
Հաղթողը կպարգևատրվի գավաթով։
Մրցաշարին իրենց մասնակցությունը հաստատել են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանը և կանանց գրոսմայստեր՝ Աննա Սարգսյանը։