Սպերցյանը` գերմանական ակումբների թիրախում
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարիերան կարող է շարունակել Գերմանիայում։
Metaratings-ի տեղեկություններով, 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են գերմանական Բունդեսլիգայի երկու ակումբներ։
Այդ ակումբներից մեկի ներկայացուցիչն արդեն հանդիպել է ֆուտբոլիստի շրջապատի և «Կրասնոդարի» ղեկավարներից մեկի հետ:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Սպերցյանը գտնվում է ֆրանսիական ակումբների ուշադրության կենտրոնում, սակայն, հստակ որոշում ունի չփոխել ակումբային գրանցումը։