Գինու համբույրից՝ տեսահոլովակի պրեմիերա
ՄշակութայինԵրգիչ, երգահան ՎԱՀԱԳ ՌԱՇԸ հանրության դատին է հանձնել իր նոր «Գինու Համբույրից» երգը: Խոսքերի հեղինակ` Անի Հերունի Սաջյան, երաժշտությունը` Վահագ Ռաշի:
«Երգը յուրահատուկ տեղ ունի իմ երգացանկում։ Երբ Անին ուղարկեց խոսքերը, միանգամից հասկացա, որ այն երգ է դառնալու։ Քանի որ այդ ժամանակահատվածում հոգեվիճակս շատ նման էր երգի խոսքերին։ Երեւի բոլորի մոտ լինում են պահեր, երբ փորձում ես միայնակ մնալ ու կտրվել աշխարհից` մեկ գավաթ գինու հետ։ Այ հենց այդպես էլ ստեղծվեց երաժշտությունը, որը տեւեց ընդամենը 5-10 րոպե։ Երգը երկար մնաց իմ երգադարակում, երբ մի օր որոշեցի գործիքավորել։ Այն կատարեց Կարեն Արզումանյանը, իսկ երաժշտական մշակումն ու ձայնագրությունը` Սերգեյ Գասպրյանը։ Հոլովակը պատրաստեց Ալենա Տոկմանինան։ Երգի վերնագրի մասին երկար մտածեցի ու ընտրեցի «Գինու Համբույրից» տարբերակը... Կարծում եմ՝ իմ լսարանը կհավանի այն եւ կտեղավորի իր սիրելի երգերի մի գողտրիկ անկյունում», - ասում է Վահագ Ռաշը։
Այս թեմայով
Միացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. Չախալյան
Աղոթք, գործողություն, արդյունք. «Կամք»-ն իրազեկման ակցիա իրականացրեց
Ձեւավորեք պայքարի խմբեր, սանձենք հանձնողին. Չախալյանի կոչը հրապարակից
Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. Չախալյան
Սա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ական