Iravunk.com | Այսօր Հայրենյացի անմահ հերոս Էդուարդ Ղազարյանի հիշատակի օրն է
Պուտինի հեղինակությունն ավելի բարձր է, քան Մակրոնինը, Թրյուդոյինը, Բայդենինը և Շոլցինը միասին վերցրած. ԿՀՎ-ի վերլուծաբան Արևմուտքը պահանջում է լուծարել ՀՀ ԱԱԾ-ն․ «Հրապարակ» ՆԱՏՕ-ի տանկերը Մոսկվայում. արևմտյան լրատվամիջոցները քննարկում են դաշինքի գրավված տեխնիկայի ցուցահանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Փաստ». Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա «Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան Հայաստանում էլ նման հուդաների պակաս չկա Արեւմուտքը փորձում է հեղաշրջում իրականացնել Վրաստանում Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Հզոր պայթյուններ և ահռելի հրդեհներ Օդեսայում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Հայրենյացի անմահ հերոս Էդուարդ Ղազարյանի հիշատակի օրն է

Հասարակություն

Մայիսի 8-ը, Արցախյան պատերազմի մասնակից, ծնունդով Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից, անմահ հերոս ԷԴՈՒԱՐԴ ՎՐԵԺԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ հիշատակի օրն է։ Նա զոհվել է երիտասարդ տարիքում, ընդամենը 22 տարեկանում, 1994 թվականի այս օրը՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ջրաբերդ գյուղում։ 

Այսօր Արթիկ խոշորացված համայնքի Հայրենյաց գյուղի բնակիչներն ու Արթիկի Երկրապահ կամավորականների ջոկատի անդամները, Հայրենյաց գյուղի վարչական ղեկավար Գեւորգ Մարտիրոսյանի գլխավորությամբ՝ իրենց խոնարհումն էին բերել գյուղի սկզբնամասում գտնվող Եղբայրական գերեզմանոցում, անմահ հերոսներ Էդուարդ Ղազարյանի եւ Արցախյան 44-օրյա պատերազմին զոհված Կարեն Մնացականյանի շիրիմներին։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին, խնկարկեցին։

Էդուարդ Ղազարյանը ծնվել է 1972 թվականի հուլիսի 11-ին, Հայրենյաց գյուղում ։Հայրենի գյուղի 8-ամյա դպրոցը սովորելուց հետո, ուսումը շարունակել է հարևան գյուղի Հոռոմի միջնակարգ դպրոցում։ Ապա ավարտել է Արթիկի ուսումնարանը, ստացել դերձակի մասնագիտացում։ Ծառայել է բանակում։ 1994 թվականի ապրիլին հայրենի գյուղում առաջիններից մեկն էր, ով առանց վարանելու մեկնել է Լեռնային Ղարաբաղ, մասնակցելու պատերազմին, հայրենիքը պաշտպանելու։ Ցավոք, մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման օրը, Էդուարդը քաջաբար զոհվել է, ամենաթանկը իր կյանքը նվիրելով հանուն իր սրբազան հայրենիքի։

Արդեն անցել է 29 տարի։ Անմահ հերոսի հիշատակի արարողությանը ներկա էին հարազատներ, համագյուղացիներ, Երկրապահ կամավորականներ, մարտական ընկերներ , ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի նախկին նախագահ, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը։ Էդուարդի զոհվելուց հետո, ամեն տարի այս օրը նրանք մասնակցում են անմահ հերոսի հիշատակի արարողությանը։ Բոլորը կարոտով են հիշում իրենց հերոս զավակին ու կրկին մխիթարում հարազատներին։

Հերոսի մայրը, 88-ամյա Արփիկ տատը, դժվար կյանք է ունեցել, հինգ զավակ է լույս աշխարհ բերել, ցավոք 1984 թվականին ամուսինը Վրեժ Ղազարյանը մահացել է։ Եվ այդպես հինգ երեխաներին մեծացրել է առանց հոր։ Տիկին Արփիկը նշեց իր միակ ցանկությունը, որ խաղաղություն լինի, ոչ մի մայր չկորցնի իր զավակին։

Էդուարդը հետմահու արժանացել է «Ոսկե մեդալի», «Մարտական ծառայության», «Հայրենիքի պաշտպանության համար», «Արիության» մեդալների ԼՂՀ նախագահի կողմից։

Էդուարդի մարտական ընկերները պատմում էին իրենց հիշողությունները, ներկայացնում դրվագներ, հիշում միայն լավն ու բարին, ընդգծում, որ շատ կամեցող ու բարի, մեծահոգի էր Էդիկը, բոլորին օգնության հասնող։ Նրա հրամանատարը, Արթիկի Երկրապահ կամավորականների ջոկատի անդամ ՎԱՐԴԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ, Iravunk.com-ի հետ զրույցում խորը ափսոսանքով, սակայն մեծ հպարտությամբ նշեց. «Նույնիսկ պատերազմի ծանր ու դժվարին օրերին, Էդիկը զինվորական տաք հագուստ է բաժանել իր ընկերներին։ Նա շատ խելացի էր, բանիմաց։ Էդուարդի երազանքն էր ազատագրել Ղարաբաղը, նա սիրած աղջիկ էլ է ունեցել, նույնիսկ փախցրել էր, ցավոք, ճակատագիրն այսպես ստացվեց»։

Հավերժ փառք ու խոնարհում մեր բոլոր հերոսներին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



Պուտինի հեղինակությունն ավելի բարձր է, քան Մակրոնինը, Թրյուդոյինը, Բայդենինը և Շոլցինը միասին վերցրած. ԿՀՎ-ի վերլուծաբանԱրևմուտքը պահանջում է լուծարել ՀՀ ԱԱԾ-ն․ «Հրապարակ» ՆԱՏՕ-ի տանկերը Մոսկվայում. արևմտյան լրատվամիջոցները քննարկում են դաշինքի գրավված տեխնիկայի ցուցահանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Փաստ». Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնինԿիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում էլ նման հուդաների պակաս չկաԱրեւմուտքը փորձում է հեղաշրջում իրականացնել ՎրաստանումԾխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»Հզոր պայթյուններ և ահռելի հրդեհներ Օդեսայում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված էՎաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանցԳերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառովՌուսական բանակը արագ ներխուժեց Արխանգելսկոյե (MAP)Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասինՈ՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն ՍաֆարյանԴուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՄիշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ)Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...Հռչակագիր «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ»Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ինՌուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ)Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ«Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերըԳրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալունՍա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Վերագտնել մեզ. Լիլիթ ԳալստյանԳուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan TimesԱլիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանըՍիրո նումերոլոգիա. ինչպես պարզել ծննդյան ամսաթվով, թե որքան կտևի ամուսնությունըՀիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ ԱլիևՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունըՕգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. ՏոկաևՄեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. ԱլիևՆիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ ՄարությանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան«Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններինՄայիսը չեկած՝ Ամանորի՞ն ենք «նախապատրաստվում». ֆոտոմեղադրանք«Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասինԴիվերսիֆիկացիա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ արվեստում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհըՓաշինյանը եւ իր աշխատակազմում վեր ընկածները տխրում են, քանի որ... Բաբկեն Հարությունյան«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ ԱլիևԶորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են.ՀՀ ՊՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода