Iravunk.com | «Լավատես եմ եւ միշտ մտածում եմ իմ ազգի մասին». ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑ
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օրվա խորհուրդ. Ապրիլի 29 «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business Insider Բախումներ Թբիլիսիում ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու Ուկրաինան Թրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNN Այսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե Դավթյան Ռուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներից

«Լավատես եմ եւ միշտ մտածում եմ իմ ազգի մասին». ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑ

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ֆրանսահայ երգիչ և կոմպոզիտոր ՄԱՐԹԵՆ ՅՈՐԳԱՆՑԻ հետ:

— Պարոն Յորգանց, Դուք սեր և միություն կարգախոսով եկել եք Հայաստան: Հատկապես այս օրերին մենք դրա կարիքը շատ ունենք: Ինչպե՞ս որոշեցիք ընտրել հենց այդ կարգախոսը:

— Վստահ էի, որ Հայաստանի ամենակարևոր զենքը պետք է լինի սերն ու միությունը: Որովհետև, եթե սեր և միություն չունենանք, մենք չենք կարող մեր Հայաստանը պաշտպանել թշնամիներից: Սերը և միությունն ամենակարևոր բանն է: Երեխաներին պետք է փոքր տարիքից սովորեցնել, որ միմյանց հանդեպ սեր ու միություն ունենան: Նույնկերպ մտածեն և նույն արդյունքներն ունենան: Սա է մեր ազգի ամենակարևոր զենքը:

— Երբ փողոցում Ձեզ հանդիպում են, ինչպե՞ս են ընդունում:

— Սքանչելիորեն են ընդունում: Ես շատ երջանիկ եմ, որ Հայաստանում եմ: Մինչ ձեր հաղորդման գալը՝ 35 տարի անց մենք նորից ձայնագրեցինք «Այբ, Բեն, Գիմը»՝  Մատենադարանի առջև: Երեսունհինգ տարի առաջ «Արևիկ» խմբի երեխաների հետ էինք ձայնագրել այդ երգը, իսկ այսօր էլ` «Վաղարշապատ» խմբի, համույթի երեխաների հետ ձայնագրեցինք: Եվ շատ հաջող անցավ, որովհետև «Այբ, Բեն, Գիմը» տարիք, սերունդ չունի: Բոլոր սերունդներին պետք է օգտակար լինի, որպեսզի մեր այբ, բեն, գիմը, մեր այբուբենը գոյություն ունենա միշտ:

— Դուք յուրահատուկ սեր ունեք երեխաների հանդեպ: Սփյուռքում երեխաները հայերենին լավ տիրապետո՞ւմ են:

— Հայաստանի պես չեն տիրապետում: Միգուցե Հայաստանում ծնողները շատ ժամանակ ունեն ու իրենց զավակներով զբաղվում են: Սփյուռքում այնքան ժամանակ չունեն: Այստեղ միշտ երեխաներին տանում են տարբեր համույթներ, երգ, պար են սովորեցնում: Ամեն ինչ սովորեցնում են: Մանավանդ «Վաղարշապատ» համույթում, որ արդեն տաս տարի է՝ իրենց հետ եմ աշխատում, տեսնում եմ, որ երեխաները ինչքան հաճույքով են երգում ու պարում:

— Սիրահարված եք հատկապես հայ մանուկների աչքերին: Ինչո՞վ են տարբերվում իրենց հայացքը այլ երկրների մանուկների աչքերից:

— Այստեղի և Սփյուռքի երեխաների մեջ մեծ տարբերություն կա: Սփյուռքի երեխաները մի քիչ շփացած են: Հայաստանի երեխաներն այդպիսին չեն: Այստեղի երեխաների` հինգ, ութ, տասներկու տարեկան փոքրիկի հետ կարող ես խոսել մեծ մարդու պես: Եվ զարմանում եմ, որ այդ փոքրիկները իրենց ծնողների հետ մինչև գիշերվա տասներկուսը դրսում են լինում: Եվ իրենց ծնողների հսկողությամբ խաղում, վազում, երգում, պարում են: Այսինքն` այս երկրում ուրիշ տեսակի երեխաներ են: Շատ հպարտ և ուրախ եմ, որ Հայաստանի պես երկիր ունենք, որը պետք է շատ լավ պաշտպանենք: Հայաստանի ապագան մեր փոքրիկներն են:

— Հատկապես ո՞ր վայրերում եք լինում Հայաստանում:

— Ամեն տարի գալիս եմ Հայաստան: Այս տարի եկա «Երազ» այգու հրավերով: Եվ հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրը, շատ սքանչելի համերգ ունեցանք: Հազարներով մարդիկ կային այդ համերգին: Երիտասարդների շատ լավ խումբ ունեմ: Նրանք ինձ հետ միասին նվագեցին: Հայաստանում ես շատ երջանիկ եմ, բայց, ցավոք սրտի, մի քանի օրից ստիպված պետք է վերադառնամ Ֆրանսիա:

— Վերադառնանք առաջին հարցին` սեր և միություն կարգախոսով եք եկել: Իսկ ի՞նչ է պետք մեզ, որպեսզի տարածվի այդ սերն ու միությունը: Որպեսզի դրանք չլինեն միայն խոսքեր:

— Եկած օրվանից քարոզում եմ սեր և միություն: Ուզում եմ, որ միշտ սեր և միություն ասվի ամեն նախադասության մեջ: Եվ մանավանդ երեխաները դա լավ ըմբռնեն իրենց մտքի մեջ, հասկանան դրա կարևորությունը: Ամեն մարդ էլ կարող է տարբեր մտքեր ունենալ և տարբեր ձևով մտածել, բայց ինչ կերպ էլ մտածի, վերջում պետք է սիրո և միության վերածի:

— Ի՞նչ նոր երգեր ունեք:

— Եկա իմ հին երգերս նոր սերնդին ներկայացնելու: Երեսուն երգ ունեի, որ պատրաստել էի փոքրիկների համար: Այդ երգերից տասնհինգը երգեցի մանուկներին նվիրված համերգի ժամանակ: Եվ հիմա, որ պետք է Ֆրանսիա և Կանադա վերադառնամ (որովհետև ես երկու երկրներում եմ ապրում), այստեղի իմ ներշնչումներով պետք է նոր երգեր ստեղծեմ:

— Երգ ունեք, որը կոչվում է «Երևանի աղջիկներ», ինչո՞վ են տարբերվում Հայաստանի աղջիկները, կանայք այլ երկրների կանանցից, աղջիկներից:

— Հայ աղջիկները սքանչելի գեղեցիկ են և օր օրի էլ ավելի են գեղեցկանում: Երեսունհինգ տարի առաջ՝ առաջին անգամ երբ Հայաստան էի եկել և համերգներով հանդես էի գալիս Համալիրում, այդ ժամանակ հայ աղջիկները  չունեին իրենց պետք եղած բաները, որ շատ գեղեցկանան: Բայց հիմա ամեն ինչ կա Հայաստանում, մանավանդ` Երևանում: Եվ երբ տեսնում եմ հայ աղջիկներին փողոցում քայլելիս վերջին մոդայով, վերջին նորույթներով, ուրախանում եմ, որ նրանք աշխարհի բոլոր երկրների աղջիկների նման  իրենց շատ լավ են նայում:

— Վերադառնում եք Ֆրանսիա, եկեք մեր հարցազրույցն ավարտենք մեր ժողովրդին ուղղված Ձեր խոսքերով:

— Թող սերն ու միությունը Հայաստանի ժողովրդի մտքի և հոգու մեջ ներկա լինի: Եվ միշտ իրար հետ վարվեն սիրով, և հայը հայի հետ թող ամուսնանա: Շատ վտանգ չլինի մեր ազգի համար, որ օտարերկրացիների հետ ամուսնանան: Երջանկանում եմ, երբ փողոցում տեսնում եմ սիրահար զույգերին միասին քայլելիս:

— Շատ լավատես եք, մի՞շտ եք այդքան լավատես եղել:

— Շնորհակալություն, լավատես եմ ու միշտ մտածում եմ իմ ազգի մասին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода