Iravunk.com | Թուրքիան պատրաստ չէ Ուկրաինայի նման իրեն կրակի մեջ գցել հանուն Արեւմուտքի շահերի. Լոքմագյոզյան
Ռուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներից Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում Ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ Դանիելյան Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Ու՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքով Հայտնի է վերջին զանգի օրը Հայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառը

Թուրքիան պատրաստ չէ Ուկրաինայի նման իրեն կրակի մեջ գցել հանուն Արեւմուտքի շահերի. Լոքմագյոզյան

Իրականում լարվա՞ծ են ռուս-թուրքական հարաբերությունները, ի՞նչ զարգացումներ սպասել Պուտին-Էրդողան սպասվելիք հանդիպումից, և այն ի՞նչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա, «Իրավունքի» հետ զրույցում այս և այլ հարցերին պատասխանել է Միջինարևւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԸ:

«ԷՐԴՈՂԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՄՈՒՐՋՆ ԵՆ»

— Առաջիկայում սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում: Ըստ էության, Էրդողանի հրավերը Կրեմլից մերժվել էր, և  Էրդողանի վարչախումբը որոշում է կայացրել, որ հենց նա  է գնալու Մոսկվա: Այս հանդիպումը կարելի՞ է դիտարկել նոր ու բեկումնային զարգացումների սկիզբ:

— Սա նոր չէ, սա մեկ այլ գործընթացի շարունակությունն է: Էրդողանը գնում է Մոսկվա նոր պայմաններ ստեղծելու համար, որ Ռուսաստանի թույլտվությամբ նորից ցորեն արտահանվի Եվրոպա: Առաջին անգամ մենք տեսանք, թե դա ինչպես կատարվեց: Եվրոպան հիմնականում շեշտում էր, թե Աֆրիկյան սովի մատնված ժողովուրդներն այդ ցորենի կարիքը ունեն: Մենք տեսանք, երբ Ռուսաստանը այդ ցորենը բաց թողեց, այն հարյուր տոկոսով գնաց Եվրոպա, ոչ թե` Աֆրիկա: Պուտինը շեշտեց դրա մասին, և դա որպես պայման դրեց արդեն: Առաջին գործարքը կատարվել էր Էրդողանի միջնորդությամբ: Շատերը դա դիտարկում են ռուս-թուրքական համագործակցություն Հայաստանի դեմ, իհարկե, այդպիսի բան գոյություն չունի: Էրդողանը և Թուրքիան պարզապես Արևմուտքի վերջին կամուրջն են: Միակ մարդը, որը կամուրջները չի այրել Ռուսաստանի հետ և կարող է միջնորդ հանդիսանալ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, Էրդողանն է: Էրդողանի համար կարևոր չէ Պուտի՞նն է իր մոտ գալու, թե՞ ինքը Պուտինի մոտ, այնուամենայնիվ՝ ինքը վերջում շահավետ է դուրս գալու, որովհետև միջնորդ է լինելու, եթե հաջողացնի այդ գործարքը: Համենայնդեպս, Էրդողանը հույս ունի, որ կհաջողացնի, բացի այդ, իրեն մղում են, Արևմուտքում այդ ցորենի կարիքը գա: Կարող է Արևմուտքն էլ ինչ-որ զիջումների պատրաստ է, բայց բացեիբաց ցույց չի տալիս, Էրդողանը հարմար միջնորդ է, որ նրա միջոցով Արևմուտքը բանակցի Պուտինի հետ:

— Հանդիպմանն ընդառաջ Էրդողանը օրերս հայտարարեց , որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղրիմը: Ի՞նչ է ուզում այս քայլով հասկացնել Վ. Պուտինին: Որքանո՞վ էր սա դիվանագիտական քայլ:

— Քաղաքականության մեջ պատահականություն չկա, ամեն մի խոսքի տակ մեսիջ պետք է փնտրել, և դա Էրդողանի, այսինքն` Թուրքիայի կառավարության այս վերջին տարիների դիրքորոշումն է ցույց տալիս, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի շեմին: Էրդողանը վերջին կամուրջն է, նա բոլոր կամուրջները չքանդեց: Հատկապես արևելաեվրոպական երկրները բոլոր կամուրջները քանդեցին, այստեղ մի քիչ Հունգարիային կարող ենք մի կողմ  դնել: Դրա համար այդ միջնորդի դերը կարող է կատարել Թուրքիան: Երկու կողմին էլ դեմ չի խոսում ու դեմ գործարք չի անում: Իհարկե, պաշտպանում է Ուկրաինային, բայրաքթարներ է տալիս, իսկ մյուս կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չի մասնակցում, Ռուսաստանի հետ էլ հարաբերությունները չի փչացնում, երկու կողմին էլ մի քիչ կողմնակից է լինում և, միևնույն ժամանակ, ոչ այդքան կողմնակից է լինում, այդ պատճառով երկու կողմն էլ բավարարված են իրենց զգում: Ուղղակի, թշնամություն ցույց չի տալիս, ինչպես մյուս երկրներն են, հատկապես եվրոպական, այդ իսկ պատճառով կարող է լավ միջնորդ հանդիսանալ:

«ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԱՎԱՆԱԼ»

— Ղրիմը ճանաչելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության մաս` Թուրքիան  չի՞ գրգռի Ռուսաստանին: Էրդողանն այդ հայտարարությամբ մտավախություններ չունի:

— Գուցե դրանով ինչ-որ բաներ է ուզում ձեռք բերել, դա նորություն չէ Թուրքիայի քաղաքականության մեջ, Էրդողանը հենց նման քաղաքականություն վարեց Չինաստանի հետ: Երբ որ Չինաստան էր գնալու պետական այցով, դրան նախորդող ժամանակաշրջանում Թուրքիայում ույղուրական մի սիրո ալիք բարձրացավ, և տարբեր տեղերում նաև Էրդողանի շուրթերից լսեցինք ույղուրների պաշտպանության մասին խոսքեր: Այսինքն՝ դա Չինաստանի նկատմամբ ճնշման միջոց էր: Նա ցույց տվեց, որ կարող է նաև ույղուրների հարցը քննարկել, մեծացնել այդ խնդիրները, և Չինաստանից ինչ-որ զիջումներ կորզել: Իսկ երբ Չինաստան գնաց միանգամից ույղուրներին ծախեց և լրիվ չինական կողմնորոշումով հանդես եկավ: Չինացիներն իրեն բավարարեցին որոշակիորեն, և քանի որ բավարարված էր, ույղուրները էլ պետք չէին իրեն, օգտագործած շորի նման գցեց մի կողմ: Այսօր նորից Ուկրաինայի կողմից է հանդես գալիս, Ռուսաստանի դիրքը ուզում է թուլացնել, հույս ունի, որ Ռուսաստանից ավելի հզոր շահույթ կարող է պոկել:

— Ռուս-թուրքական հարաբերությունների նման զարգացումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեր տարածաշրջանի վրա:

— Այս երկու պետություններից մենք կախված ենք, սակայն այս երկու երկրների հարաբերությունները երբեք չի կարող լավանալ` այն, որ այսօր ինչ-որ բաներ տեսնում ենք, ես դա որպես հարաբերությունների լավացում չեմ համարում: Այստեղ միայն պարզապես իրար որպես հզոր հակառակորդ տեսնող և ըստ այդմ կշռադատող երկրի կեցվածք ենք տեսնում երկու կողմից էլ: Այսինքն` երկու կողմն էլ խուսափում են առճակատում ունենալուց և առիթներ են ման գալիս, որ տեղ-տեղ համագործակցեն, մեղմացնեն իրավիճակը, սակայն երկու կողմն էլ իր դիրքը թողնելու նպատակ չունի: Հայաստանը Թուրքիայի համար ամենագլխավոր թշնամիներից մեկն է, սակայն Թուրքիայի համար Ռուսաստանը ավելի մեծ թշնամի է, ինչո՞ւ, որովհետև Հայաստանը այն հզորությունը չունի Թուրքիայի դեմ ինչ-որ բան անելու, մինչդեռ Ռուսաստանը վտանգավոր ու վախենալու թշնամի է: Թուրքիայի մեջքին կանգնած է ամբողջ Արևմուտքը, սակայն Թուրքիան պատրաստ չէ Ուկրաինայի նման իրեն կրակի մեջ գցել հանուն Արևմուտքի շահերի: Թուրքիան, իհարկե, իր շահերն է առաջ տանում` ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի հետ կապված: Եթե հարկ լինի նաև ավելի ուժեղ քայլերի կարող է գնալ, գիտե՞ք Թուրքիան 80 մլն բնակչություն ունի, հիմա արդեն 80-ից ավելի, այդ 80 մլն-ից 10 մլնը վերանա, Թուրքիայի համար մեծ պրոբլեմ չէ: Ինչպես ժամանակին Թուրքիան կորեական պատերազմին մասնակցեց, լիքը կորուստներ ունեցավ, բայց իր երկիրը պրոբլեմ չունեցավ ու դրանով մեծ դիվիդենտ շահեց Արևմուտքի կողմից: Հիմա այստեղ կարող է մարդկային ուժը զոհաբերի, սակայն երկիրը չի ուզենա զոհաբերել, ինչպես Զելենսկին է անում Ուկրաինայում: Այդ առումով Թուրքիան զելենսկիական Ուկրաինա չի դառնալու, իրեն կրակը չի գցի Արևմուտքի համար, բայց կշարունակի մնալ Արևմուտքի գործակատարը: Սա է Էրդողանի ասածը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Ռուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода