Iravunk.com | Սպասել, որ մեկը կգա եւ կփրկի ձեզ` կա՛մ գերին եք դառնալու հավաքական Արեւմուտքի, կա՛մ հիասթափվելու եք. Գուշչին
Շատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեք Հրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ Միքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր Գրիգորյան Բելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը Ի՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր Վարդանյան ԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակ Վստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆ Բլինկենին վռնդել են Չինաստանից

Սպասել, որ մեկը կգա եւ կփրկի ձեզ` կա՛մ գերին եք դառնալու հավաքական Արեւմուտքի, կա՛մ հիասթափվելու եք. Գուշչին

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է միջազգային հարցերով ՌԴ խորհրդի փորձագետ, Ռուսական պետական հումանիտար համալսարանի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՈՒՇՉԻՆԸ:

«ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ»

— Ադրբեջանը հերթական խոշոր գործողությունն իրականացրեց՝ փակելով Հայաստանն Արցախին կապող Հակարի կամուրջը, որը շրջափակման պայմաններում ապահովում էր ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումը՝ ռուս խաղաղապահների եւ Կարմիր խաչի ջանքերով: Տեսնում ենք իրավիճակի սրացում նաեւ Սոթքի ուղղությամբ: Ի՞նչ ակնկալել Ռուսաստանից, եւ ինչպե՞ս եք պատկերացնում հնարավոր ելքը:

Իսկապես, Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հեշտ չէ, եւ ռուսաստանյան փորձագիտական հանրությունում նույնպես այս հարցն ակտիվորեն քննարկվում է: Կարող եմ միայն ասել, որ, այնուամենայնիվ, խնդրի կարգավորման հիմքում դրված է լինելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Նաեւ համոզված եմ, որ Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով անում է ամեն բան, որպեսզի այսպես, թե այնպես այդ հայտարարությունն իրագործվի: Այն շարունակում է մնալ սեղանին, որպես գլխավոր փաստաթուղթ, որը կարգավորում է այդ հակամարտությունը: Բայց, իհարկե, պետք է ընդունել, որ արտաքին քաղաքական իրավիճակը բավական բարդ է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի համար: Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի առաջ հակամարտության եւ աշխարհաքաղաքական վիճակի համատեքստում գոյության հարց է կանգնած: Բայց նման հարց կանգնած է նաեւ Ռուսաստանի առաջ` Արեւմուտքի հետ հակամարտության համատեքստում՝ տարածաշրջանային եւ համաշխարհային տերության գոյատեւման եւ հետագա զարգացման առումով: Հիբրիդային եւ որոշակի առումով նաեւ բաց կոնֆլիկտը, որը հիմա տեղի է ունենում հավաքական Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, շատ ուղղություններով համարվում է կարեւոր էլեմենտ, որովհետեւ դրված է գոյության խնդիր: Ռուսաստանը գնացել է այն ուղղությամբ, որը թույլ չի տալիս վերադառնալ նախկին քաղաքականությանը: Հետեւաբար Ուկրաինայում իրավիճակի զարգացման եւ Թուրքիայի դերի ուժեղացման փաստացի ազդեցությունը մենք չենք կարող հաշվի չառնել մյուս տարածաշրջաններում քաղաքականություն վարելիս: Ամեն դեպքում, Հարավային Կովկասը շարունակում է մնալ կարեւոր տարածաշրջան ռուսական արտաքին քաղաքականության համար: Թեպետ, բնական է, որ ուկրաինական ուղղությամբ ուշադրությունը վերջին 1,5 տարիների ընթացքում գերիշխող է, ինչը լիովին ակնհայտ է: Ես գիտեմ, որ հայաստանյան որոշ շրջանակներ իրենց ռեսուրսներով  հաճախ ոչ այնքան կոմպլիմենտար են վերաբերվում մեզ, եւ այստեղ կա նաեւ արեւմտյան ազդեցությունը, որը միտում ունի ցույց տալու, թե Ռուսաստանը բավարար ջանք չի գործադրում, չի կատարում իր պարտավորությունները եւ այլն: Բայց ուզում եմ հիշեցնել հայտնի ասացվածքը՝ «ճտերն աշնանն են հաշվում»: Ռուսաստանը Հարավային Կովկասից չի հեռանում եւ չի հեռանա ու կմնա Հայաստանի դաշնակիցը: Ռուսաստանի համար դա ոչ միայն ավանդական պատմամշակութային հարց է, այլեւ ռազմաքաղաքական նշանակություն ունի:

— Բայց մինչեւ աշուն արդյոք կդիմանա  ցեղասպանության վտանգի առաջ կանգնած Արցախը, երբ օր առաջ փրկության կարիք ունի: Այս առումով՝ ինչպե՞ս եք դիտարկում,  եթե Ռուսաստանը պրոտեկտորատ ստանձնի Արցախի նկատմամբ:

— Ինձ համար դժվար է փրկության կոնկրետ մեխանիզմներ առաջարկելը: Միայն կարող եմ վստահություն հայտնել, որ կարվի ամեն ինչ ռուսական դիվանագիտության կողմից, որպեսզի այն ողբերգական սցենարը, որի մասին Դուք ասացիք, տեղի չունենա: Շատ հաճախ հարց են տալիս՝ այդ դեպքում ո՞րն է ձեր կարմիր գծերը: Միանգամից ասեմ՝ Հայաստանի պահպանումը, որպես ինքնիշխան պետություն, որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի գործընկեր, մեր առանցքային առաջնահերթություններից մեկն է: Բայց այս առումով մենք ակնկալում ենք Հայաստանից իրավիճակի գիտակցում, ՌԴ քաղաքականության ըմբռնում եւ պատրանքներից հրաժարում, եթե ոչ տարածաշրջանային խաղացողները կկարողանան ավելի լավ արդյունքների հասնել այստեղ առանց ՌԴ-ի, քան նրա մասնակցությամբ: Այդպես հաստատ չի լինի:

«ԱՅՍՕՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՌԴ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ, ԵՎ ՆՐԱՆՔ ՊԵՏՔ Է ՄՆԱՆ»

— Ինչո՞ւ եք այդպես կարծում, օրինակ, որոշ շրջանակներ հույսեր էին կապում ԵՄ դիտորդների հետ, որոնց ներկայությամբ եւս Հայաստանի ինքնիշխան տարածք շարունակվեցին ադրբեջանական ոտնձգությունները:

— Չմոռանանք, որ բացի ռուս խաղաղապահներից, որոնք տեղակայված են Արցախում, Հայաստանում կա ռուսական ռազմաբազա: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, եւ ինչքան էլ խոսենք ԵԱՏՄ-ի ու հատկապես` ՀԱՊԿ-ի խնդիրների մասին, որոնք իսկապես կան, պետք է նկատի ունենանք, որ երբ կանգնենք նոր աշխարկարգի ձեւավորման ուղու վրա, անհրաժեշտություն է լինելու ոչ թե հայտարարությունների, այլ` հստակ քայլերի: Իսկ այն ենթադրում է միասնական աշխատանք: Եվ այստեղ, ՀԱՊԿ-ը ու ԵԱՏՄ-ն հենց այդ միասնականության կարեւոր կառույցներն են: Մենք հրաշալի գիտենք, որ այս ամենը հեշտ չի տրվելու: Հետխորհրդային էլիտաները 30 տարի առաջնորդվել են նրանով, թե քաղաքակրթության կենտրոնը Արեւմուտքն է: Հետեւապես, ամեն ինչ անելու են այդ միասնականությունը ձախողելու համար: Այնպես որ, դեռ շատ սթրեսային իրավիճակներ են լինելու, որին պետք է պատրաստ լինել: Եվ այս հարցում յուրաքանչյուր կողմն անկախ երկրի չափերից` մեծությունից եւ փոքրությունից պետք է մտնեն փոխշահավետ գործակցության մեջ: Հավատացեք, Հայաստանը Ռուսաստանի համար նույնքան կարեւոր է, որքան Ռուսաստանը Հայաստանի համար: Արեւմտյան որեւէ ձեւաչափում Հայաստանի խնդիրը չեն լուծելու: Դեռ տարիներ առաջ Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության հետազոտությունների գերմանական ինստիտուտի ավագ գիտաշխատող Սաբինա Ֆիշերը գրում էր, որ Եվրամիությունն այդքան էլ չի խառնվում հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, այսպես ասած, շատ սահմանափակ մասնակցություն ունի: Մինչդեռ այսօր, երբ Ռուսաստանն ավելի բարդ իրավիճակում է հայտնվել, հանկարծ բոլորը սկսեցին խոսել, թե ԵՄ-ն իր դերակատարությունը կունենա այս հարցում, նոր ձեւաչափ կմտցնի այս գործընթացում: Օրինակ, Հայաստան ԵՄ դիտորդներ ուղարկելը քաղաքական հռետորական ժեստ էր Արեւմուտքի կողմից, ավելին` հայտնվեցին որոշ գործիչներ, որոնք հանդես եկան հայամետ հայտարարություններով, բայց իրականում հետաքրքրված են իրենց շահերով: Ավելի հասցեական ասեմ` կոնգրեսական Ադամ Շիֆը, որը հայամետ հայտարարություններով է հանդես գալիս, զուտ տեղեկատվական ֆոն է ստեղծում, բայց դրա արդյունավետությունը որքա՞ն է: Միեւնույնն է, Լեռնային Ղարաբաղում այսօր կանգնած են ՌԴ խաղաղապահները, եւ նրանք պետք է մնան, որովհետեւ նրանց  հեռացումը Հարավային Կովկասից կնշանակի տարածաշրջանի ապակայունացում: Եկեք անկեղծ լինենք, Արեւմուտքն ակտիվորեն զարգացնում է հարաբերություններն Ադրբեջանի հետ, մասնավորապես` էներգետիկ ոլորտում, այդ իսկ պատճառով Հայաստանում որեւէ պատրանք այդ առիթով չպետք է լինի: Կարծում եմ` հանրության սթափ զանգվածի մոտ նման պատրանքներ չեն էլ լինի:

— Իսկ ի՞նչ կասեք Հայաստան-Ադրբեջան առաջիկա բանակցությունների արդյունքում «խաղաղության պայմանագիր» ստորագրելու հնարավորության մասին:

— Հիմա շատերը փորձում են շտապեցնել այս հարցում, բայց ես կարծում եմ, որ այստեղ չպետք է մտնել մրցավազքի մեջ, այլ դիվանագիտական բաց եւ փակ աշխատանք տանել`  առաջնորդվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Պարզապես, ամեն ինչ չէ, որ պետք է հանրայնացվի: Երբեմն հրապարակային հայտարարությունները, որոնք հնչում են, բերում են միայն իրավիճակի ապակայունացում եւ ավելորդ հիասթափություն: Այստեղ հստակ է մի բան` Ռուսաստանը եղել է եւ կմնա երաշխավորը նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման: Իհարկե, պետք է ընդունել, որ այդտեղ եւս խնդիրներ կան, բայց դրան այլընտրանք չկա:  Պարզ է, որ այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ արդյունքներ կգրանցի Ռուսաստանը Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության արդյունքում: Ամեն դեպքում, վստահ եմ, որ իրավիճակը այնպես կդասավորվի, որ Ռուսաստանը կունենա հստակ դերակատարություն այս հարցում:

— Հայաստանը որպես սուվերեն պետություն պահպանելու համար որքանո՞վ եք իրատեսական համարում Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կազմում Հայաստանի հանրապետության ընդգրկվելու շանսերը:

— Հասկանում եմ, որ Հայաստանը փոքրիկ պետություն է,  որն ունի իր մեծ խնդիրները` սահմանային եւ այլն: Բայց կարծում եմ` Հայաստանը պետք է առավել մանրակրկիտ զգա աշխարհաքաղաքական փոփոխությունները: Պարզ է, որ Հայաստանն ունի սերտ հարաբերություններ Իրանի հետ, բայց Ռուսաստանն էլ Իրանի հետ ունի սերտ հարաբերություններ: Վերջիվերջո, տարածաշրջանային խաղացողները կարող են էլ ավելի սերտ հարաբերություններ ձեւավորել` լինի քաղաքական, տնտեսական, թե լոգիստիկ առումով: Կան նաեւ հետխորհրդային տարածքի երկրներ, որոնք այս տարածաշրջանը չեն ներկայացնում, բայց կոլեկտիվ ուժերը համախմբելու անհրաժեշտություն կա: Եվ այստեղ  Հայաստանը կարող է էլ ավելի ակտիվ դերակատարություն ունենալ դիվանագիտական, հումանիտար դաշտում նաեւ այլ տարածաշրջաններում: Լինել փոքր պետություն, դեռ չի նշանակում, որ այն պետք է միայն խորացած լինի իր նեղ տարածաշրջանային հարցերով: Այն կարող է մասնակիցը դառնալ նոր մոտեցումների, նոր աշխարհակարգի ձեւավորման: Սակայն ոչ մի դեպքում չպետք է հայացք ուղղել հավաքական Արեւմուտքին եւ սպասել, որ այնտեղից մեկը կգա եւ կփրկի Ձեզ: Այդ դեպքում` կա՛մ գերին եք դառնալու հավաքական Արեւմուտքի, կա՛մ հիասթափվելու եք, որովհետեւ իրականությունը չի համապատասխանելու այն սպասումներին, որոնք կան ի սկզբանե: Այստեղ մեծ աշխատանքի տեղ կա` նաեւ նկատի ունենալով Հնդկաստանի ու Չինաստանի դերակատարությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Շատ կարևոր է ռուսական մշակույթի դերը մեր մատաղ սերդնի կրթության զարգացման մեջ. ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ Արփիին խղճացողներ ուշադիր նայեքՀրեշը մեզ տանում է պետականության ոչնչացման. ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՄիքայել Արզումանյանը համար մեկ դասական օրինակն է քաղբանտարկյալի. Գրիգոր ԳրիգորյանԲելառուսիայում մեծ հարգանք և սեր կա հայ ժողովրդի հանդեպ. Աբգար Ափինյան3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորըԻ՞նչ հպարտ քաղաքացու տոն, մենք Հայրենիք ենք կորցնում. Արթուր ՎարդանյանԱՄՆ-ն շատ արագ հայտնվեց «բումերանգի էֆեկտով» հարվածի տակՎստահ եմ, որ նորից հաղթանակներ ենք ունենալու . ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԲլինկենին վռնդել են ՉինաստանիցՀանրությունը հասկացել է, որ գործ ունի ազգակործան պատուհասների հետ. Թաթուլ ՊետրոսյանՌուսները գրավել են Արխանգելսկոե-Կերամիկ հատվածը. սպասվում է նոր «թռիչք» (Քարտեզ)Ինչքա՞ն կարելի է մեր ազգին բզել, վերջը այդ պայթյունը լինելու է, վստահ եմ. Դավիթ ՄկրտչյանԱրցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդՍպասում ենք բոլորիդ. «Կամք»-ը հրավիրում է նշելու «Տուգանքի մատերիալի»՝ քաղաքացու օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. ՌաիսիԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել եւ սպառնացել Արևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանՈւղղորդված որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ ԶՈւ-ն․ ՊՆ-ն հորդորում է ապատեղեկատվություն չտարածելԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՄհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ ՍրբազանԿիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր ԳրիգորյանըՄենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն է․ Իրանի ԱԳՆ խոսնակՄենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահԲեսետկեն ա, բլոտն ու նարդին ա, կպպզենք, կխոսանք, կգնանք. երիտասարդնե'ր, ուղղակի մի անցկացրեք օրըՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասինՄեկնարկել է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըՕդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան«Իրավունք»-ի լրագրող Իլոնա Ազարյանն ամուսնանում էԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանխԱպրիլի 27. Օրվա խորհուրդՈրոնք են մագնեզիումի դեֆիցիտի ախտանշանները, հնարավոր հետևանքներն ու խնդրից ազատվելու միջոցներըԳնացել էինք պահի ազդեցության տակ. ՊՆ սպաԷրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆՍա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ռուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորը«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»Ուկրաինայի ողջ տարածքն այս գիշեր ենթարկվել է հզոր օդային հարվածի. նախնական արդյունքներըՌուսական ուժերը գրավել են ամերիկյան նորագույն գրոհային զրահամեքենա (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода