Մասյացոտնի թեմի առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել զոհվածների ընտանիքներին
ՀասարակությունՄեծ ցավով տեղեկացանք, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հերթական սադրիչ գործողությունների հետեւանքով զոհվել են զինծառայողներ Անդրանիկ Անտոնյանը եւ Արսեն Մկրտչյանը, ովքեր Մասիս համայնքից են:
Մասյացոտնի թեմի հոգեւորականների եւ հավատացյալների անունից խորապես ցավակցում ենք նահատակ մեր հայորդիների ծնողներին, նրանց ընտանյաց անդամներին ու հարազատներին:
Ի խորոց սրտի աղոթքով հայցում ենք, որ Բարեգութ Տերը երկնային լուսեղեն օթեւաններում խաղաղության մեջ ընդունի նրանց լույս հոգիները եւ Սուրբ Հոգու մխիթարությունը պարգեւի վշտացյալ ընտանիքների անդամներին եւ բոլոր մերձավորներին:
«Յիշեսցէ Տէր զհոգիսն ծառայից իւրոց եւ հանգուսցէ զնոսա ի լոյս երեսաց աստուածութեան իւրոյ»։
Մասյացոտնի թեմի առաջնորդ
Գերաշնորհ ՏԵՐ ԳԵՎՈՐԳ եպիսկոպոս ՍԱՐՈՅԱՆ