«Պռեգոմեշն» ընտրվել է մասնակցելու Նյու Յորքի նորաձեւության շաբաթին. Սիրուշո
Մշակութային«Պռեգոմեշն» ընտրվել է մասնակցելու Նյու Յորքի նորաձեւության շաբաթին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վաստակավոր արտիստ ՍԻՐՈՒՇՈՆ:
«Մեկուկես ամսվա ընտրություն անցնելուց հետո մեր զարդերը՝ կներկայացվեն աշխարհին։ Պարտավորեցնող է այն, որ «Պռեգոմեշն» արդեն ներկայանում է միջազգային հարթակներում։ Որպես Հայաստանում արտադրվող եւ հայկականը տարածող ապրանքանիշ՝ մեզ համար սա մեծ նվաճում է», - նշել է երգչուհին: