Անձրևները չեն նահանջում, օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակի տեսություն
ԵղանակՀանրապետության տարածքում՝ 13-17-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,- այս մասին հայտնում են հանրապետության ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Տեղ-տեղ սպասվում է նաև կարկուտ.
Քամին արևմտյան՝ պոռթկումներով մինչև 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումներով մինչև 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 1-2 աստիճանով.
Երևանում հունիսի 13-17-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ պոռթկումներով մինչև 18-20 մ/վրկ:
Հայաստանի մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի +27…+29, գիշերը՝ +16…+18։