Ուկրաինայի տարբեր շրջաններում պայթյուններ են լսվում այս ժամերին: Օդեսայի ավիացիոն գործարանին հարվածելու մասին տեղեկությունները հաստատվում են։
Նիկոլաևի շրջանում երեք պայթյուն է որոտացել ռուսական հարվածի հետևանքով։ Ուժեղ պայթյուններ են գրանցվում նաև Սումիի շրջանում։
Նոր կադրեր են հայտնվել Օդեսայից, որտեղ հաստատվել է, որ հրթիռը խոցել է ավիաշինական գործարանը։
Օդեսայի վրա ռուսական հարվածների հիմնական թիրախը եղել է Օդեսայի ավիացիոն գործարանը, որը զբաղվում է «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերի վերանորոգմամբ և սպասարկումով։