Iravunk.com | «Օսկար»-ում հաղթեց Նավալնին, ձայնից զրկվեց Զելենսկին, իսկ կինոն պարտվեց քաղաքականությանը
ՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋ Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ Ժերար Դեպարդյոն կկանգնի դատարանի առաջ Լսել ու հասկանալ, թե Չարենցը ինչ էր նկատի ունեցել լուսամփոփի պես աղջիկ ասելով. Ռաշ  Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ» Հեռացնենք Նիկոլին. բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտ Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը Կատարում ֆորումի մասնակիցները աջակցություն են հայտնել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով Գյումրիում երկրորդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոն

«Օսկար»-ում հաղթեց Նավալնին, ձայնից զրկվեց Զելենսկին, իսկ կինոն պարտվեց քաղաքականությանը

Մշակութային

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունն այս տարի եւս ինտրիգների պակաս չունեցավ: Եթե նախորդ տարի մրցանակաբաշխությունը հիշարժան դարձավ ամերիկացի սթենդափ կատակերգու, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր, հաղորդավար Քրիս Ռոքին տված ամերիկացի հայտնի դերասան Ուիլ Սմիթի ապտակով, ապա այս տարի բոլոր «ապտակները» քաղաքական էին: Իսկ հաղորդավարի անվտանգությունը՝ կրկնապատկված, ինչի մասին հենց բեմից նշեց կատակերգու եւ հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելը, ում վերապահված էր երեկոն վարելու պատիվը: Նա զգուշացրեց, որ նույնիսկ չփորձեն իրեն մոտենալ՝ չի՛ ստացվելու:

Վերադառնալով 95-րդ «Օսկար»-ում քաղաքական «ապտակներին»՝ նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն արդեն երկրորդ տարին անընդմեջ արգելվեց ելույթ ունենալ մրցանակաբաշխության ժամանակ: Սակայն, սա բոլորովին էլ չի նշանակում, թե ռուսաֆոբիայից զերծ են մնացել համաշխարհային աստղերը: Այս մասին է հուշում նաեւ Լավագույն օրիգինալ սաունդթրեք, Լավագույն արտասահմանյան ֆիլմ, Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք, Լավագույն օպերատոր անվանակարգերին արժանացած «Արեւմտյան ճակատում փոփոխություն չկա» (ռեժիսոր՝ Էդվարդ Բերգեր) ֆիլմի վերնագիրը: Այսպիսով՝ օսկարակիրների կողքին հայտնվեց ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու ընտանիքը: Իսկ Նավալնու մասին պատմող կանադացի ռեժիսոր Դենիել Ռոերի ֆիլմը դարձավ Տարվա լավագույնը՝ վավերագրական ֆիլմերի շարքում:

Ի դեպ, Լավագույն վավերագրական ֆիլմ անվակարգում առաջադրված էր նաեւ ուկրաինական մի ֆիլմ, որը պատմում էր Լիսիչանսկի երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնողական կենտրոնի մասին, բայց, արի ու տես, որ ուկրաինական թեման առհասարակ հոգնեցրել է Միացյալ Նահանգներին, մինչդեռ հակառուսականության հարցում շարունակում եմ մնալ գերոգեւորված:

Հատկանշական էր այն, որ «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմը միանգամից 7 «Օսկար» արձանիկ կորզեց մրցանակաբաշխությունից, այդ թվում արժանանալով Լավագույն ֆիլմ գլխավոր մրցանակին: Լավագույն դերասանուհի դարձավ Միշել Յեոն՝ «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմում իր դերակատարության համար: Նշենք, որ Յեոն առաջին ասիացի դերասանուհին է, որն արժանացավ «Օսկար»-ի: Նույն ֆիլմի ռեժիսորներ Դեն Կվան եւ Դենիել Շայներտը եւս դարձան տարվա լավագույնները: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ջեյմի լի Քերթիսը եւ Երկրորդ պլանի լավագույն դերասան Կե Հուի Կուանը եւս օսկարակիր դարձան «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմի շնորհիվ: Լավագույն օրիգինալ սցենար եւ Լավագույն մոնտաժ անվանակարգերում էլի մրցանակակիր դարձավ «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմը:

Լավագույն դերասան ճանաչվեց Բրենդան Ֆրեյզերը՝ «Կետ» ֆիլմում կերտած իր կերպարի համար: Լավագույն երգը ոչ պակաս քաղաքական էր՝ «Naatu Naatu»-ն («RRR. Մոտակայքում մռնչում է հեղափոխությունը»):

Կարճամետրաժ լավագույն անիմացիոն ֆիլմը «Տղան, խլուրդը, աղվեսը եւ ձին» էր, խաղարկային ֆիլմը՝ «Հրաժեշտ իռլանդական ձեւով»-ը, վավերագրական ֆիլմը՝«Փղերին հմայողները»:

Ոչ պակաս ուշագրավ էր Լավագույն անիմացիոն ֆիլմի մրցանակակիրը՝ «Փինոքիո Գիլերմո դել Տորո»-ն: Այո, հուրախություն քաղաքական գործիչների՝ սուտ խոսելուց քիթը երկարող Փինոքիոն շարունակում է մնալ լավագույն հերոսների շարքում:

Լավագույն տեսողական էֆեկտների համար «Օսկարի» արժանացավ «Ավատար. ջրի ուղին» ֆիլմը, Լավագույն ադապտացված սցենար անվանակարգում՝ «Խոսում են կանայք» ֆիլմը, Լավագույն կոստյումները համարվեցին Ռութ Է. Քարտերի «Սեւ հովազ. Հավերժ Վականդա» ֆիլմի հագուստները: Ըստ «Օսկար» մրցանակաբաշխության, Լավագույն գրիմը «Կետ» ֆիլմում էր (Ադրիան Մորո, Ջուդի Չին, Անեմարի Բրեդլի):

Հավելենք, որ այս տարի ոչ միայն «Օսկար»-ն ապաքաղաքական չէր, այլ նաեւ կարմիր գորգն էլ կարմիր չէր: Գորգն այս տարի ո՛չ ավել, ո՛չ պակաս ծովափնյա ավազի գույնի է եղել: Մրցանակաբաշխության կազմակերպիչներն իրենց ընտրությունը հիմնավորել են՝ ասելով, որ ցանկանում են մայրամուտի ճանապարհը ծովափ հիշեցնի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋՊատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետԺերար Դեպարդյոն կկանգնի դատարանի առաջ Լսել ու հասկանալ, թե Չարենցը ինչ էր նկատի ունեցել լուսամփոփի պես աղջիկ ասելով. Ռաշ Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»Ազգային պահանջատիրության համար համահայկական շարժում է պետք. Յակոբ ԱյնթապլեանՀեռացնենք Նիկոլին. բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտԼաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունըԿատարում ֆորումի մասնակիցները աջակցություն են հայտնել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըԱդրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների օգտին․ ԲայրամովԳյումրիում երկրորդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոնՆախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետՏեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում «Սապլյակի տղա» ա նա, ով ասում է, թե այդ ակցիայի համար փող ենք ստացել. Հարությունյանը՝ հումորիստինԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ինՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունըՄեր ողբերգությունն այն է, որ տեսախցիկի առաջ ջրով խաղացող սույն անձնավորությունը նստած է վարչապետի աթոռինՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԵթե տավուշյան պայքարը չտեղափոխվի Հանրապետության հրապարակ, մարելու է. Դավիթ ԳալստյանՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել Ինչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջևՉքաղաքականացված Հովհաննես Դավթյանի մեծ փողեր ծախսելու, բայց, ի վերջո, էժան կերպարի մասին. ԴանիելյանԽիստ քաղաքականացված «դեռասանից» ի՞նչ եք ուզում. Միքայել ԳրիգորյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին«Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետՇախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթինՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան լը Գլյոյին«Դուխով» Հովհաննեսը, ում երկիրը վաճառում են թուրքին. Աշոտ ԱնդրեասյանԱդրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. ՌուբինյանԿրակոցներ Բարդիներ ռեստորանում, տղամարդը գիտակցության չգալով զրկվել է կյանքիցԴու շnւն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդինՔՊ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվելՆրա առաքելությունն է ուրախացնել ադրբեջանա-թուրքական իշխաններին. Էդգար ՂազարյանԱստղագուշակ` ապրիլի 30-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստՕրվա խորհուրդ. Ապրիլի 30«Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ«Ժողովուրդ». Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել Օչերետինոյից` արեւմտյան ուղղությամբ ռուսները ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը (Քարտեզ)«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել «Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ«Ժողովուրդ». Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննությանԹակեր Կարլսոնը հրապարակել է հարցազրույց փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի հետ (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода