Iravunk.com | Մեզ համար հետքայլ գոյություն չունի եւ չպետք է լինի. Գեւորգ Փարսյան
Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ Դանիելյան Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Ու՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքով Հայտնի է վերջին զանգի օրը Հայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառը Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է

Մեզ համար հետքայլ գոյություն չունի եւ չպետք է լինի. Գեւորգ Փարսյան

Տեսանյութեր

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքով Կապան հասնելը շարունակում է լրջագույն խնդիր մնալ: Կապանցիների ճանապարհն այս ուղիով ոչ միայն երկարել է, այլեւ` դժվարանցանելի դարձել, մինչդեռ այդ ճանապարհի հույսին են մնացել նաեւ իրանական բեռնատարները: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք Կապանի քաղաքապետ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ հետ:

Պարոն քաղաքապետ, ճանապարհի հետ կապված խնդիրն ինչպե՞ս է անդրադառնում Կապանի բնականոն կյանքի վրա:

— Իսկապես, բավականին լուրջ խնդիրներ կան` ճանապարհի հետ կապված: Այն դժվարանցանելի ճանապարհ է: Տաթեւով կառուցված ճանապարհը նախատեսված չէր բեռնատար մեծ մեքենաների համար եւ հատկապես ձմռան սեզոնին շատ են լինում խցանումներ ու խնդիրներ են առաջանում: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, մեծ հաշվով, պատերազմից հետո արդեն իսկ նկատվում էր այցերի պակաս: Այսինքն` այդ առումով էլ լուրջ վնաս է կրել Կապանը: Ներկա դրությամբ` այլընտրանքային ճանապարհներ են մշակվում, հատկապես բեռնատար մեքենաների շարժը թեթեւացնելու համար:

— Ուշացած չէ՞ հիմա նոր խոսել այլընտրանքային ճանապարհների մշակման մասին, երբ 2020 թվականի պատերազմից անցել է արդեն 2,5 տարի:

— Եթե հետադարձ հայացք գցենք, թե ինչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, ապա պետք է հիշենք, որ Որոտանով ճանապարհը գործում էր, եւ թվում էր, թե երաշխավորված էր այդ ճանապարհի անցանելիության ապահովումը: Բայց դեպքերը զարգացան այնպես, որ մի օր ադրբեջանցիները որոշեցին մաքսակետ տեղադրել եւ Որոտանի հատվածը փակել` դրանով իսկ մեծ խնդիր առաջացնելով մեր համար: Դրա համար ավելի շատ ժամանակի խնդիր կար` այդ այլընտրանքային ճանապարհները կառուցելու հետ կապված:

— Ինչպե՞ս կգնահատեք այսօր առկա անվտանգային միջավայրը Կապանում` հաշվի առնելով, որ արդեն գրեթե 40 օր է, ինչ փակ է Բերձորի միջանցքը:

— Ընդհանուր առմամբ շարունակում է մնալ նույնը: Գաղտնիք չէ, որ անվտանգային առումով իրավիճակը շարունակում է մնալ լուրջ եւ լարված:

— Ադրբեջանական սարդանքներ, առաջխաղացման փորձեր կա՞ն այն հատվածներում, որոնք դիտարկվում են իրենց դիրքերի կողմից:

— Վերջին լուրջ մարտական գործողությունները եղել է սեպտեմբերի 13-14-ին: Իհարկե, միջդիրքային կրակոցներ դրանից հետո էլ եղել են, բայց դրանք մեծ հաշվով պարբերական բնույթ են կրում: Ամեն դեպքում, սեպտեմբերի 13-14-ից հետո` որեւիցե դիրքային առաջխաղացում կամ փոփոխություն չի արձանագրվել:

— Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր վերջին ասուլիսի ժամանակ ուղղակիորեն հայտնեց, որ «մեծ ախորժակ ունի»` Սյունիքի հետ կապված: Այս առումով հանրային ի՞նչ տրամադրություններ կան Կապանում:

— Իհարկե, մտահոգիչ է, թե ինչ է առհասարակ արտահայտում թշնամի երկրի ղեկավարը, բայց կապանցիներս վճռական ենք, որ ապրելու, արարելու եւ զարգացնելու ենք մեր տարածաշրջանն` անկախ նրանից, թե Ալիեւն ինչ է ասում:

— Իլհամ Ալիեւը խոսում է, այսպես կոչված, Զանգեզուրյան միջանցքի մասին, իսկ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե չգիտի` մինչեւ ո՞ւր պետք է զիջել, որ ամեն ինչ ավարտվի: Եթե, այնուհանդերձ, որոշվի մի զիջման էլ գնալ` այդ միջանցքը տրամադրելով, որպեսզի «խաղաղության պայմանագիր» կնքվի, ինչպիսի՞ն կլինի Կապանի արձագանքը:

— Չեմ մեկնաբանի այդ հարցը, որովհետեւ մեծ հաշվով չգիտեմ, թե ինչ են բանակցում այդ հարցի շուրջ եւ ինչ է ընդհանուր առմամբ քննարկվում: Միայն կարող եմ մի բան ասել, որ եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում: Այսքանը:

— Որպես սյունեցի, ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի հնարավոր ելքը:

— Ինչպես ասացի, իրականում լուրջ եւ փխրուն է վիճակը, բայց կապանցիներս վճռական ենք մեր որոշումներում եւ քայլերում, ապրել, ապրում եւ ապրելու ենք այստեղ ու մեզ համար հետքայլ գոյություն չունի եւ չպետք է լինի: Համենայնդեպս, եթե լինի որեւիցե ագրեսիա, պատրաստ ենք պայքարելու եւ մարտնչելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода