Որը կարող է լինել Հայաստանի եւ Արցախի միջեւ հուսալի ցամաքային կապը
Внутренняя политикаԱզգային ժողովինն ներկայացրած խորհրդարանական ընդդիմության հայտարարության նախագծում, որին զորակցում են մեկ տասնյակից ավելի կուսակցություններ, տեղ է գտել ձեւակերպում, որում մասնավորապես ասված է, թե «պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների միջեւ»: Իսկ ինչո՞վ է ոչ հուսալի այսօր առկա ցամաքային կապը, որի անվտանգությունն, ըստ էության, երաշխավորվում է ռուս խաղաղապահների կողմից, «Իրավունքը» պարզեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ տեսակետը:
– Ժամանակին` մինչեւ եթե չեմ սխալվում 1939 թիվը կամ գուցե ավելի շուտ, Հայաստանն ընդհանուր սահման է ունեցել Արցախի հետ: Ցավոք, քաղաքացիներից քչերն են հիշում, որ այն եղել է Հադրութի շրջանի հետ ընդհանուր կապով: Բայց հետագայում այնտեղ «Կարմիր Քրդստան» ինքնավար հանրապետություն ստեղծեց Ադրբեջանի ղեկավարությունը, որպեսզի կարողանան այդ կապը կտրել եւ կտրվեց: Այնպես որ, իրականում Խորհրդային միության գոյության պայմաններում այդ ընդհանուր սահմանն ունեցել ենք, եւ հիմա այն պետք է վերականգնել: Իսկ հիմա ունենք ընդամենը միջանցք` այն էլ այլ ուժերի վերահսկողության տակ: Մինչդեռ ցամաքային ընդհանուր կապ եթե լինում է, կարող են անգամ խաղաղապահ ուժեր չլինել, մեր ուժերով կարող ենք պաշտպանել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ