Արցախում ջերմիջեցնող որոշ դեղեր չկան, մանկական կերի եւ տակդիրի դեֆիցիտ էլ կա
ԱռողջապահականԱրցախի դեղատներում որոշ դեղերի դեֆիցիտ է նկատվում, մասնավորապես, ջերմիջեցնող որոշ դեղեր շատ դեղատներում չկան։ Դեղատներում առաջարկում են փոխարինողներ։
«Երեք–չորս օր է՝ դեղերը բաց եմ թողնում քիչ քանակությամբ, որպեսզի բոլորին էլ բավարարենք։ Այսօր դեռ կարող եմ դեղ վաճառել, իհարկե քիչ քանակությամբ, բայց կա, միայն պակասում է երեխաների կերը, մնացածը նորմալ է, մի քանի օր էլ կարող ենք ձգձգել»,– Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է դեղագետ Սուսաննա Մկրտչյանը։
Անհիմն բարձր գների կիրառման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցվել «Քրիստինե Իսկանդարյան» ԱՁ-ի նկատմամբ: Ընկերությունից ընդունել են իրենց մեղքն ու ներողություն հայտնել։ Նրանք գները վերանայել են։
Մանրամասները՝ տեսանյութում։