Ինչով էր զբաղված լրտեսության մեջ մեղադրվող արցախցին ու իր կինը 7 ամիս Ստեփանակերտում
ՆերքաղաքականՕրերս հայտնի դարձավ, որ Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը կնոջ հետ Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է, ապա կալանավորվել` լրտեսության մեղադրանքով։
Արցախցիները վերը նշվածից չեն զարմանում, ավելին առանձնապես չեն էլ մտահոգվում վերջինիս ճակատագրով։ Քանի որ արցախցիների խոսքերով.«Ջուվար չն մարդ ու կնեգ։ Փողով գնում արցախցիների տներն էին նկարում ուղարկում։ Մարդիկ խնդրում էին մի հուշ տնից ուղարկեն, իրանք էլ լյա մինակ փողի դիմաց էին նկարում»,-ասաց արցախցիներից մեկը։