Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունն ամեն գնով չէ, որ պետք է վերացվի․ Նիկոլայ Սիլաեւ. NEWS.am
ՀասարակությունՀայաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունն ամեն գնով չէ, որ պետք է վերացվի, ոչ էլ ավելի մեծ լարվածության հաշվին։ Ես լիովին վստահում եմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանն այն հարցում, որը վերաբերում է ի շահ մեր դաշնակցի այդ գործընթացի դասավորությանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Նիկոլայ Սիլաեւը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորելու փորձերը։
Նրա կարծիքով՝ վաղ թե ուշ սահմանը պետք է բացել։
Թուրքիան կարեւոր առեւտրային գործընկեր է Հարավային Կովկասի երկրների համար։ Բայց Ռուսաստանը, ի թիվս այլ բաների, նաեւ արտահանում ստացող է։ Այն արտադրությունը, որը կա Հարավային Կովկասի երկրներում, մեծապես կողմնորոշված է դեպի ռուսական շուկա։
Հենց ռուսական շուկայի հետ է կապված հայկական արդյունաբերության վերածնման հեռանկարը, քանի որ դեռեւս մնացել են կապեր եւ որոշակի բազա։ Բայց Թուրքիան դժվար թե շուկա լինի այս երկրների արդյունաբերական արտադրանքի համար, Թուրքիան դժվար թե ստեղծի պետական պատվերների այնպիսի ծավալ, որը ստեղծում է կամ կստեղծի Ռուսաստանը, Թուրքիան դժվար թե այդքան հեռանկարային ՏՏ-շուկա լինի: Ռուսաստանը 1990-ականներին էր վախենում այդպիսի մրցակցությունից, բայց ոչ հիմա։
Ինչ վերաբերում է հայկական շուկայում թուրքական ապրանքների մրցակցությանը, ապա սա մաքսային կարգավորման հարց է, ոչ թե բաց սահմանների»,- նշեց փորձագետը։