Iravunk.com | Շուտով «Համահայկական ճակատը» կներկայացնի Հայաստանի վերականգնման եւ զարգացման ծրագիր
Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում Ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ Դանիելյան Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Ու՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքով Հայտնի է վերջին զանգի օրը Հայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառը Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է

Շուտով «Համահայկական ճակատը» կներկայացնի Հայաստանի վերականգնման եւ զարգացման ծրագիր

Տեսանյութեր
«Համահայկական ճակատ» շարժման գրասենյակում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին շարժման առաջնորդ, ռազմական, քաղաքական գործիչ, գեներալ մայոր Արշակ Կարապետյանը եւ շարժման համահիմնադիր, ռազմական, հասարակական, քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանը։ Արշակ Կարապետյանը ասուլիսին մասնակցում էր հեռավար կապով։ Բանախոսները ներկայացրեցին շարժման նպատակներն ու խնդիրները՝ հստակ ընդգծելով համահայկական միասնության կարեւորությունը ստեղծված կործանարար իրավիճակից ելքեր գտնելու հարցում։ Նրանք ընդգծեցին, որ շարժման հիմնական նպատակներն ամբողջանում են պետության եւ պետականության պահպանման ու զարգացման շուրջ, ինչպես նաեւ կարեւորվեց արտաքին եւ ներքին անվտանգության ամրապնդմանն ուղղված հավասարակշիռ քաղաքականության հրատապությունը, ազգային միասնության ապահովումը, ի նպաստ Հայաստանի Հանրապետության եւ Հայկական սփյուռքի համայնքների միջեւ կապերի ամրապնդման ու զարգացման։
 
Ասուլիսի ընթացքում գեներալ մայոր Արշակ Կարապետյանն ու շարժման համահիմնադիր Գեւորգ Գեւորգյանն անդրադարձան երկրի առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերներին, այդ մարտահրավերների հաղթահարման մեխանիզմներին եւ ապազգային, ապապետական իշխանության վարած կործանարար քաղաքականության հետեւանքով ստեղծված քաոտիկ իրավիճակից ելքեր գտնելու համահայկական ուղիներին։
 
Հարցերի մեծ մասը վերաբերում էին երկրի ռազմական վիճակին, շարժման բուն նպատակներին, իրենց առջեւ դրված խնդիրներին եւ դրանց լուծմանը։
Գեւորգ Գեւորգյանը հայտարարեց, որ շուտով «Համահայկական ճակատը» կներկայացնի «Հայաստանի վերականգնման եւ զարգացման ծրագիր», որտեղ հստակ եւ ամբողջական կներկայացվեն բոլոր այն տեսլականները, ուղիները որոնցով առաջնորդվելու է շարժումը։
 
Կից ներկայացված է շարժման նպատակներին եւ խնդիրներին վերաբերող ամփոփագիր.
 
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ
 
Շարժման հիմնական նպատակները ուղղված են պետության եւ պետականության պահպանմանն ու զարգացմանը, արտաքին եւ ներքին անվտանգության ամրապնդմանը, ազգային միասնության ապահովմանը, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային պետական, քաղաքական, ազգային, կրոնական եւ այլ հարաբերությունների ու խնդիրների վերաբերյալ համակողմանի եւ հավասարակշռված նկատառումների ու վերաբերմունքի դրսեւորմանն ու արտահայտմանը, պետական իշխանության կառավարման ապիկարության, դիվանագիտական մտքի իսպառ բացակայության, Հայկական սփյուռքի, հարեւան եւ այլ պետությունների հետ բարիդրացիական, դաշնակցային, փոխշահավետ համագործակցության եւ իրավահավասար, գործընկերային հարաբերությունների զարգացման ձախողման պայմաններում արտագաղթի, պատերազմական, ցեղասպանական ու էթնիկ զտման գործողությունների եւ ազգային պետականության կորստյան վտանգի սկզբնավորմամբ առաջացող՝ հայ հասարակության ճգնաժամային հոգեվիճակի հաղթահարմանը։
 
Շարժման հիմնական նպատակներն են․
 
ա. պետական և ազգային գաղափարներով ու շահերով, հայկական ազգային արժեքներով եւ ավանդույթներով առաջնորդվող հայրենասիրական ուժերի համախմբումը Հայաստանում եւ Հայկական սփյուռքում՝ ի շահ Հայկական պետության եւ պետականության,
 
բ․ պայքարը Հայաստանի Հանրապետության պետական և ազգային կենսական կարևոր շահերի անտեսման և ոտնահարման, ուրացման, դավաճանման իշխանական գործողությունների դեմ․
 
գ․ արտաքին մարտահրավերներին ու վտանգներին հակազդեցությունը եւ դրանց չեզոքացումը, զինված հարձակման եւ ընդհարման դեպքերում պետության դիմակայության ապահովումը եւ նրա շահերի հուսալի պաշտպանումը․
 
դ. Հայաստանի Հանրապետության ռազմատնտեսական ապահովման եւ աստիճանական զարգացման, ինչպես նաեւ՝ արդիական սպառազինությամբ մարտունակ բանակի կայացման համար նախադյալների, հիմքերի եւ պայմանների ստեղծումը․
 
ե. Հայաստանի Հանրապետության անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովումը եւ որպես իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն՝ նրա ամրապնդումը․
 
զ․ ՄԱԿ-ի անդամ հարեւան պետությունների հետ խաղաղ գոյակցության եւ կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը, իր հայրենիքում հայ ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ, ապահով եւ բարեկեցիկ ապրելու իրավունքի եւ պատմական արդարության վերականգնման համար նախադրյալների, հիմքերի և պայմանների ստեղծումը, ինչպես նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքի նորովի միջազգայնացումը՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնադրույթներին, միջազգային կոնվենցիաներին եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ՄԱԿ-ի իբրեւ միջազգային հարաբերությունները կանոնակարգող և համակարգող հիմնական կազմակերպության բարձր հովանու ներքո, պետությունների միջև իրավահավասար եւ գործընկերային հարաբերությունների հիման վրա։
 
է. պետական իշխանության եւ հայ հասարակության միջեւ համերաշխության եւ միասնականության վերականգնման, ազգային ինքնության եւ ազգային միասնության պահպանման, պետական-ազգային գաղափարների իրականացման, հանրային համերաշխության եւ ինքնաճանաչողության պայմանների ստեղծման, Հայկական պետության զարգացման համար հայկական քաղաքակրթության դերակատարության եւ կարեւորության համազգային հավաքական գիտակցության ձևավորումը․
 
ը․ ազգային կրթական, ուսումնական հաստատություններում հայկական ազգային գաղափարներով տոգորված եւ հայկական ազգային մշակութային եւ բարոյական արժեքներին դավանող հայրենասեր երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության (ներառյալ՝ ռազմահայրենասիրական կրթության եւ դաստիարակության) համար նախադրյալների, հիմքերի և պայմանների ստեղծումը․
 
թ․ Հայաստանի Հանրապետության իշխանության հակասահմանադրական օրենքների և պայմանագրերի (ներառյալ՝ միջազգային), ապօրինի որոշումների անվավեր և ուժը կորցրած ճանաչումը․
 
ժ․ ընկալելի, հստակ եւ թափանցիկ ազգային հայեցակարգի եւ ազգային անվտանգության ռազմավարության մշակումը, որը կներառի հայկական ազգային գաղափարները, արժեքները եւ շահերը, անվտանգային համակարգը, արտաքին եւ ներքին մարտահրավերները, վտանգները եւ դրանց գնահատումը, պետության դիրքորոշումը։
 
Ի․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը արտաքին քաղաքականության առաջնահերթություն հռչակելը, որպես պատմական արդարության վերականգնման եւ հարեւանների հետ խաղաղ գոյակցության կարևորագույն նախադրյալ։
 
Շարժման հիմնական խնդիրներն են․
 
ա. Հայկական պետականության եւ անկախության ամրապնդումն ու զարգացումը, պետական-ազգային գաղափարներով եւ շահերով, հայկական ազգային արժեքներով եւ ավանդույթներով առաջնորդվող հայրենասիրական ուժերի համախմբումը Հայաստանում եւ Հայկական Սփյուռքում՝ ի շահ Հայկական պետության եւ պետականության,
 
բ. Հայաստանի Հանրապետությունում բարեկեցության, ազատության, արդարության, արժանապատվության ապահովումը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների եւ հանրային չափորոշիչների միջեւ ներդաշնության հաստատումը.
 
գ․ պետական եւ ազգային կենսական կարեւոր շահերի անտեսումը եւ ոտնահարումը, ուրացումը եւ դավաճանումը բացառելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ պետա-իրավական համակարգի բարեփոխումը եւ կատարելագործումը, պետության իրավական, տնտեսական, տեղեկատվական, ռազմական, էներգետիկ, հանրային եւ մշակութային անվտանգության համար արդյունավետ միջոցների ներդրումը եւ կիրառումը.
 
դ․ Հայաստանի Հանրապետության և Հայկական սփյուռքի համայնքների միջեւ կապերի ամրապնդումը եւ զարգացումը, Հայկական սփյուռքի համախմբումը եւ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանությունը․
 
ե․ պետության ինքնաբավության ապահովման նպատակով՝ տնտեսության պետական եւ մասնավոր հատվածներում խելամիտ բարեփոխումների իրականացումը եւ զարգացումը, գիտատեխնիկական առաջընթացի եւ տեխնոլոգիական արդիականացման ապահովումը տնտեսության բոլոր հիմնարար ճյուղերում․
 
զ. Հայաստանի Հանրապետության դիրքի եւ դիրքորոշման ամրապնդումը՝ իբրեւ միջազգային իրավունքի սուբյեկտ։ Փոխշահավետության եւ իրավահավասարության հիման վրա օտարերկրյա պետությունների, միջպետական միավորումների, միջազգային կազմակերպությունների հետ երկկողմանի եւ բազմակողմանի գործընկերային հարաբերությունների զարգացումը, կանխատեսելի, ընկալելի, բազմակողմ, գործնական արտաքին քաղաքականության վարումը միջազգային իրավունքի, պետական-ազգային անկախության ու ինքնիշխանության, շահերի եւ սկզբունքների փոխադարձ հարգանքի հիման վրա․
 
է. վերադարձ դեպի համաշխարհային քաղաքակրթության բաղկացուցիչ եւ անկապտելի մաս հանդիսացող հայկական քաղաքակրթության նյութական եւ ոչ նյութական ժառանգությանը, մշակութային եւ բարոյական արժեքներին, հայկական ընտանիքին, Հայոց պատմությանը, մշակույթին եւ արվեստին, լեզվին եւ գրականությանը, հայրենագիտությանը, Հայոց եկեղեցու դավանությանն ու սրբազան ավանդություններին, ինչպես նաեւ՝ երիտասարդ սերնդի կրթության եւ դաստիարակության միջոցով դրանց պահպանմանը, տարածմանը եւ հանրահռչակմանը․
 
ը․ համաշխարհային մշակութային, կրթական եւ գիտական տարածքում Հայաստանի Հանրապետության դերակատարության ամրապնդումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր քաղաքակրթությունների եւ մշակույթների փոխճանաչման եւ փոխհարստացման համար միջազգային կառուցողական երկխոսության եւ գործընկերության զարգացման համար նախադրյալների եւ պայմանների ստեղծումը:
 
Շարժման գլխավոր նպատակը՝ պետության եւ պետականության պահպանումն ու զարգացումն է Պետության անկախության և ինքնիշխանության պահպանման պայմաններ են․
 
1․ Ժողովրդի միասնությունը․
2․ պատմական հիշողությունը եւ ազգային ավանդույթները․
3․ տնտեսությունը․
4․անվտանգությունը՝ տնտեսական, ռազմական, էներգետիկ, մշակութային եւ այլն․
5․ հանրային /սոցիալական/ արդարությունը․
6․ արտաքին անկախ քաղաքականությունը


Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода