Վերահաստատում եմ Հայաստանում Ձեզ հյուրընկալելու իմ հրավերը․ Փաշինյանի ուղերձը՝ Մակրոնին Էլինա Ջանիբեկյանը յուրահատուկ հոլովակ է հրապարակել Սոֆի Դևոյանի ծննդյան առթիվ ՇՏԱՊ. Լոռիում մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Դեբեդ գետում Դոնալդ Թրամփի հաղթելու շանսերը նրա դեմ մահափորձից հետո մեծացել են. Politico Այո…Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է ամուսնության անակնկալ առաջարկը `Դուբայում Կատարվածը ողբերգություն է մեր ժողովրդավարական երկրների համար․ Մակրոնը՝ Թրամփի դեմ ողբերգության մասին Զախարովան մեկնաբանել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը Ինչ ազդեցություն է ունենում կեռասը օրգանիզմի վրա Հայտնաբերվել են 34-ամյա կինն ու երեխաները․ որտեղ են վերջիններս եղել Տեղի կունենա կոալիցիոն պայմանավորվածություն Մակրոնի հետ. Միջազգայնագետ

Երբ քաղաքական թեմաներից են խոսում՝ բոլորի հետ համաձայնվում եմ, միայն թե լռեն. Կարեն Գրիգորյան

Մշակութային

Երբ 90-ականների թոհուբոհով անցած հայաստանյան շոուբիզնեսը եռում էր մեկ կաթսայում՝ միքսելով փոփը, դասականը, էթնոն, ջազը, ռոքն ու ռաբիսը, օրերից մի օր հրթիռի պես երգարվեստի աշխարհում հայտնվեց մի անուն, ում հետ ցանկանում էին համագործակցել շատ երգիչ-երգչուհիներ: Սակայն հաջողվում էր միայն նրանց, որոնք այդ տարիներին առանձնանում էին իրենց յուրահատուկ ոճով, խառնվածքով ու անքննելի պրոֆեսիոնալիզմով: Համերգներ, ձայնասկավառակներ, հեռուստածրագրեր, ամենատարբեր համարձակ նախագծեր, նա ամենուր էր… Խոսքը երգահան, նկարիչ, ռադիոհաղորդավար, «Տուն-տեղ» հեուստանախագծի վարող եւ հեղինակ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ մասին է, ով 2007 թվականից մինչեւ այսօր ամենատարբեր ոլորտներում շարունակում է իր տեղը չզիջել լավագույնների շարքում, իսկ ծննդյան տարեդարձը լավագույն առիթն էր ամփոփելու ստեղծագործական ուղին եւ ներկայացնելու իր «Հոգու գույները», ինչպես եւ անվանել էր Երգի պետական թատրոնի հարազատ դահլիճում օրերս կայացած հոբելյանական երեկոն: Պարզվեց՝ Կարեն Գրիգորյանի «Հոգու գույները» ունեն այնպիսի շերտեր, որոնց մասին դեռ  քչերին է հայտնի, որոնց վերաբերյալ փակագծերը բացվեցին երեկոյի հաղորդավար, երգահան Անիտա Հախվերդյանի «թեթեւ ձեռքով»:

ԳՆԱՑԵԼ ԷՐ ՊԱՏՃԵՆԱՀԱՆՄԱՆ, ԲԱՅՑ ԴԱՐՁԱՎ ԵՐԳԱՀԱՆ

Երգի պետական թատրոնի տանիքի ներքո՝ Կարենն անկեղծացավ եւ պատմեց, թե ինչպես տարիներ առաջ սկսվեց իր ստեղծագործական ուղին հենց այդ շենքից:

«Իրականում այս պատմության մասին նույնիսկ ծնողներս չգիտեն: Թատրոնի շենքում ժամանակին պատճենահանման կետ կար, ինչ-որ փաստաթղթեր պատճենահանելու էի գնացել եւ իմ հերթին սպասելիս՝ տեսա ազատ սենյակ, որտեղ կար դաշնամուր, մարդ էլ չկար: Քանի որ տանը դաշնամուր չունեինք, առիթից օգտվեցի եւ սկսեցի նվագել: Սկզբից դուռը բացեց Ավետ Բարսեղյանի քույրը՝ Աննան, հարցրեց, թե ով եմ: Դրանից հետո՝ Արթուր Գրիգորյանը դուռը բացեց՝ էլի նույն հարցն ուղղեց, ապա ասաց, որ գամ իրենց մոտ սովորելու: Ճիշտն ասած, շատ վախեցած էի, որովհետեւ  երբ Արթուր Գրիգորիչի զայրացած դեմքը տեսա, մտածեցի, որ պետք է ասի՝ ի՞նչ գործ ունես մեր լսարանում դաշնամուրի մոտ: Երրորդը եկավ գործիքավորող Մարտին Միրզոյանը, բայց նա ոչ թե հարցրեց, թե ով եմ, այլ՝ թե ինչ երգ եմ նվագում, արդյոք գործիքավորած է: Ասացի՝ ոչ, ինքն էլ, թե՝ կուզե՞ս գործիքավորեմ: Համաձայնեցի՝ առանց որեւիցե  պայմաններ ճշտելու, հեռախոսով ձայնագրեց իմ նվագածը, հեռախոսահամարս  էլ վերցրեց եւ ասաց, որ երբ պատրաստ կլինի, կզանգի», - պատմում է երգահանը:

Երեք ամիս հետո՝ Մարտին Միրզոյանը բավական ուշ ժամի զանգահարում է եւ ասում Կարենին, որ երգը պատրաստ է:

«Անկեղծ ասած, մի քիչ չհասկացա՝ ի՞նչ երգի մասին է խոսքը, գնացի, եւ Մարտինը  միացրեց գործիքավորումը: Երեւի, սա ամենաբեկումնային պահն էր իմ երաժշտական կարիերայի, որովհետեւ հասկացա, որ ուզում եմ դառնալ երգահան, ու ծնվեց «Քեզ համար» երգը, որն էլ մեկ տարի հետո արդեն հայտնվեց Հանրային հեռուստաընկերությունում՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախընտրական փուլին՝ Սերգեյ Գրիգորյանի կատարմամբ», - մանրամասնեց Գրիգորյանը:

Սա հենց այն էր, ինչ ուզում էր տակավին երիտասարդ Կարեն Գրիգորյանը, սակայն Երգի պետական թատրոնը նրան գրավեց ոչ միայն այն դաշնամուրով, որը տանը չուներ. «Թատրոն հաճախ էի գալիս, որովհետեւ սիրահարված էի երգչուհի Էմմա Ասատրյանին: Այս շենքում հանդիպել եւ ընկերացել  էի նաեւ երգչուհի Անահիտ Շահբազյանի հետ»:

«ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՐ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌ»

Բուռն ստեղծագործական վերելքներից հետո՝ երգահանի վերջին տարիների լռությունը, իր գնահատմամբ՝ ուներ տրամաբանական պատճառ:

«Լոնդոնում տեղի սիմֆոնիկ նվագախմբի հետ շատ հետաքրքիր համերգից հետո՝ եկա Հայաստան եւ հասկացա, որ մի փոքր շտապել եմ կարիերայի հերթական փուլն անցնելու հարցում, որովհետեւ չկար այլեւս հետաքրքիր երգիչ կամ երգչուհի, որի հետ ուզում էի աշխատել: Ում հետ հետաքրքիր էր, մինչ այդ արդեն աշխատել էի ու որոշեցի լռել», - ասաց Գրիգորյանը:

Ի դեպ, երեկոյի ընթացքում պարզվեց նաեւ, որ լինելով երգահան՝ Կարենը չի սիրում նվագել. «Սիրում եմ ստեղծագործել, զգալ, ապրել, բայց թողնել, որպեսզի այդ զգացածը կատարեն պրոֆեսիոնալները: Օրինակ, ջութակ, անկեղծ եթե ասեմ, չեմ վերցրել ձեռքս երաժշտական դպրոցն ավարտելուց հետո: Ջութակ նվագել չեմ սիրել երբեք, իսկ  դաշնամուր տանը չունենք, հուսամ՝ կունենամ եւ կստեղծագործեմ երբ ուզեմ: Իրականում ես ստեղծագործել եմ այն ժամանակ, երբ  հասանալիություն կար դաշնամուրի կամ այլ ստեղնաշարային գործիքի»:

«ԱՍՈՒՄ ԵՍ՝ ԼԱՎ, ՈՉԻՆՉ, ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ, ՄԻԱՅՆ ԹԵ՝ ԳՆԱ՛»

Անխոս, հատկանշական է երգահանի երգերի վերնագրերը, որոնցից ամեն մեկն ունի բավական հետաքրքիր պատմություն, ենթատեքստ ու կարենգրիգորյանական փիլիսոփայություն: Օրինակ, ի՞նչ է նշանակում նրա երգացանկում տեղ գտած «Շատ լավ, ոչինչը»:

«Հոգնել եմ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելուց: Սա այն դեպքն է, որ ասում ես՝ լավ, ոչինչ, համաձայն եմ, միայն թե՝ գնա՛: Երբ քաղաքական թեմաներից են խոսում՝ բոլորի հետ համաձայնվում եմ, միայն թե լռեն»: Ի դեպ, «Շատ լավ, ոչինչ» երգը սկզբից գրվել է անգլերեն, բայց Սիրուշոն որոշեց, որ հայերեն երգի, եւ թարգմանեցինք այն: Իրականում երկու լեզով էլ կարողանում եմ գրել, բայց կարիերայի սկզբնական շրջանում անգլերեն ավելի հեշտ էր ստացվում, որովհետեւ այն ժամանակ Անգլիայում էի սովորում, եւ որոշակի ազդեցություն կար՝ լեզվի իմաստով: Իհարկե, ունեմ նաեւ հայերեն երգեր, որոնք ինձ դուր են գալիս», -նշեց Գրիգորյանը:

Որքան էլ երեկոն ապաքաղաքականացված էր, բայց, իհարկե, դժվար էր չանդրադառնալ «Ես սխալ եմ, դու՝ ճիշտ» դասական դարձած արտահայտությանը, որի մեջ իր «մեղքի» մասնաբաժինն ունի երգահանը: Այո, սա նրա երգերից մեկի վերնագիրն է, որը գրվել է ավելի վաղ, քան այս արտահայտությունը դարձավ քաղաքական:

ԻՆՉՊԵՍ ԵՐԳԻՉ ԲԱՐԽՈՅԱՆԻ ՄԵՐԺՎԱԾ ՍԵՐԸ ԴԱՐՁԱՎ ԵՐԳ

Իսկ թե ինչպես ծնվեց «Դու այն չես» երգը, ոչ պակաս ուշագրավ է: Երգիչ Վլադիմիր Բարխոյանը գինովցած գնում է Կարեն Գրիգորյանի մոտ եւ ասում, որ բաժանվել է ընկերուհուց:

«Ասաց՝ ախպերս, հենց հիմա նենց երգ գրի, որ ինքը լացի, կռվել եմ հետը: Այդպիսով՝ ինձ որպես գործիք օգտագործեց եւ ասաց այդ աղջկան այն, ինչ ուզում էր՝ դու այն չես: Իհարկե, այդ աղջկա հետ հետո լավ ընկերներ դարձանք», - ժպտում է Կարեն Գրիգորյանը:

Ըստ երգահանի, շատ դժվար է երգ գրել ինչ-որ մեկի համար, մանավանդ եթե սիրում ես կատարողին, ավելի քան դժվար է դառնում:

«Սկսում ես երգ գրել, որ դառնա ամենալավը նրա երգացանկում, ինչը շատ դժվար է», - ընդգծեց հոբելյարը:

«ԵՐԲԵՄՆ ՊԵՏՔ  Է ՏԱՌԱՊԵՍ, ՈՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՎԱՌ ԶԳԱՍ»

Եվ, իհարկե, Կարեն Գրիգորյանի ստեղծագործություններում եւս սիրո թեման չէր կարող չարծարծվել՝ «Կակտուս»-ային սիրուց մինչեւ իր կնոջ՝ Արեւիկի մասին երգերով:

«Կակտուսը» այն տեսակ սիրո մասին է, երբ սիրում ես մեկին, բայց գիտես, որ, միեւնույնն է, շատ վտանգավոր է քեզ համար այդ սերը: Խորհուրդ եմ տալիս միանշանակ հրաժարվել նման սիրուց եւ գտնել ճիշտ մարդու, որպեսզի ձեր կողակիցը լինի ձեզ համար ոչ միայն սիրելի, այլ նաեւ լավ ընկեր եւ երբեք ձեզ չցավեցնի: Ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր սիրված չեն, սիրեն եւ զգան այն բոլոր հոգու գույները, որ ես եմ զգացել իմ կյանքում: Լինի հիասթափություն, թե՝ բերկրանք,  ամեն ինչ, ինչը կապված է սիրո հետ, շատ գեղեցիկ է: Սիրո տխուր պահերը եւս գեղեցիկ են, որովհետեւ ստիպում են, որպեսզի ստեղծագործես: Ովքեր առհասարակ կապ ունեն ստեղծագործելու հետ, կհավաստեն՝ երբեմն պետք  է տառապես, որ երջանկությունն ավելի վառ զգաս», - իր հոգու ռոմանտիկ գույները բացահայտելով՝ շեշտեց Գրիգորյանը:

«ՓՆՏՐՈՒՄ ԷԻ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՐԳԻՉ, ՈՎ ԱՌԱՋԻՆ ՀՆՉՅՈՒՆԻՑ ԻՄ ՀՈԳՈՒ ԼԱՐԵՐԻ ՀԵՏ ԿԽԱՂԱՐ»

Նշենք, որ երեկոյի ընթացքում բեմում հայտնվեցին երգչուհիներ Անահիտ Շահբազյանը, Ջուսը, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը, իսկ Կարեն Գրիգորյանի երգացանկի լավագույն ընտրանին կատարեց երգիչ Մոս Մովսիսյանը:

«Կարող էինք շատ երգիչների հրավիրել, բայց ուզում էի, որ իմ հին ու նոր ստեղծագործությունները այս անգամ լինեն նոր հնչողությամբ: Փնտրում էի տաղանդավոր երգիչ, ով առաջին հնչյունից իմ հոգու լարերի հետ կխաղար, եւ դա Մոս Մովսիսյանն էր: Անքուն գիշերներ ենք անցկացրել, եւ կարծում եմ՝  ստացվեց այն, ինչ մտածել էինք: Այն աշխատանքը, որը պետք է երեք ամսում կատարվեր, մենք կատարել ենք երկու շաբաթում, նույնիսկ մի փոքր ավելի քիչ: Բայց քանի որ թիմը պրոֆեսիոնալ էր, եւ Մոսն էլ պրոֆեսիոնալ երգիչ, ամեն ինչ հարթ անցավ, եւ բոլորս վայելեցինք երեկոն», - ասաց երգահանը:

Ի դեպ, երեկոն միայն չսահմանափակվեց կարենգրիգորյանական երգերով, նրա ընկերները պատրաստել էին տեսանյութ իր մասին, իսկ վերջում ներկաներին սպասվում էր երգահանի ստեղծագործական բծախնդրությամբ պատրաստված գեղեցիկ հյուրասիրությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Վերահաստատում եմ Հայաստանում Ձեզ հյուրընկալելու իմ հրավերը․ Փաշինյանի ուղերձը՝ ՄակրոնինԷլինա Ջանիբեկյանը յուրահատուկ հոլովակ է հրապարակել Սոֆի Դևոյանի ծննդյան առթիվՇՏԱՊ. Լոռիում մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Դեբեդ գետումԴոնալդ Թրամփի հաղթելու շանսերը նրա դեմ մահափորձից հետո մեծացել են. PoliticoԱյո…Մարիամ Ալեքսանյանը հրապարակել է ամուսնության անակնկալ առաջարկը `ԴուբայումԿատարվածը ողբերգություն է մեր ժողովրդավարական երկրների համար․ Մակրոնը՝ Թրամփի դեմ ողբերգության մասինԶախարովան մեկնաբանել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձըԻնչ ազդեցություն է ունենում կեռասը օրգանիզմի վրաՀայտնաբերվել են 34-ամյա կինն ու երեխաները․ որտեղ են վերջիններս եղելՏեղի կունենա կոալիցիոն պայմանավորվածություն Մակրոնի հետ. ՄիջազգայնագետԵվրո-2024-ի ամենաշատ հիասթափեցրած ֆուտբոլիստները. Give me SportԹրամփի որդին` հոր մահափորձի մասինԱշխարհի քաղաքական առաջնորդները՝ Թրամփի դեմ մահափորձի մասինԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանն ամուսնացել է. ով է ամուսինը․ ԼուսանկարԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌուսական բանակը ներխուժեց Ժելեզնոյե՝ դեպի Տորեցկ ճեղքելով մեկ այլ ուղղությամբ եւս (Քարտեզ) «Ոսկե ծիրան» փառատոնն ավարտվել է․ հայտնի են մրցանակակիրներըՈվ է Թրամփին սպանել փորձած ենթադրյալ կասկածյալը«Իսկանդերը» Խարկովի մոտ այրել է ուկրաինական հերթական էշելոնը (Տեսանյութ)Թրամփն իր նկատմամբ մահափորձից հետո առաջին պաշտոնական հայտարարություն է տարածելՋաան Ռուզը դարձավ առաջին մարդը, ով ճոպանի վրայով քայլելով Իտալիայից հասավ Սիցիլիա (Տեսանյութ)Ժիրինովսկու որդին` Օլեգը պատմել է, թե ինչպես է հիվադանոցում գտնվող մահացող հորը հայտնել ՀՌՕ-ի մեկնարկի մասին (Տեսանյութ)Ես ու Անին միասին ենք հիմա երջանիկ. Մհեր Բաղդասարյանը` իր ու Անի Երանյանի մասինՍա կդառնա պատմական լուսանկարՓամփուշտներից մեկը միլիմետրերով հեռու է անցել Թրամփի գլխից (Մահափորձի ամբողջական տեսանյութը)Մահափորձ Դոնալդ Թրամփին նկատմամբ. գնդակը քերծել է ականջը«Եվրոբուդ Պլյուս»-ի՝  մութ ու ուկրաինական անցյալը եւ փողաշատ ներկան՝ ՆիկոլստանումՖրանսիական ակումբը Սպերցյանի տրանսֆերի շուրջ համաձայնության է հասել «Կրասնոդարի» հետՏարեսկզբից Ռուսաստանից վտարվել է 65 հազար օրինախախտ ներգաղթյալՇուտով հիանալի լուրի մասին կլսեն՝ կենդանակերպի հենց ա՛յս նշաններըԱհա՝ ինչպես կարելի է ազատվել բացասական էներգիայից և Ձեր տուն թողնել դրականըՀՀ զբոսաշրջիկների թիվը չի դարձել 15 մլն․ Նիկոլ Փաշինյանը կրկին ստել էՆիկոլենց հարձակումները եկեղեցու վրա հասկանալի են․ Արմեն ԱշոտյանՄահափորձ՝ ֆրանսահայ լրագրողի նկատմամբ. խոշտանգել են, այրել հեռախոսներըԻրան և Ռուսաստան ռազմավարական դաշինքի ամրապնդում. իրանական աղբյուրՄի տեղ ծնվում էին, կողքի սենյակում՝ մահանում.Գաղթի դաժանությունը ականատեսի աչքերով«ԿԱՐԱՏԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԾ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԶԱՁԵՎ Է ԴԱՐՁԵԼ». ԵՎՐՈՊԱՅԻ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԻՔԱՅԵԼ ՄԽԻԹԱՐՅԱՆՆովոսելովկա 1-ը գրեթե գրավված է. «Օ» բանակախումբը դուրս է գալիս ուկրաինական մատակարարման կարևոր ուղիՍարգիս Ադամյանը` դուբլի հեղինակ ԵՎՐՈ-2024. Ամենաբարձր և ամենացածր արժեք ունեցող հավաքականներըՌուսական ուժերը լիովին գրավել են Ուրոժայնոեն (Քարտեզ)Պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի մայրը չի հավատում, որ որդին ինքնասպանություն է գործել․ News.amԱրգիշտի Քյարամյանի եկամուտներն ու կանխիկ միջոցները մեկ տարում կտրուկ աճել ենԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԱՏԵԻ «Ararat Cup» 4-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸԻլոն Մասկը որոշել է նվիրատվություն կատարել Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի համար. ԶաքարյանՀայաստանն ունի գործազրկության ամենաբարձր ցուցանիշը ԵԱՏՄ-ումԴատարանը վճռեց՝ իշխանական աջակիցները ներողություն կխնդրեն լրագրողներիցԹեհրանն առաջնահերթություն է տալու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը. Իրանի նախագահՄենք արյունահեղություն ենք կանգնեցրել հունիսի 12-ին, այս դահիճների դեմքը տեսնելու վերջին կետն էրԱնմեղ մարդկանց արցունքները դառնորեն դուրս են պրծնելու․ Ինչ արհավիրք է սպասվում առաջիկա օրերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода