Iravunk.com | Ճանապարհը, որով ՀՀ իշխանությունը տանում է մեզ, հանգեցնելու է պետականության լուծարմանը. Մաթեւոսյան
Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business Insider Բախումներ Թբիլիսիում ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու Ուկրաինան Թրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNN Այսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե Դավթյան Ռուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ Ալիև Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում

Ճանապարհը, որով ՀՀ իշխանությունը տանում է մեզ, հանգեցնելու է պետականության լուծարմանը. Մաթեւոսյան

Հանդիպում

Հայ-ադրբեջանական սահմանագծի Իջեւանի ու Ղազախի հատվածում երեկ մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաեւի հանդիպումը` սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների աշխատանքի շրջանակում: Այս եւ այլ թեմաների մասին «Իրավունք»-ը զրուցել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի վերլուծաբան, քաղաքագետ ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ հետ:

Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ արդյունք կտա այս հանդիպումը, թե՞ հերթական բանակցությունների ու հանդիպումների պես կավարտվի զուտ Ալիեւի «քմահաճությամբ», իսկ «արդյունքը» կլինի այն, ինչը Բաքուն է ցանկանում:

— Բացի նրանից, որ Ադրբեջանն առաջնորդվում է իր օրակարգով, ավելին` մենք տեսնում ենք, որ փուլ առ փուլ նախապայմաններ է դնում Հայաստանի առաջ: Վերջին նախապայմանն այն էր, որ բանակցությունը պետք է առանց միջնորդի լինի եւ, փաստորեն, հայկական կողմը բավարարել է նաեւ այս պայմանը ու համաձայնել է սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովների նիստին ներկայանալ` առանց միջնորդների: Եվ եթե մամուլում տեղ գտած տեղեկատվությունը ճիշտ է, այդ հանդիպումը տեղի է ունենալու այն հատվածում, որը իշխանությունները կոչում են «անկլավներ»: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի պահանջները մեկը մյուսի հետեւից կատարվում են, ու սրանից լուրջ բան դժվար է պատկերացնել: Իսկ Ադրբեջանը ի՞նչ է ուզում. բոլորիս էլ հայտնի է: Ամենեւին էլ չի սահմանափակվելու «անկլավով»: Ստանալով «անկլավները», իրենք հնարավորություն կունենան ներազդել մեր միջպետական կոմունիկացիենրի վրա, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Հետեւաբար, սա շատ լուրջ ու վտանգավոր հանդիպում է: Ելնելով նաեւ նրանից, որ ադրբեջանցիները պնդում են, որ բացի այս հանձնաժողովների նիստից նաեւ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում պետք է լինի առանց միջնորդների, իսկ առանց միջնորդների հանդիպում նշանակում է հանդիպում կամ բանակցություն, ստորագրած փաստաթուղթ, որը չի ունենա որեւէ երաշխավոր, ինչն էլ իր հերթին կհանգեցնի նրան, որ Ադրբեջանը կարող է խախտել ցանկացած պայմանավորվածություն` իմանալով, որ ոչ մի իրատեսական արձագանք չի ստանալու:

— Նիկոլ Փաշինյանը խոսում է կոմունիկացիաների բացման մասին ու նշում, որ Հայաստանը կիրականացնի մաքսային ծառայություն, եւ որեւէ երրորդ երկիր չի միջամտի մեր ներքին գործերին, չի իրականացնի մաքսային ծառայություն, իրականում ո՞ւմ են ուղղված այս ուղերձները: Ի վերջո, Հայաստանը պատրա՞ստ է կոմունիկացիաների բացման դեպքում իրականացնել մաքսային ծառայություն:

— Ես չեմ կասկածում, որ մեր սահմանապահները կամ մաքսային ծառայության աշխատակիցները կկարողանան որակյալ ծառայություններ մատուցել, այսինքն՝ մաքսազերծման աշխատանքներ իրականացնել: Ի վերջո, մենք ունենք սահման Վրաստանի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, եւ այնտեղ ամեն ինչ բավականին հարթ է, բայց այստեղ խնդիրն այլ է: Բոլոր գործողությունները, որոնց ականատես ենք վերջին 2 տարիների ընթացքում, ուղղված են նրան, որ 2020 թվականի նոյմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չեղարկվի: Այսինքն՝ կոմունիկացիաները բացվեն, ու Ռուսաստանը որոշակի վերահսկողություն ունենա այդ կոմունիկացիաների նկատմամբ: Իրան, երբ գնում ենք, տեսնում ենք չէ՞, որ սահմանին կան ե՛ւ ռուս սահմանապահներ, ե՛ւ Հայաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներ: Այնպես է, որ ռուսները ինչ-որ ազդեցություն ունեն մաքսազերծման ու այլ գործընթացների վրա, բայց իրենք այնտեղ ներկա են: Հիմա Փաշինյանն անում է ամեն ինչ, որ նույնիսկ դա չլինի: Բայց խնդիրն այն է, որ նա չի ուզում ընդհանրապես լինեն ռուսները, բայց չի էլ ասում, որ չեն կարող լինել նաեւ թուրքրեը: Իրենք, իբրեւ պայքարելով Ռուսաստանի դեմ, փորձում են այստեղ Արեւմուտքի քողի տակ բերել թուրքական ինչ-որ ներկայություն կամ Հայաստանը տեղավորել թուրքական աշխարհի շրջանակներում: Այս մասին էր ասում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը բրիֆինգի ժամանակ, որ սահմանների բացումից հետո Հայաստանի համար առեւտուրը կբացվի Կենտրոնական Ասիայից մինչեւ Թուրքիա: Իսկ եթե մեզ այստեղ են տեղավորում, տրամաբանական է, որ ըստ ԱՄՆ-ի, ըստ Փաշինյանի, ՌԴ-ն չպետք է այստեղ ներկա լինի, բայց կարող է ներկա լինել Թուրքիան: Սա է խնդիրը: Ու էլի եմ ասում՝ հարցն այն չէ, որ մեր սահմանապահները անորակ ծառայություն կարող են մատուցել, հարցն այն է, որ Հայաստանի իշխանությունները ո՞ւմ են ուզում վերահսկողությունը հանձնել կոմունիկացիաների նկատմամբ:

Կարծես միայն Հայաստանի իշխանությունն է շահագրգռված, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը բացվի, իսկ Բաքուն այնքան էլ չի շտապում:  Մինչեւ տարեվերջ գործնականում այն իրագործելի՞ է:

— Բոլորս էլ ուզում ենք խաղաղություն, որ հարևանների հետ փոխշահավետ համագործակցության պայմաններ ստեղծվեն, ու առհասարակ Անդրկովկասում հասկանալի խաղի կանոններ հաստատվեն` թե՛ ռազմական, թե՛ տնտեսական իրավիճակի վերաբերյալ: Բայց խնդիրն այն է, որ այն ճանապարհը, որով ՀՀ իշխանությունը տանում է մեզ, հանգեցնելու է պետականության լուծարմանը, այն չի բերելու խաղաղության: Գործողություններ ես անում, որոնք ուղղված են ոչ թե Ռուսաստանին տարածաշրջանից հանելուն, այլ այդ ամենը բերելու է նրան, որ քո անվտանգային գմբեթը ոչնչանալու է: Իսկ երբ այն ոչնչանա, Թուրքիան ոչ միայն պահանջելու է վերահսկողություն կոմունիկացիաների նկատմամբ, այլ` առհասարակ ամբողջ Հայաստանի նկատմամբ: Դրա համար էլ Ադրբեջանում խոսում են «Արեւմտյան Ադրբեջանի» մասին, որը ներառում է ՀՀ ամբողջ տարածքը, որովհետեւ նրանք էլ են շատ լավ հասկանում, որ իրենց համար պատմական շանս է ոչնչացնել ու լուծարել Հայաստանը՝ հայ-ռուսական հարաբերությունների սրման փուլում: Պետության կարեւորագույն գործառույթներից մեկը, եթե ոչ ամենակարեւորը անվտանգություն ապահովելն է: Եթե դու կարողանում ես անվտանգություն ապահովել, դա քեզ հնարավորություն է տալիս երկրի ներսում իրականացնել որոշակի քաղաքականություն, այսինքն՝ դու հարկեր կարողանում ես ինչ-որ մի տարածքում հավաքել, երբ դու այդ տարածքի անվտանգությունը ապահովում ես: Թյուրիմացություն է կարծել, որ եթե դու չես կարողանում քո երկրի անվտանգությունը ապահովել, քո երկրի հիմնական անվտանգային դաշնակցին էլ վանում ես քո տարածքից, քեզ այստեղ հնարավորություն են տալու այլ ուժերը հարկեր հավաքել կամ տնտեսական շահույթներ ունենալ, բնության մեջ այդպիսի բան չի լինում: Այդպիսի բան չի կարող լինել, որ Փաշինյանը չկարողանա ապահովելով երկրի անվտանգությունը՝ կարողանա անխափան հարկեր հավաքել այդ իր ասած «Խաղաղության խաչմերուկից»:

— Իսկ այս ամենում Իրանն ի՞նչ դերակատարում ունի, արդյո՞ք Սյունիքում զսպօղակ է հանդիսանում հենց Իրանը, որ պատերազմական գործողություններ չեն սկսում:

— Եթե Իրանը ժամանակին չբերեր ու զորք չկուտակեր Հայաստանի հետ սահմանին, Ադրբեջանը կարծում եմ՝ դեռեւս 2022թ.-ի սեպտեմբերին կփորձեր բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Եվ եթե այն ժամանակ ռուսական կողմի ուղիղ ազդեցությունը չլիներ գործընթացներին, Ադրբեջանը նույնպես կշարունակեր այդ գործընթացը: Հայաստանում շատերը փորձում են ինքնախաբեությամբ զբաղվել, բայց Իրանի հետ մեր համագործակցությունը շատ դեպքերում պայմանավորված է Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունների մակարդակով: Քանի որ մենք ՌԴ ռազմավարական դաշնակիցն ենք, իսկ ԻԻՀ-ն հատկապես վերջին շրջանում Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայման ու խորացման է գնում, իրենք մեզ դիտարկում են, որպես բարեկամ, նույն իրավիճակը կար նաեւ 90-ական թվականներին, որովհետեւ այդ տարիներին մենք պատերազմի ժամանակ շատ ապրանքներ, այդ թվում նաեւ ռազմական նշանակության, կարողանում էինք ստանալ ԻԻՀ տարածքով՝ Իրանի մեր գործընկերների շնորհիվ: Եթե մենք ոչնչացնենք մեր համագործակցության համակարգը ՌԴ-ի հետ, վստահեցնում եմ՝ ԻԻՀ-ի հետ փոխհարաբերությունների վրա էլ կազդի: Ի՞նչ են առաջարկում այս մարդիկ, Ռուսաստանի հետ համագործակցությունը ոչնչացնել եւ դառնալ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ տարածաշրջանային օպերատորներից մեկը, Իրանն այդ պարագայում Հայաստանին դիտարկելու է որպես թշնամի, իսկ այստեղ հարց է առաջանալու, թշնամուն օգնո՞ւմ են, թե՞ անում են ամեն ինչ, որպեսզի թշնամին ոչնչանա: Այս հարցին, եթե ինչ-որ մեկը պատասխանի, կարծում եմ՝ պարզ կլինի ինչո՞ւ է Իրանը մինչ այս պահը մեզ օգնում եւ ի՞նչ կարող է անել, եթե մենք վերանայենք մեր արտաքին քաղաքական վեկտորը վերջանականապես:

Ի՞նչ կանխատեսումներ ունեք «Զանգեզուրյան միջանցք» ասվածի կապակցությամբ, կբացվի՞ այն:

— Եթե քաղաքական փոփոխություններ չկայանան, ոչ միայն Զանգեզուրն, այլ ամբողջ Հայաստանի տարածքն է վերածվելու միջանցքի: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանում ու Թուրքիայում շատ լուրջ են տրամադրված: Այն, ինչ իրենք արեցին Արցախի հետ, այսինքն՝ ստացան պետականության լուծարման մասին փաստաթուղթ, նույն էլ ուզում են Հայաստանից ստանալ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода