Iravunk.com | Հան­րա­հա­վաք անել, որին գա­լիս է 1500 հո­գի, այ­լեւս դառ­նում է անի­մաստ. Արմեն Բադալյան
Forbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք «Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա «Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում «Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը Ռուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան «Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Օչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված է Մակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասին Համահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա Հակոբյան Նախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր Գրիգորյան

Հան­րա­հա­վաք անել, որին գա­լիս է 1500 հո­գի, այ­լեւս դառ­նում է անի­մաստ. Արմեն Բադալյան

Ներքաղաքական

Ինչ ձեռքբերումներ ու ձախողումներ ունեցավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժումը շուրջ երկուամսյա պայքարից հետո, ըստ քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ, պետք է բաժանել մի քանի փուլերի:

— Առաջին փուլը պայմանականորեն սկսվեց այն ժամանակ, երբ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նստեց Ազատության հրապարակում, այնուհետեւ մայիսի 4–ին տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Այդ ընթացքում երեւում էր, որ նրանք, ովքեր պլանավորել են գործընթացը, բավականին այս փուլի համար հաջող պլանավորում էին կատարել: Այսինքն՝ սցենարը գրված էր, խնդիրներն ու նպատակները հասկանալի էին, եւ դրա համար տեսնում էինք, որ այս գործընթացը բավականին լավ իրականացվում էր, ժողովրդի մեջ ոգեւորություն առաջացավ: Ըստ էության, իրականացվեց պայքարի տաքացման գործընթաց, ապա հանրահավաք, ինչն այս փուլի գագաթնակետն էր: Խնդիրը Լաոյին արթնացնելն էր, հայրենասիրական, հակաթուրքական տրամադրություններ գեներացնելը, ինչի շնորհիվ արդեն երթերին ու հանրահավաքներին մշտական մասնակցող 15–20 հազարանոց խումբ էր ձեւավորվել, երբեմն նաեւ հասնում էր 30 հազարի: Փաստացի խնդիրը Լաոյին արթնացնելն էր եւ նա արթնացավ, ինչը  ձեռքբերում էր: Նաեւ ձեռքբերում էր այն, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կնքումը, որը լինելու էր ի վնաս մեզ, հաջողվեց փոխարինել  սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներով: Բայց դրանից հետո պետք է երկրորդ փուլ մտներ պայքարը, եւ Լաոն հզորանար, ինչի համար պետք է տարբեր դժգոհ սոցիալական խմբերի հետ աշխատանք տարվեր, որպեսզի միանային քաղաքացիական անհնազանդության ակցիաներին, եւ պայքարը տարածում գտներ, ինչը տեղի չուենցավ:

— Ձեր գնահատմամբ` ինչո՞վ էր պայմանավորված, որ երկրորդ փուլը չկարողացավ շարժումը հաջողությամբ հաղթահարել:

— Մայիսի 4–ից նկատվեց, որ շարժումը կրում է իներցիոն բնույթ, եւ տպավորություն էր, որ թղթի վրա գրիչով, հստակ կետերով գրել էին, թե ինչ են անելու մինչեւ մայիսի 4–ը, իսկ դրանից հետո գրված չէր, թե ինչ են անելու: Հետո իներցիոն ընթացքը մի պահ մի քիչ ակտիվացավ, այնուհետեւ նորից դանդաղեց: Ընդհանրապես, երբ շարժումը իներցիայով է գնում, միշտ գնում է դեպի անկման: Վերջին հանրահավաքներին 1500–2000 հոգի էր մասնակցում, հանրահավաքները դառնում են հանրահավաք հանրահավաքի համար: Տեխնոլոգիական տեսակետից բավականին բացթողումներ կային: Օրինակ, անհասկանալի էր, թե ինչու էին փողոցային անհնազանդության ժամանակ փակվում ճանապարհները ոչ թե ժամը` 08:30–ից, այլ ժամը` 12:30–ից, այսինքն` ընդմիջման ժամին:  Նույնքան անհասկանալի էր, որ փողոցի կեսը փակելը: 2018–ին կարեւոր նշանակություն ունեցավ մետրոյի մուտքերը փակելը, իսկ այս անգամ այն ձեւական բնույթի էր: Ինչ վերաբերում է վրաններին, վերջում արդեն դրանք սկսել էին կաշկանդել: Վրանները Լաոյին արթնացնելու խնդիր էին լուծում, բայց հետո արդեն մարդիկ գերի էին դարձել այդ վրաններին, ու կար մտավախություն, որ դրանք հանելով` տպավորություն կստեղծվի, որ էլ իրենք չկան: Պրոբլեմատիկ դարձավ նաեւ մարզերի հետ աշխատանքը, ինչը եւս հաջող ընթացք չունեցավ:

«ԵԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ 100 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԵՐԱՇԽԻՔ ՏՎԵՑ, ԻՄԱՑԵ՛Ք, ՈՐ ՍՈՒՏ Է ԽՈՍՈՒՄ»

— Հանրային դիսկուրսում հիմնական քննարկման թեման այսօր այն է, որ «Լաոն անկարող է, Չալոն` դավաճան»: Իսկ այս ամենից դուրս կարճաժամկետ առումով ի՞նչ ելքեր են հնարավոր: Օրինակ` Արթուր Վանեցյանն առանձնացավ շարժումից, ըստ Ձեզ, մենակ հպարտի կեցվածքով նոր պայքար ձեւավորելը պտուղ կտա՞:

— Նախ համամիտ չեմ այն մտքի հետ, թե Լաոն անուժ է, հակառակը` Լաոն ուժեղ է, բայց պետք է նրան էլ ավելի ուժեղացնել: Բայց դրա փոխարեն` շարժումն իներցիայի  բնույթով ընթացավ ու թուլացավ: Այնպես որ, Լաոն կայուն էր ու թույլ չէր: Ինչ վերաբերում է այլ ուժերին, ոչ ոք չի խանգարում այսօր նույն Արթուր Վանեցյանին կամ լրիվ ուրիշ ուժերի որեւիցե գործողություններ իրականացնել, հանրահավաքներ անել Ազատության հրապարակում կամ որեւիցե այլ տեղ: Այն տեսակետը, թե պայքարի մենաշնորհ է վերցրել «Դիմադրության» շարժումը, ուրիշներին չեն թողնում, մտացածին է: Իսկ ո՞ւմ ձեռքն են բռնել, որեւիցե խնդիր չկա, եթե որեւէ ուժ այսօրվա դրությամբ գտնում է, որ ինքը բավականին ուժեղ է եւ կարող է հասարակությանն իր հետեւից տանել` իր քաղաքական  նպատակներին հասնելու համար` կլինի  իշխանափոխություն, թե այլ խնդիր, հարց չկա, կարող են իրականացնել: 

— Պարոն Բադալյան, բայց հարցը հենց այստեղ է` իրականում կարո՞ղ են, թե` ոչ:

— Կարող են, թե` ոչ, գուշակություն չեմ կարող անել: Եթե լուրջ հաշվարկեն, լուրջ գործողություններ անեն, բոլորն էլ ամեն ինչ կարող են անել: Դրա համար պետք է ուղղակի տեսնել, թե այդ ուժն ունի՞ համապատասխան ռեսուրսներ, թե՝ ոչ, որովհետեւ այս 30 տարվա ընթացքում այնքան այդպիսի ուժեր եմ տեսել, որ ասել են` «ուրիշի մոտ չստացվեց, բայց ահա մենք հիմա կտեսնեք, թե ինչ ենք անում», իսկ երկու օր հետո մոռացվել են: Դրանց մասին ոչ ոք էլ չի հիշում: Եթե գործողություն ես փորձում նախաձեռնել, դրա համար նախ առաջինը պետք է հաշվարկես՝ դու ինչ ես ուզում, ծրագիր գրես, որից հետո դու հասկանաս` համապատասխան նպատակներին հասնելու  ռեսուրսներ ունես, թե՝ ոչ: Ընդ որում` անգամ համարժեք ռեսուրսների առկայությունը եւ ճիշտ գործողությոնների իրականացումը դեռեւս երաշխիք չէ, որ դու հաջողություն կունենաս: Կարող ես շատ ճիշտ ծրագիր գրել, համարժեք ռեսուրսներ ունենալ, բայց նպատակին չհասնել, որովհետեւ հանկարծ  ինչ–որ ուրիշ խնդիր առաջ գա: Այնպես որ, որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ եթե դու 100 տոկոսանոց ճիշտ գործես, կունենաս 100 տոկոսանոց արդյունք: Եթե որեւէ մեկը 100 տոկոսանոց երաշխիք տվեց, իմացե՛ք, որ սուտ է խոսում:

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԻ ՄՈԲԻԼ ԱՇԽԱՏԵԼ, ԻՆՉԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԴԱՐՁԵԼ»

— Մեկ շաբաթյա ընդմիջումից հետո` այսօր` հուլիսի 1–ին «Դիմադրություն» շարժումը կրկին հանրահավաք է հրավիրել: Այս փուլում ի՞նչ կարելի է ակնկալել ընդդիմության այս գործելակերպից:

— Էլի եմ ասում` չպետք է լինի հանրահավաք` հարահավաքի համար: Հիմա սկսվել է ընդդիմության երկրորդ ոչ ճիշտ գործողությունը: Ինչպես վրանները սկզբում ճիշտ էին` Լաոյին արթնացնելու համար, իսկ հետո հոգեբանորեն խանգարում էին, հիմա նույն երեւույթը նկատվում է հանրահավաքների համար: Հանրահավաք անել, որին գալիս է 1500 հոգի, այլեւս դառնում է անիմաստ: Դրա իմաստն է կորում: Հանրահավաքը տեխնոլոգիա է, որը հիմնականում ուժի ցուցադրում է, քանի որ  կոմունիկացիայի դեր չի կատարում: Առաջ այն նաեւ կոմունիկացիայի դեր էր կատարում, իսկ հիմա սոցիալական ցանցեր կան, ինչ ուզում ես, նույն  րոպեին քո ասածը հասցնում ես ընտրազանգվածիդ: Բայց երբ դու գնում ես 1000–1500 հոգանոց հանրահավաք ես անում, ոչ մի խնդիր չի լուծվում: Պետք չէ հանրահավաք անել` զուտ ասելու համար, որ դու կաս:

— Այս իրավիճակում ինչպե՞ս վարվի ընդդիմությունը, որպեսզի Ձեր ասած` անիմաստ չդառնան իրենց կողմից իրականացվող քայլերն ու գործողությունները:

— Նախ ընդդիմությունը պետք է սովորի մոբիլ աշխատել, սա  բավականին լուրջ խնդիր է դարձել նաեւ Հայաստանի նախորդ 30 տարիների ընդդիմության համար: Երբ մի բան տեսնում ես, որ չի ստացվում, որոշակի գործողություն սխալ ես անում,  կարող ես ոչ թե մեկ–երկու ամիս հետո, այլ շատ արագ  ուղղել այն, որովհետեւ քաղաքական գործընթացներում ամենակարեւորը ժամանակի ռեսուրսն է: Եթե ինչ–որ գործողություն դու կարող էիր անել պայմանականորեն ասած՝ մայիսի 5–ին, դու կստանայիր շատ ավելի մեծ արդյունք, քան այդ նույնն անես հուլիսի 5–ին: Այդ ժամանակ այն կարող է զրո արդյունք ունենալ, իսկ սեպտեմբերի 5–ին կարող է այլեւս իմաստ չունենա ընդհանրապես որեւէ բան անել: Պետք է այս ամենից դասեր քաղել, ծրագիր գրել, նայել, թե տվյալ ժամանակաշրջանում խաղի ինչ կանոններ կան: Կարող է նույն տեխնոլոգիան Չեխիայում կամ Ավստրիայում արդյունք տա, բայց Հայաստանում արդյունք չտա, որովհետեւ իշխանությունը խաղի իր կանոններն ունի: Ընդդիմության ծրագիրը պարտադիր պետք է օրվա իշխանության խաղի կանոններին համահունչ լինի, որպեսզի այնպես չստացվի, որ մտնես ռինգ եւ տեսնես, որ դիմացինդ բոքս է խաղում, դու ընդամենը՝ շախմատ: Եթե այս ամենը ճիշտ հաշվարկվի, հավատացեք, շատ ավելի  հեշտ կարող է իշխանափոխություն լինել, քան շատերը սպասում են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Forbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվիՆիկոլ Փաշինյանին սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում. հաղորդում` հանցագործության մասինԵրգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետՄեր բանակն լավ էլ կռվել ա, նիկոլականներն եկել, ասել են` էդ իրանց հողն ա, պետք ա հետ նահանջենք. ակցիա (տեսանյութ)ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, բայց մի պայմանովՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Նոյեմբերյանում բերման ենթարկված անձանց տեսակցելուԱպարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԲուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ ոքի հաճելի չէ, որ հողերը թուրքին են հանձնում.պետք է ասել stop այս իշխանություններին.Մհեր Արմենիա«Երկիր պահողը» իրավունք չունի մեքենան քշել մեր երկրի սահմանը պահելու համար պայքարողի վրա. Նազիկ Ամիրյան«Աշխարհը գնում է անհասկանալի այլափոխությունների, իսկ ջազը դիպչում է սրտին»Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարինՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ. Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՀայաստանում կրիպտոակտիվի գնումը և վաճառքը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակովԱնկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն․ Տիգրան Աբրահամյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода