Iravunk.com | Ինչպե՞ս է ստացվում, որ 2018-ից հետո հայր և որդի Խաչատրյանների դատական հայցերը քննում են հայր և որդի Արղամանյանները
Հայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս Գրիգորյան Ալիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ին Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Ադրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցում Միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպան Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում «Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջ Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամ Այսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակ Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ին

Ինչպե՞ս է ստացվում, որ 2018-ից հետո հայր և որդի Խաչատրյանների դատական հայցերը քննում են հայր և որդի Արղամանյանները

Իրավական

Նոյեմբերի 9-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ Գորիսում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տիգրան Խաչատրյանը հայտնաբերվել է իրենց տանը, ինչից հետո մեկ օր անց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին կալանավորվեց, այժմ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը բողոքարկվել է, և մակագրվել Մհեր Արղամանյանին։ Դատարանը որոշում հրապարակելու է դեկտեմբերի 14-ին։

Առաջին հայացքից, թվում է, թե ոչինչ չկա․ իրավական գործընթաց է, սակայն դա առաջին հայացքից։

Ի՞նչն է նախ զարմանալի․ հայտնի է, որ Հայաստանում եթե տեխնիկական խնդիրներ չկան, կամ Բարձրագույն դատական խորհուրդը «չի կորցրել բանալիները», վարույթները մակագրվում են դատավորներին էլեկտրոնային եղանակով։ Դատական համակարգն անաչառ երևալու խնդիր ունի, հետևաբար հարց է առաջանում, ինչպե՞ս է ստացվում, որ Տիգրան Խաչատրյանին առնչվող տարբեր վարույթների շրջանակում նրա նկատմամբ խափանման միջոցների միջնորդությունները միշտ դատավորներ հայր և որդի Արղամանյաններին է մակագրվում։

Հիշեցնենք, որ երբ կար «Դիմադրություն» շարժումը, ցույցներին մասնակցող Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել էր, այնուհետև կալանավորվել, և ով էր կայացրել կալանքի որոշումը՝ այդ ժամանակ դատավոր Դավիթ Մհերի Արղամանյանը, այսինքն, ճիշտ այն դատավորի որդին, ով երկու օրից հրապարակելու է Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքի դեմ տարված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը։

Մհեր Արղամանյանն էլ իր հերթին Սուրիկ Խաչատրյանին առնվող հայց է քննել, չգիտես ոնց և ինչ կախարդական փայտիկով մակագրվել էր նրան։

Ժամանակին, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Մհեր Արղամանյանի որոշումներից մեկի մասին ասել էր՝ նրա որոշումը գին ունի և նրա որդին դառնում է դատավոր։ Եվ դարձավ, սակայն, աղմկահարուց որոշումներով հայտնի երիտասարդ ու անփորձ դատավորը շատ արագ ուղարկվեց ռեզերվ. և, նրա հայտնիության մաքսիմումը, միևնույն է, մնաց այն թմբուկը, որը նա խփում էր Փաշինյանի կողքին քայլելիս և միայն ու միայն Փաշինյանի հրահանգից հետո։

Դավիթ Արղամանյանը 2023 թվականի հունվարի 20-ից ձեռք բերեց ռեզերվային դատավորի կարգավիճակ։ Եվ գուցե հիմա էլ, Ռուբեն Վարդազարյանի ասածն ակտուալ է։ 

Մեկ հանգամանք ևս․ Hayastan.news-ի հետ զրույցում Տիգրան Խաչատրյանի պաշտպան Վահագն Քեշիշյանը՝ հարցին, թե ինչպես է մակագրվել գործը ավագ Արղամանյանին՝ ձեռքով, թե էլեկտրոնային եղանակով, ասաց որ այդ մասով տեղեկություն չունի, բայց նրանից առանձնապես մեծ հույսեր ևս չունի։

Բայց, պարզվում է, քրեական վարույթով սա միակ խնդիր չէ․ պաշտպանը խնդիրների է բախվել սկսած պաշտպան ներգրավվելուց, բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը, ըստ պաշտպանի, չարաշահում է լիազորությունները․ 

«Նախ քննչական խումբ է ձևավորվել, այսինքն առնվազն երեք քննիչ է աշխատում․․․ երբ ձերբակալումից հետո ես միջնորդեցի ապահովել մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքը, քննությունը հետաձգվեց, բողոքարկեցի դատախազին և դատախազը որոշեց՝ անհապաղ կատարել որոշմամբ նշված գործողությունները, որից հետո, նոյեմբերի 18-ին քննիչը որոշում է կայացրել միջնորդության բավարարման մասին, որը ստացել եմ նոյեմբերի 23-ին երևի, ու մինչև հիմա որևէ գործողություն տեղի չի ունեցել, առերեսում տեղի չի ունեցել։ Այսինքն, անգամ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի գրավոր որոշումը չի կատարվում»,-ասաց Քեշիշյանը։

Հարցին, թե ըստ իրեն՝ որը կարող է լինել պատճառը, պաշտպանն ասաց․ «Իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ վախենում են, որ առերեսումները որ կատարվեն, ինչպես նշել եմ ի սկզբանե, իրավական երկար կյանք չունի այս վարույթը, առերեսվելուց հետո կհամոզվեն և երկար կալանքի տակ պահելու հնարավորություն չեն ունենա։ Իսկ այս պահին, պահում են, քանի դեռ կարող են, այսպես ասած՝ վատություն են անում անձին»։ 

Հարցին, թե թաքնվելը, կամ վարույթն իրականացնող մարմնին չներկայանալը անձին կալանքի տակ պահելու հիմքերից մեկն է, և ՔԿ տեսագրությունում խոսվում է այդ մասին, տան թաքստոցն է ցուցադրվում, ո՞րն է պաշտպանական կողմի բացատրությունը կամ ապացույցը, որ դա այդպես չէ, Քեշիշյանն ասաց․ «Ես հենց սկզբից ասել եմ, անգամ բողոք եմ ներկայացրել գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին, որպեսզի Գորիսի կոնկրետ քննչական բաժինը գործի բացառապես օրենքի շրջանակներում։ Ի՞նչ են արել․ երբ ես ուզում էի ներգրավվել որպես պաշտպան, մենք ունեցանք իրավիճակ, երբ եղբայրը դիմում ներկայացրեց քննիչին, որ ինձ ներգրավվի որպես պաշտպան, քննիչը մերժեց միջնորդությունը՝ չունենալով նման լիազորություն, այսինք, բոլորն էլ կունենան ողջամիտ կասկած, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ վարույթը ընթանում է կանխակալ մոտեցմամբ։ Պրիմիտիվ բան է, չէ՞, պաշտպան ներգրավվելը, բայց չեն ներգրավվում և դա կարող է առաջացնել կասկած, որ կանխակալ վերաբերմունք կա։ Հետևաբար, եթե այդպես մտածենք, էլ ինչու պետք է անձը մտածի, որ իր նկատմամբ արդար քննություն պետք էլ լինի և այլն։ Նա չի թաքնվել, եղել է տանը, իսկ ՔԿ-ն կոպիտ ձևով խախտել է անձի պաշտպանության իրավունքը պաշտպան ունենալու իրավունքը, որը տևեց ութ օր։ Դրանից հետո էլ գործի նյութերը, որոնք հասանելի են մեղադրյալին, քննիչը չտրամադրեց, ասաց՝ այսօր աշխատանքային ժամն ավարտվել է։ Ես առաջին անգամ եմ տեսնում նման բան, միայն այս գործով»։

Պաշտպանն ասաց, որ Տիգրան Խաչատրյանի գրանցման հացսե այցելություն չի կատարվել, մեկ անգամ Գորիս քաղաքում նրա բարեկամի հասցե են այցելել, նա էլ ասել է, թե Տիգրան Խաչատրյանն իրենց տանը չի ապրում, որովհետև իրենց տանը չէր ապրում։

«Դատարան թղթեր են ներկայարցել, թե անձը չկա, թաքնվում է․ կարգին սերիալում մի համար կար՝ եթե արկղը քառակուսի է, մեջինը կլոր է, հիմա նույն տրամաբանությամբ քննություն է իրականացնում, մարդը եղել է իրենց տանը»։

Աղբյուրը



Հայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода