Iravunk.com | Մերօրյա «հերոսությունը» վաղը կարող է մեծագույն հանցանք ճանաչվել.ԱՀ նախկին գլխավոր դատախազը հայտնի հրամանագրի իրավական եւ քաղաքական հետեւանքների մասին
Օրվա խորհուրդ. Ապրիլի 29 «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business Insider Բախումներ Թբիլիսիում ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու Ուկրաինան Թրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNN Այսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե Դավթյան Ռուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ Ալիև

Մերօրյա «հերոսությունը» վաղը կարող է մեծագույն հանցանք ճանաչվել.ԱՀ նախկին գլխավոր դատախազը հայտնի հրամանագրի իրավական եւ քաղաքական հետեւանքների մասին

Հանդիպում

Հայտնի է, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվում են գերատեսչական ենթակայության բոլոր պետական ​​հիմնարկները և կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ: Ըստ էության հրամանագրի վերջնաժամկետին մնացել են հաշված օրեր: «Իրավունքը» ԱՀ նախկին գլխավոր դատախազ ԳՈՒՐԳԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՑ փորձեց հետաքրքրվել, թե ինչքանո՞վ է վերը նշված հրամանագիրը իրավական ուժ ունեցող փաստաթուղթ համարվում, ո՞վ կամ ովքե՞ր կարող են չեղարկել նշված հրամանագիրը եւ ի՞նչ է սպասվում Արցախին, եթե այնուամենայնիվ այդ որոշումը չեղարկող փաստաթուղթ չհրապարակվի մինչեւ վերը նշված ժամկետը:

Եվ ահա ԱՀ նախկին Գլխավոր դատախազը մանրամասն ներկայացնելով իրողությունը, նախ փաստեց.

-Ընդհանրապես Ձեր կողմից նշված հրամանագրի հետ կապված հարցը ունի մի քանի կողմեր՝ իրավական, քաղաքական և այլն: Իրավական տեսանկյունից խոսելու համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը պետք է համադրել ԱՀ օրենսդրության ու Սահմանադրության հետ: Իսկ դրա համար առաջնային պայման է նման հրամանագրի՝ որպես իրավական ակտի առկայությունը, իսկ ես նման փաստաթուղթ չեմ տեսել: Մյուս կողմից, Արցախի Հանրապետության Սահմանադրության հիմքում դրված է պետականապահպանության առաջնային գործառույթը և այն չի պարունակում պետության գոյությունը դադարեցնելու որևէ իրավական հնարավորություն, չի սահմանում նման լիազորությամբ օժտված՝ հանրային իշխանություն կրող որևէ պաշտոնյայի: Հետևաբար Արցախի Հանրապետության գոյության դադարումն ազդարարող ցանկացած փաստաթուղթ առոչինչ է: Նույնը վերաբերում է նաև պետական մարմինները լուծարելուն կամ մարդկանց աշխատանքից ազատելուն, դրանք հարաբերություններ են, որոնք ունեն հստակ կարգավորիչ իրավական ակտեր ու իրավանորմեր: Հանրապետության նախագահը չի հանդիսանում բոլորի գործատուն, որպեսզի կարողանա որոշել բոլորի հետ աշխատանքային հարաբերությունների ճակատագիրը: Այս ամենը հարցի իրավական կողմն է:

Անդրադառնալով հարցի քաղաքական աստառին մեր զրուցակիցը ընդգծում է.

-Հարցի քաղաքական կողմը ստիպում է իրավական հարցերից զատ հաշվի առնել այն իրավիճակը, որը փաստացի կա: Իսկ փաստացի ստեղծված իրավիճակում առկա է բազմաթիվ աշխատանքային հարաբերություններ շարունակելու, բազմաթիվ կառույցների գործարկման ու աշխատանքի կազմակերպման պարզ անհնարինություն, քանզի Ադրբեջանը տեղահանել է Արցախի ժողովրդին և վերջինս զրկվել է իր երկրում հանրային իշխանություն ծավալելու և ինքնակառավարում իրականացնելու հնարավորությունից: Այս հետևությանը վերաբերելի չեն անգամ այն քաղաքական հարցերը, որոնք դեռևս վիճելի են կամ որոնց շուրջ տարբեր կարծիքներ կան: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվազագույն կարգավիճակը ինքնավար իրավատիրությունն էր, մինչդեռ դա անգամ Ադրբեջանի կողմից բացահայտորեն ոտնահարվեց:

Ինչ վերաբերում է Նախագահի հրամանագիրը անվավեր ճանաչելուն կամ չեղարկելուն, ապա իմ կարծիքով դրա անհրաժեշտությունը չկա, պարզապես պետք է հռչակել դրա առոչինչ լինելը /եթե իրականում նման փաստաթուղթ կա՝ ընդգծումը հեղինակի/: Դա գրեթե նույնն է, որ որևէ երկրի օրինակ ինչ-որ ոլորտի պատասխանատու-նախարար որոշում ընդունի այդ պետությունը լուծարելու մասին և երկրի պետական համակարգը կամ ժողովուրդը իրարանցման մեջ սկսեն վիճարկել այդ որոշումը, մտահոգվելով, որ հակառակ պարագայում պետությունը կլուծարվի: Իհարկե առնվազն բարոյական կամ այլ պատասխանատվության հարց կառաջանա, բայց այդ ակտով պետությունը չի լուծարվի կամ դրա գոյությունը չի դադարի և ամենևին նման իրավական վտանգ չի ստեղծվի: Ախր պետության Սահմանադրության ողջ իմաստն այն է, որ ապահովի քաղաքական այդ կազմակերպության գոյության անընդհատությունը, այն զերծ պահի ոչնչացումից, առավել ևս ինքնաոչնչացումից: Ժողովուրդը կարող է փոխել երկրի կառավարման ձևը, որոշել երկրի ապագան, դառնալ որևէ այլ դաշնային երկրի մասնակից-պետություն  և այլն, բայց գնալ ինքնաոչնչացման չի կարող՝ դրա սահմանադրական հնարավորության բացակայության պատճառով:

Անկախ պատճառներից, անկախ օբյեկտիվ ու սուբյեկտիվ դրդիչներից ու պայմաններից, մերօրյա իրականությունը, այդուհանդերձ, հաշվի չառնել ուղղակի հնարավոր չէ: Հետևաբար պետք է սովորել լինել համբերատար, իրավատեր և թույլ չտալ հիշողության կորուստ: Աշխարհը երբեք միապաղաղ չի եղել և չի լինելու, մերօրյա «հերոսությունը» վաղը կարող է մեծագույն հանցանք ճանաչվել, իսկ խախտված իրավունքը՝ ամբողջությամբ հատուցման ենթակա:

 

 



«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода