Iravunk.com | Բայրաքթարներ՝ Իսրայելից, բարձր միավորներ Հայաստանից. ովքեր են եվրատեսիլյան «ապազգային» ժյուրիի կազմում
Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ Դանիելյան Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Ու՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքով Հայտնի է վերջին զանգի օրը Հայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառը Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման Հովհաննիսյան

Բայրաքթարներ՝ Իսրայելից, բարձր միավորներ Հայաստանից. ովքեր են եվրատեսիլյան «ապազգային» ժյուրիի կազմում

Մշակութային

Անտաբատ ու անսեռ տղամարդիկ, սատանայական եղունգներով ու պոզերով կանայք... Ո՛չ, խոսքն ամենեւին էլ սատանիստների կողմից կազմակերպված ինչ-որ ծեսի մասին չէ, պարզապես, «Եվրատեսիլ»-ն իր մշտական տարերքի մեջ էր: Լիվերպուլում կայացած երգի միջազգային այս մրցույթի եզրափակչում միայն այրվող կաթսան էր պակասում, որպեսզի մրցույթի մասնակիցները դառնային դժոխքի իրական հերոսներ՝ իրենց հագուկապով, երգերով ու պահվածքով: Օրինակ, եթե Գերմանիայի վարդագույն վարտիքով ու հնարավոր բոլոր անցքերին ականջօղ կախած տղամարդացու պատվիրակի մասին լսեր Հիտլերը, հաստատ գերեզմանում շուռ կգար: Էլ չասենք Խորվաթիայի պատվիրակների մասին, որոնք չամաչելով իրենց բեղ-մորուքից ու հասուն տարիքից՝ շպարվել ու մտել էին շրջազգեստների մեջ: Տպավորություն էր, որ կոնչիտազգիները ընտանեկան հավաքույթ էին կազմակերպել: Սակայն, սա չէ, որ ամենախայտառակ դրվագն էր «Եվրատեսիլ 2023»-ում:

Այն, որ գերդոզավորված քաղաքականացված է «Եվրատեսիլ»-ն, անգամ եփած հավին է հայտնի, բայց թե այդ ամենը հաշվի առնելով՝ ինչպես է իրեն դրսեւորում ազգային ժյուրին, առնվազն հարցեր է առաջացնում: Ուշագրավ էր այն, որ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ազգային ժյուրին ամենաբարձր՝ 12 միավորը տվեցին Իսրայելին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին իսրայելական ԱԹՍ-ներ մատակարարող երկրին: Իսկ որպես շնորհակալություն՝ Իսրայելն անգամ մեկ միավոր չտվեց Հայաստանին: Թե ովքեր էին ազգային ժյուրիի կազմում, որոնք ապազգային քվեարկություն իրականացրեցին, անունները հայտնի է՝ երգչուհի Սոնա Ռուբենյան, ռեժիսոր Հրաչ Քեշիշյան, Արսեն Գրիգորյան, երգերի հեղինակ Դավիթ Բադալյան, պրոդյուսեր Վահագն Գեւորգյան: Այո՛, հենց նրանց թեթեւ ձեռքով՝  Ադրբեջանի հետ սինխրոն Հայաստանն Իսրայելի պատվիրակին տվեց ամենաբարձր միավորը: Իսկ 1 միավոր Հայաստանի ազգային ժյուրիից ստացավ Լեհաստանը, 2 միավոր՝ Ավստրիան, 3՝ Ուկրաինան, 4՝ Նորվեգիան, 5՝ Կիպրոսը, 6՝ Իսպանիան, 7՝ Ֆրանսիան, 8՝ Ֆինլանդիան, 10՝ Շվեդիան: Այստեղ թերեւս մնում է ասել՝ ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել, որ Ադրբեջանը չկար մասնակիցների շարքում, թե չէ միգուցե նաեւ Ադրբեջանին տար Հայաստանն ամենաբարձր միավորը, դե, այսպես կոչված «խաղաղության օրակարգի» համատեքստում:

Ոչ պակաս մտածելու տեղիք է տալիս այն, թե ինչպես աշխարհը քվեարկեց Հայաստանը ներկայացնող պատվիրակի՝ Բրյունետի օգտին: Հայաստանն այդպես էլ այս տարի որեւէ երկրի կողմից 12 միավորի չարժանացավ, միայն 10-ական միավոր տվեցին Վրաստանն ու Ալբանիան: Իսկ մյուս երկրների ազգային ժյուրիների կողմից ստացանք չնչին ձայներ. Իտալիայից 5 միավոր, Լատվիայից՝ 1, Մոլդովայից՝ 2, Իռլանդիայից՝ 6, Ավստրիայից՝ 1, Ֆրանսիայից՝ 7, Էստոնիայից՝ 3, Լեհաստանից՝ 1, Կիպրոսից՝ 4, Շվեյցարիայից՝ 5, Իսպանիայից՝ 3, Չեխիայից՝ 8, Միացյալ Թագավորությունից՝ 3: Ակնհայտ է, որ sms քվեարկության ժամանակ էլ առանձնապես ակտիվություն չեն դրսեւորել Սփյուռքում՝ Հայաստանին ձայներ ապահովելու համար: Արդյունքում Բրյունետը հայտնվեց 14-րդ հորիզոնականում: Իսկ Շվեդիան ներկայացնող Լորինը՝ իր Tattoo երգով եւ սարսափազդու եղունգներով, որոնք մեջք քորելիք էին հիշեցնում, դարձավ հաղթող:

Ինչ վերաբերում է Հայաստանը ներկայացնող Բրյունետին, թերեւս կարելի էր ողջունել նրա ելույթը, եթե նա ներկայացներ եվրոպական որեւէ երկիր: Տարիներ շարունակ եվրատեսիլյան հարթակն օգտագործվել է, որպեսզի մեկ անգամ եւս աշխարհին ցույց տանք մեր դեմքը, հիշեցնենք, որ ազգային դիմագիծը չկորցրած մի երկիր կա: Մինչդեռ այս անգամ ամեն ինչ արվեց, որ Բրյունետը, ոչ միայն իր բեմական անունով, այլ առհասարակ որեւէ կերպ չասոցացվի Հայաստան երկրի հետ: Մինչդեռ նա պորտապարուհու հանդերձանքով հայտարարում էր, թե իր զգեստը ստեղծելիս ոգեշնչվել են «Մայր Հայաստանի» արձանից: Փաստորեն, մեր օրերում Մայր Հայաստանը եվրատեսիլյան հայաստանյան ներկայացուցիչները պատկերացնում են, ոչ թե սուրը ձեռքին ու վսեմ, այլ գետին թավալ եկող ու եվրոպացիներին պարտվող անհասկանալի մի կերպար:

Այսքանից հետո` շարունակում է օրակարգային խնդիր մնալ, ի վերջո, մեկընդմիշտ «Եվրատեսիլից» հրաժարվելն ու միլիոնավոր գումարները ծախսել երկրի համար ավելի կարեւոր նպատակների համար: Եվ տեղին է հիշել, որ այդ մասին բազմիցս խորհրդարանական ամբիոնից պնդել է ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նրա գնահատմամբ՝ «Եվրատեսիլ» մրցույթը ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճը:

«Ակնհայտ է, որոշ ուժեր փորձում են աշխարհում վերացնել քրիստոնեական, ընտանեկան ավանդական արժեքները: Դրանք իրենց  համար հարթակ են դարձրել «Եվրատեսիլ» կոչվածը: Այդ հարթակը չունի գեղարվեստական նշանակություն, երաժշտական ճաշակ չի դաստիարակում: Կարծում եմ` Հայաստանը պետք է ոչ միայն հրաժարվի նման հարթակներում հանդես գալուց, այլեւ մեզ համար վիրավորական պետք է լինի, որ մեր երկիրը մասնակցում է  համասեռամոլության քարոզով զբաղվող միջոցառմանը: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին բոյկոտել «Եվրատեսիլը»,- հորդորել էր Հ. Բաբուխանյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода