Ուժեղ մնա, Արցախ. Խաչանովը տեսախցիկին գրառում է արել(ֆոտո)
ՍպորտՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆրենսիս Տյաֆուի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո կրկին մոտեցել է տեսախցիկին, որի վրա գրել է՝ Artsakh, stay strong (Ուժեղ մնա, Արցախ):
Հիշեցնենք, որ Արցախը մեկ ամսից ավելի շրջափակված է Ադրբեջանի կողմից: