Iravunk.com | Եթե նրանց հերոսությունը չլիներ, կարող է ես այսօր չլինեի, դուք չլինեիք… Ջիվան Ավետիսյան
Ունենք անկարող ընդդիմադիր ու ազգային ուժեր եվ թրքամետ իշխանություն. Էդուարդ Շարմազանով Ինչ է ասել Փաշինյանը կիրանցիներին Հայաստանը շարունակում է դիվանագիտական պատերազմում տանուլ տալ. Ռուբեն Մելիքյան Ինչ է հուշում Շոյգուի մերձավոր տեղակալի կալանքը Նոր խաղեր Հայաստանի գլխին ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ԲԱՄԲԱՍԱՆՔ ԶԱՐՄԱՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՎԶԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋ

Եթե նրանց հերոսությունը չլիներ, կարող է ես այսօր չլինեի, դուք չլինեիք… Ջիվան Ավետիսյան

Մշակութային

Ուղիղ 10 տարի առաջ Արցախում ընթանում էին կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» ֆիլմի նկարահանումները, որը հետագայում պիտի թարգմանվեր 9 լեզուներով (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, հոլանդերեն, իսպաներեն, ռումիներեն, պարսկերեն եւ լեհերեն), շրջագայեր աշխարհով մեկ, համարվեր «Օսկար 2015»-ի Լավագույն օտարերկրյա ֆիլմ անվանակարգի հավակնորդ, իսկ 2020-ին ունենար ճակատագրական նշանակություն: 10 տարի անց ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ փակագծեր է բացում ֆիլմի տողատակերի, դերակատարների մասին եւ տալիս ֆիլմում անպատասխան թողնված վերջաբանի պատասխանը:

«ԹԵՎԱՆԻԿ» ՖԻԼՄԻ ՀԵՐՈՍԸ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀԵՐՈՍԱՑԱՎ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ

Կինոռեժիսորը նախ նշեց, որ «Թեւանիկ» ֆիլմը թվով իր առաջին լիամետրաժ ֆիլմն է, որից հետո՝ ստեղծել է «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը»:

«Բայց «Թեւանիկն» իր ուրույն դերն ու տեղն ունի իմ կյանքում: Շատ անկեղծորեն ասեմ՝  բոլոր հնարավորությունների դեպքում առիթը բաց չեմ թողնում որեւիցե տեղ հենց այս ֆիլմը ցուցադրելու, համենայնդեպս, առաջին հերթին առաջարկում եմ «Թեւանիկը»: Այն հիմա ունի իր ուրույն պատճառը: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել ուղիղ 10 տարի առաջ՝ 2013 թվականին Արցախում: «Թեւանիկի» գլխավոր հերոսը՝ Հովհաննես Խոդերյանը, երբ ֆիլմում նկարվում էր 15, թե 16 տարեկան էր: Իսկ 2020 թվականին, երբ նա արդեն 22-23 տարեկան էր, կամավոր մեկնել էր ռազմաճակատ ու զոհվել 44- օրյա պատերազմում: Նա ապրում էր Շուշի քաղաքում եւ զոհվեց՝ հանուն Հադրութի պաշտպանության: Եվ այսօր մեզ որեւիցե այլ բան չի մնում եւ չենք կարող անել Հովհաննեսի համար, բացի նրան հիշելուց՝ նաեւ այս ֆիլմը ցուցադրելով», - պատմեց Ջիվան Ավետիսյանը եւ շեշտեց, որ այս ֆիլմով ճամփորդել է ավելի քան 40 երկրում,  «Թեւանիկը» ցուցադրվել է այդ երկրների տասնյակ քաղաքներում:

«Աշխարհագրական մեծ տարածում ունի «Թեւանիկը»: Եվ Հայաստանից դուրս հանդիսականը մեծ մասամբ եղել են օտարներ, այն հենց մեր նպատակներից մեկն է եղել, որ ոչ թե ստեղծենք միայն բարձրորակ ֆիլմ, այլ այնպիսի բարձրաճակ արվեստի գործ, որը կպատմի աշխարհին եւ կխոսի հայության համար կարեւորագույն հարցերի մասին», - ասաց կինոռեժիսորը:

ԻՆՉՊԵՍ ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԳՏԱՎ «ԹԵՎԱՆԻԿ» ՖԻԼՄԻ ԱՊԱԳԱ ՀԵՐՈՍ ԴԵՐԱԿԱՏԱՐԻՆ

Անդրադառնալով իր ֆիլմի` 44-օրյա պատերազմում զոհված հերոսին՝  Հովհաննես Խոդերյանին՝ կինոռեժիսորը բնութագրեց նրան` որպես համառ տեսակի, ով այնքա՛ն շատ կյանք ուներ իր մեջ եւ այնքա՛ն շատ հետաքրքրություն ուներ կյանքի հանդեպ:

«Բացառիկ կերպով եմ հիշում մեր հանդիպումը, մեր աշխատանքը: Իհարկե, չարաճճի էր, խանգարում էր, չէր լսում, մի երեւելի կարգապահ չէր: Բայց պատկերացրեք՝ ես Հովհաննեսին հանդիպել եմ կյանքում ավելի վաղ, քան նկարահանումները, դա եղել է 2010 թվականին ու տարիներ անց, երբ կարդացել եմ «Թեւանիկ» ֆիլմի կինոնովելը, միանգամից ասել եմ, որ այդ հերոսի դերակատարին տեսել եմ տարիներ առաջ Շուշիում: Պատկերացնում էի, որ տիպիկ դերակատարը նա միայն կարող է լինել: Ընդ որում՝ չգիտեի նույնիսկ այդ տղայի անունը եւ խնդրեցի իմ ընկերներին գնալ այն վայրը, որտեղ  հանդիպել էինք նրա հետ, դիմացի սրճարանից հարցնել, թե կարո՞ղ է ճանաչեն այն տղային, որին տարիներ առաջ տեսել էի այդտեղ: Ասել էին՝ իհարկե, ճանաչում ենք, Հովհաննեսն է, հետո նրա տան տեղն էին իմացել Շուշիում եւ գնացել էին, գտել, լուսանկարել ու ուղարկել ինձ: Հենց տեսա, ասացի՝ ինքն է, նստացրեք ավտոմեքենա, ուղարկեք Երեւան: Այդպես սկսվեց «Թեւանիկ» ֆիլմի նկարահանումները», - հիշում է Ջիվան Ավետիսյանը:

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՑՍ Է ԿԱԽՎԱԾ ԹԵ՛ ՖԻԼՄԻ ԱՎԱՐՏԸ, ԹԵ՛ ՊԱՏԵՐԱԶՄԻ»

Ի դեպ, «Թեւանիկ» ֆիլմն ավարտվում է կրակոցով, իսկ պատասխանը՝ զոհվում է հերո՞սը, թե՞ ոչնչացվում թշնամու դիպուկահարը, թողնված է հանդիսատեսին: Ջիվան Ավետիսյանն այսքան տարի անց որոշեց փակագծեր բացել այս հարցի վերաբերյալ:

«Վերջում մեկ կրակոց է հնչում եւ ֆիլմն իսկապես ունի բաց վերջաբան: Թե ինչ տեղի ունեցավ, ես կարող եմ պատասխանել մի քանի անկյունից: Նախ ասեմ, որ ֆիլմի միջնամասում՝ սցենարական խմբի եւ ռեժիսորական գեղեցիկ լուծման արդյունքում, ավարտի մասին արդեն իսկ ասվում է: Բայց ես չեմ զարմանում, որ շատերը բաց են թողել դա, որովհետեւ առաջին անգամ դիտելով՝ տողատակերը, որոնք սիմվոլիկ կերպով եւ գեղարվեստական լուծումներով ներկայացված են, գուցե պատասխաններն ընկալելի չեն, ինչը նաեւ ֆիլմի ուժեղ կողմերից մեկն է: Բայց երկրորդ անգամ դիտելուվ այն՝ կհասկանաք, որովհետեւ առաջին շերտում պատմությունն է, երկրորդ շերտում՝ սիմվոլները, երրորդ  շերտում՝ փիլիսոփայությունը: Այնպես որ, պատասխանը կա, թե ով ում խոցեց, ինչը ռեժիսորական, սցենարական մեկնաբանություն է»,- ընդգծեց ֆիլմի ռեժիսորը:

Նույն հարցին նա պատասխանեց՝ որպես պարզ արցախցի եւս, ով իր ամբողջ կյանքն ապրել է պատերազմի մեջ:

«Յուրաքանչյուրս մեր մեկնաբանությամբ պետք է որոշենք, թե ով ում խոցեց: Դիպուկահարը փորձառու էր, երիտասարդը՝ ոչ: Նա ուներ առավելություն՝ փորձառության, գիտելիքի եւ տիրապետում էր սպառազինության, իսկ երիտասարդը՝ ոչ:  Ինչո՞ւ այդպիսի բարդ վերջաբան ունեցավ ֆիլմը, որովհետեւ յուրաքանչյուրիցս է կախված թե՛ ֆիլմի ավարտը, թե՛ պատերազմի: Լինենք հայ, թե՝ օտար, մենք մեր դերակատարությունն ունենք պատերազմի ավարտի գործում: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շատ ընկերներ, ովքեր ֆիլմը դիտել էին, ինձ ասացին՝ փաստորեն, Հովհաննեսն իր ճակատագրով ֆիլմի վերջաբանը գծեց՝ դիպուկահարը ողջ է, եւ բոլորիս պարտքն է գտնել ու…», - կրկին բազմակետեր թողեց Ջիվան Ավետիսյանը:

«ԿԳՏՆՎԵՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԲԵԿՈՒՄ ԵՆ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ՝ ԼԻՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ, ԹԵ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ»

Արդյոք «Թեւանիկ» ֆիլմի հրամանատարն իրակա՞ն կերպար է, որն այդքան նման է ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին: Այս մասին նույնպես ֆիլմի կինոռեժիսորը տվեց սպառիչ պատասխան:

«Մենք խնդիր չենք դրել խոսել կոնկրետ որեւիցե մեկի մասին՝ հստակորեն նշելով, որ սա տվյալ հերոսն է, որովհետեւ ես առաջին պատերազմում 10-ամյա պատանի լինելով՝ Ստեփանակերտում տեսել եմ տասնյակ օտարերկրյա քաղաքացի հայերի, որոնք Արցախ էին եկել՝ մասը կազմելու ազատագրական պայքարի: Այո՛, նրանցից երեւելին Մոնթեն էր: «Թեւանիկ» ֆիլմում ոչ միայն հրամանատարի կերպարի համար է վերցված որոշ դրվագներ Մոնթեի կյանքից, ինչպես օրինակ, տանկը վերցնելու պատմությունը, այլ  շատուշատ կերպարների նույնիսկ կարճ ֆրազաները կամ գործողությունները վերցված են  իրական դեմքերից: Պատկերացրեք, երբ ես իմ դասընկներների հետ եմ դիտում այս ֆիլմը, նրանք ասում են՝  էս ինչի՞ ես մեր մասին այս ֆիլմում պատմել: Երբ իմ եղբայրն է դիտում, ասում է՝  այս խոսքերը իմն են, երբ մեր գյուղացիներն են դիտում ֆիլմը, ասում են՝ հերոսները մենք ենք: Այսինքն՝ չկա որեւիցե բան հորինված, կա իրողություն, որը մատուցված է քողարկված գեղարվեստական լուծմամբ: Եվ փաստացի Ավոյի կերպարը, որը տեսնում եք հրամանատարի մեջ, դարձյալ իրական հերոս է»:

Ջիվան Ավետիսյանը նշեց, որ ֆիլմում կարելի է գտնել նաեւ մաճկալաշենցի Արմենի կերպարը, ով 1993-ին հրաժարվել է ընդունել նահանջել հրամանը եւ վերցրել է հարվածն իր վրա:

«Մաճկալաշենում մինչեւ վերջ մնացել են: Թշնամու տանկերը հասել են մինչեւ Կարմիր շուկա եւ հետո ոչնչացվել են: Արմենն իր մնալով՝ ճակատագրական բեկում է ունեցել առաջին արցախյան պատերազմում: Վստահ եմ՝ մի օր կգտնեմ այդ ուժը եւ միջոցները, որ նրա  մասին ֆիլմ նկարահանեմ, որովհետեւ բացառիկ հերոս է, որն իր զինակիցների հետ բեկում են մտցրել բոլորիս ճակատագրի մեջ: Եթե նրանց հերոսությունը չլիներ, կարող է ես այսօր չլինեի, դուք չլինեիք, գուցե Երեւանում այս հատվածն էլ չլիներ:  Ֆիլմում ներկայացրել ենք ոչ թե նրա այսպես կամ այնպես խոսելը, այլ մարդու այդ տեսակը:  Ես մեծ հավատ ունեմ, որ էլի կգտնվեն մարդիկ, ովքեր բեկում են մտցնելու մեր կյանքում՝ լինի արվեստի միջոցով, թե պատերազմի դաշտում», - լավատեսությամբ՝ վստահեցրեց կինոռեժիսորը:

«ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ ԴԱՐՁՅԱԼ ԽՈՍԵԼ Է ՊԵՏՔ՝ Ե՛Վ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, Ե՛Վ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ»

Նշենք, որ ինչպես «Թեւանիկը» եւ Ջիվան Ավետիսյանի մյուս երկու ֆիլմերը՝ «Վերջին բնակիչը» եւ «Դրախտի դարպասը», այնպես էլ նրա նոր չորրորդ ֆիլմն Արցախի մասին է: 

«Թե՛ ես, թե՛ ստեղծագոծական թիմը համարում ենք, որ Արցախի մասին դարձյալ խոսել է պետք՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտերկրում: Մեր հաջորդ ֆիլմը՝ «Վերածնվածը» դարձյալ Արցախի մասին է: Այն մասնավորապես պատմում է 2020 թվականի պատերազմի եւ առաջին պատերազմի մասին եւս: Նկարահանումները կսկսենք օգոստոս ամսին  եւ կշարունակենք հաջորդ ամիսներին եւս: Հիմա արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները,  դերասանների ընտրությունը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ունենք անկարող ընդդիմադիր ու ազգային ուժեր եվ թրքամետ իշխանություն. Էդուարդ ՇարմազանովԻնչ է ասել Փաշինյանը կիրանցիներինՀայաստանը շարունակում է դիվանագիտական պատերազմում տանուլ տալ. Ռուբեն ՄելիքյանԻնչ է հուշում Շոյգուի մերձավոր տեղակալի կալանքըՆոր խաղեր Հայաստանի գլխինՄխիթարյանը երկրպագուին է վերադարձրել «Միլանին»ծաղրող պաստառըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ` ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՎԶԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋՊատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետԺերար Դեպարդյոն կկանգնի դատարանի առաջ Լսել ու հասկանալ, թե Չարենցը ինչ էր նկատի ունեցել լուսամփոփի պես աղջիկ ասելով. Ռաշ Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»Ազգային պահանջատիրության համար համահայկական շարժում է պետք. Յակոբ ԱյնթապլեանՀեռացնենք Նիկոլին. բողոքի ակցիա` կառավարության շենքի մոտԼաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունըԿատարում ֆորումի մասնակիցները աջակցություն են հայտնել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըԱդրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ երկկողմ և խաղաղ բանակցությունների օգտին․ ԲայրամովԳյումրիում երկրորդ անգամ կանցկացվի միջազգային թատերական փառատոնՆախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետՏեղի է ունեցել «Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում «Սապլյակի տղա» ա նա, ով ասում է, թե այդ ակցիայի համար փող ենք ստացել. Հարությունյանը՝ հումորիստինԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ինՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունըՄեր ողբերգությունն այն է, որ տեսախցիկի առաջ ջրով խաղացող սույն անձնավորությունը նստած է վարչապետի աթոռինՁեր նմանները իշխանական հպատակներ են ու փողով ներկայացում խաղացողներ. Հենրիխ Դանիելյանը՝ Հովհաննես ԴավթյանինԵթե տավուշյան պայքարը չտեղափոխվի Հանրապետության հրապարակ, մարելու է. Դավիթ ԳալստյանՍպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել Ինչու է Ալմաթին որպես բանակցային հարթակ ծառայում Հայաստանի և Ադրբեջանի միջևՉքաղաքականացված Հովհաննես Դավթյանի մեծ փողեր ծախսելու, բայց, ի վերջո, էժան կերպարի մասին. ԴանիելյանԽիստ քաղաքականացված «դեռասանից» ի՞նչ եք ուզում. Միքայել ԳրիգորյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 30-ին«Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել, մտածում ենք՝ մեր նախաձեռնած պայքարով որևէ բան կփոխենք». Կիրանցի գյուղապետՇախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթինՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան լը Գլյոյին«Դուխով» Հովհաննեսը, ում երկիրը վաճառում են թուրքին. Աշոտ ԱնդրեասյանԱդրբեջանն ուզում էր սահման չլինի կամ լինի լղոզված, ու գործի ուժի իրավունքը. ՌուբինյանԿրակոցներ Բարդիներ ռեստորանում, տղամարդը գիտակցության չգալով զրկվել է կյանքիցԴու շnւն ես, հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շnւն մի քայլ է․ Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդինՔՊ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվելՆրա առաքելությունն է ուրախացնել ադրբեջանա-թուրքական իշխաններին. Էդգար ՂազարյանԱստղագուշակ` ապրիլի 30-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստՕրվա խորհուրդ. Ապրիլի 30
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода