Iravunk.com | Քրոնիկ հոգնածության համախտանիշ. ինչպես զգալ և ինչ անել
Բախումներ Թբիլիսիում ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու Ուկրաինան Թրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNN Այսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե Դավթյան Ռուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ Ալիև Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում Ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ Դանիելյան

Քրոնիկ հոգնածության համախտանիշ. ինչպես զգալ և ինչ անել

Առողջապահական

Փորձենք պարզել, թե ինչու դուք կարող եք մշտապես զգալ շատ հոգնած ու անտարբեր, և ինչ միջոցներ պետք է ձեռնարկել։

Քրոնիկ հոգնածության համախտանիշը (ՔՀՀ) հյուծվածության և ապատիայի մշտական զգացում է: Երբ առավոտյան արթնանում ես և ուժի ու եռանդի ալիք չես զգում: Իսկ առջեւում դեռ շատ աշխատանք կա։

ՔՀՀ-ն հիվանդությունների թվին չի ներառվում, սակայն այս տերմինը տարածում ստացավ 80-ականների վերջին, և այսօր այն հաճախ է քննարկվում բժիշկների կողմից։ Ընդ որում, ըստ վիճակագրության, դրա հետ հատկապես հաճախ են բախվում 25-ից 45 տարեկան կանայք։ Մշտական հոգնածության պատճառները պաշտոնապես բացահայտված չեն, բայց շատ դեպքերում դրանք ներառում են աշխատանքային ծանրաբեռնվածություն, քրոնիկ կամ ծանր սթրես, վատ սնվել ու քուն, համապատասխան վարժությունների բացակայություն, առողջական խնդիրներ (օրինակ՝ վիտամինների պակաս):

Ի՞նչ անել

Սովորեք պատվիրակել

Եթե չափից շատ եք աշխատում և երկար ժամանակ արձակուրդ չեք ունեցել, ապա պետք է շտկեք դա։ Իսկ դրան կօգնի ժամանակի կառավարման և պատվիրակման հիմունքների իմացությունը: Սովորեք ապրել ըստ խիստ ժամանակացույցի, երբ յուրաքանչյուր գործողության համար հատկացնում եք որոշակի ժամանակ։ Եվ դրանում պետք է լինեն նախաճաշի, ճաշի և ընթրիքի համար հատկացված դադարներ, ինչպես նաև ընդմիջում, երբ դուք պարզապես կարող եք հանգստանալ:

Արժե նաև որոշ աշխատանքային պարտականություններ փոխանցել գործընկերներին կամ ենթականերին, իսկ տնային գործերն՝ ընտանիքի անդամներին կամ տնային օգնականներին:

Մի վախեցեք օգնություն խնդրել, ասել, որ ժամանակ չունեք։ Եվ ձերբազատվեք այն ենթադրությունից, թե ձեզանից լավ ոչ ոք չի կարող ձեր  գործը անել։ Այնուամենայնիվ, ձեր սեփական առողջությունն ու հանգիստն ավելի կարևոր է:

Բարելավել սնունդը և քունը

Ճիշտ սնունդը և օրական առնվազն ութ ժամ ճիշտ քունը լավ առողջության հիմնական կանոններն են: Եվ այստեղ հետեւողականությունը կարևոր է: Փորձեք ձեր սննդակարգից առնվազն մեկ ամիս բացառել արագ սնունդը, ինչպես նաև քաղցրավենիքի ու օսլա պարունակող մթերքների չափից ավելի օգտագործումը։ Հնարավորության դեպքում կարող եք հրաժարվել կաթնաշաքարից և սնձանից՝ սննդակարգում ավելացնելով ավելի շատ «կենդանի» մթերք՝ բանջարեղեն, մրգեր, կանաչեղեն։ Դուք կտեսնեք, որ ձեզ ավելի լավ կզգաք։

Եվ, իհարկե, մի անտեսեք քունը։ Պառկեք քնելու նույն ժամին, իսկ ավելի արագ քնելու համար օդափոխեք սենյակը և գերադասեք գիրքը գաջեթներից:

Այցելեք թերապևտին

Լուրջ հոգնածությունը կարող է լինել վիտամինի պակասի հետևանք։ Այդ իսկ պատճառով կարևոր է պայմանավորվել թերապևտի հետ՝ անալիզների ուղեգիր ստանալու և հարկ եղած դեպքում անհրաժեշտ սննդային հավելումներ ու վիտամիններ ընդունելու համար։ Մի զբաղվեք ինքնաբուժմամբ. միայն բժիշկը կարող է ընտրել ճիշտ դեղաչափը:

Ձեր կյանքում ներառեք սպորտը

Ֆիզիկական ակտիվությունն ազդում է ոչ միայն կազմվածքի, այլև տրամադրության և կենսունակության վրա: Կարեւորը ձեզ անհրաժեշտ ծանրաբեռնվածության և մարզման տեսակն ընտրելն է: Ոմանց համար հարմար է ինտենսիվ վարժանքը, ոմանց համար՝ հանգիստ պիլատեսը կամ յոգան։

Բոլոր դեպքերում ուշադրություն դարձրեք կեցվածքին ազդող վարժություններին՝ ողնաշարի ճիշտ դիրքը բոլոր ներքին օրգանների առողջության և ճիշտ աշխատանքի հիմքն է։

Հրաժարվեք գաջեթներից առնվազն շաբաթը մեկ անգամ

Մեր աշխուժության վրա մեծապես ազդում է այն տեղեկությունը, որը մենք ստանում ենք օրվա ընթացքում։ Իսկ եթե այն չափից դուրս շատ է, հիմնականում՝ բացասական, արժե նվազեցնել դրա ազդեցությունը։ Այսինքն՝ կազմակերպեք թվային դետոքս ձեր համար՝ հրաժարվեք գաջեթներից ու ակնթարթային մեսենջերներից գոնե հանգստյան օրը։

Սոցցանցերը զննելու փոխարեն, գնացեք զբոսնելու, այցելեք թանգարան կամ ժամանակ տրամադրեք ձեր հոբբիին:

http://ladynews.am/arm/news/9263/qronik-hognatsutyan-hamakhtanish-inchpes-zgal-ev-inch-anel



Բախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода