Iravunk.com | Ինչպես անվանարկվեց «Դիմադրություն» շարժումը, ինչով ավարտվեց «Հայաքվեն» եւ ինչ դարձավ Չալաբյանը
Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիր Հայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգող Անունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվել

Ինչպես անվանարկվեց «Դիմադրություն» շարժումը, ինչով ավարտվեց «Հայաքվեն» եւ ինչ դարձավ Չալաբյանը

Ներքաղաքական

Մինչ ոմանք դեռ համոզված են, որ իրենց ստորագրություններով ու վկայականներով փրկում էին Արցախը ու դեռ ինչ-որ փուլում փրկելու են այդ մեթոդով, նախորդ տարվա ավարտին հայտնի դարձավ, որ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԸ դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել`այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին «Դալան» ռեստորանում, այնուհետեւ մայիսի 8-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին եւ նրա միջոցով նույն համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» եւ «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է մոբիլիզացնել շուրջ 2 հազար ուսանողի՝ առաջարկելով 2 միլիոն ՀՀ դրամ գումար (ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք):

ԻՆՉ ՊԱՏԻԺ Է ՍԱՀՄԱՆԵԼ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Վերոնշյալ գործով դատարանը գտել է, որ դատապարտված մեղադրյալը կատարած հանցանքի համար ենթակա է պատժի, քանի որ դրան խոչընդոտող որեւէ հանգամանքի վերաբերյալ տեղեկություններ չեն ներկայացվել: Այսպիսով՝ Ավետիք Չալաբյանը դատապարտվել է ազատության սահմանափակման 1 տարի, 11 ամիս եւ 5 օր ժամկետով, միեւնույն ժամանակ, արգելվել է նրան կազմակերպել հավաքներ, մասնակցել հավաքների եւ այլ հանրային միջոցառումների, ինչպես նաեւ՝ առանց նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության՝ փոխել բնակության վայրը։ Դատարանն արձանագրել է, որ ի տարբերություն ՀՀ քրեական նախորդ օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի սանկցիայով նախատեսվածի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է նաեւ անազատության հետ չկապված պատիժներ, ուստի՝ հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ պատիժը մեղմացնող օրենսդրությունը, տվյալ դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը պատժի մասով ունի հետադարձ ուժ, ուստի՝ մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել անազատության հետ չկապված պատիժներ:

ԻՆՉ Է ՊԱՏՄԵԼ ՆՈՒՅՆ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼ  ԷՄՄԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ըստ «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգի, նույն գործով մեղադրյալ Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս, «Սեյջ խորհրդատուներ» ՍՊԸ տնօրեն ԷՄՄԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ իր նախաքննական ցուցմունքում ասել է, որ իր մտերիմ Ավետիք Չալաբյանը, նախապես նպատակ ունենալով նշված հավաքներին բազմամարդություն ապահովել եւ այդ կերպ լայն շրջանակներ ներգրավել, նյութական շահագրգռվածության դիմաց մասնակից դարձնել նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին՝ 2022թ․ մայիսի 2-ին հանդիպել է իր հետ Երեւանի Հյուսիսային պողոտայի տարածքում գտնվող «Վիեննա» ռեստորանում, որտեղ քննարկել են Ագրարային համալսարանի ուսանողների՝ բողոքի ցույցերին ավելի ակտիվ մասնակցության հնարավորության հարցը: Այդ քննարկման արդյունքում Ա. Չալաբյանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքն աշխատում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում՝ առաջարկել է իրեն նշված համալսարանի ուսանողական խորհրդի անդամների կամ ուսանողական խորհրդի նախագահի հետ քննարկել այդ հարցը՝ հարցնելով իրեն, թե ինչպես կարող է անել, որ այդ համալսարանի ուսանողներն ավելի լայն թափով ներգրավվեն ՀՀ-ում ընթացող բողոքի ցույցերին: Միաժամանակ Ա. Չալաբյանը հիշյալ խոսակցության ընթացքում համոզմունք է հայտնել, որ պետք է ինչ-որ բան անեն, որ երիտասարդներին, համալսարանի ուսանողներին ավելի լայն ներգրավեն բողոքի ցույցերին, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ ֆինանսական միջոցներով՝ խնդրելով իրեն փորձել համալսարանի ուսանողական խորհրդի կամ դրա նախագահի միջոցով հասկանալ ուսանողների շրջանում առկա տրամադրվածությունը, ցույցերին մասնակից լինելու եւ ներգրավվելու պատրաստակամությունը: Նշված հանդիպումից հետո, նույն օրը զանգահարել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին, ներկայացել՝ որպես «Փիառ» ոլորտի մասնագետ, եւ ցանկություն է հայտնել վերջինիս հետ զրուցել եւ քննարկել հնարավոր համագործակցության հարցեր:

ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՎԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒԽ ՆԱԽԱԳԱՀ ԹՈՌՆԻԿ ԱԼԻՅԱՆԻՆ

Ըստ Էմմա Սարգսյանի, համալսարանի ՈՒԽ նախագահ Թ. Ալիյանը համաձայնել է, եւ վերջինս հետ հանդիպել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում: Ծանոթանալուց հետո՝ ինքը հայտնել է, որ ցանկանում է քննարկել քաղաքական թեմա՝ հարցնելով Թ. Ալիյանի համաձայնությունը: Վերջինիս կողմից համաձայնություն ստանալուց հետո՝ Թ. Ալիյանին բանավոր ներկայացրել է «Համախմբում» շարժման էության եւ գաղափարի մասին տվյալներ՝ հայտնելով, որ նշված շարժումն իրենից ներկայացնում է 2022 թվականի ապրիլի կեսերից հայտարարված հասարակական-քաղաքական գործընթաց, որի առանցքն է կազմում «5165» անվամբ կուսակցությունը: Այնուհետեւ Թ. Ալիյանին առաջարկել է հանդիպել ավելի լայն ֆորմատով, այսինքն՝ քննարկում ունենալ Ավետիք Չալաբյանի մասնակցությամբ, որին Թ. Ալիյանը համաձայնել է: Նշված հանդիպումից հետո ինքը ֆեյսբուքյան «Մեսենջեր» հավելվածով զանգահարել է Ա. Չալաբյանին եւ հայտնել Թ. Ալիյանի հետ ունեցած հանդիպման մասին: Ա. Չալաբյանն առաջարկել է հանդիպել Թ. Ալիյանի հետ «Դալան» բացօթյա սրճարանում: Նշված ժամին եւ վայրում հանդիպել են ինքը, Թ. Ալիյանը, Ա. Չալաբյանը եւ վերջինիս հետ հանդիպման եկած Արման Սահակյանն, ում ինքն անձնապես չի ճանաչել եւ մի քանի անգամ տեսել է Ա. Չալաբյանի հետ (ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ձեռնարկված միջոցառումներով՝ պարզվել է, որ 2022թ. մայիսի 4-ին Երեւան քաղաքի Աբովյան փողոցի 12 հասցեում գործող «Դալան» բացօթյա սրճարանում Ավետիք Չալաբյանի հետ հանդիպման եկած ոմն Արմանը հանդիսանում է Արման Հրանտի Սահակյանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արման Սահակյանը 13.05.2022թ.-ին ՀՀ-ից մեկնել է): Նշված հանդիպման ընթացքում Ա. Չալաբյանը Թ. Ալիյանին եւ նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին եւ համալսարանի ուսանողներին նյութապես շահագրգռել է «Համախմբում» շարժման հավաքներին՝ անհնազանդության ակցիաներին, փողոցներ փակելու գործողություններին, ցույցերին, դասադուլներին մասնակցելու նպատակով՝ առաջարկելով Թ. Ալիյանին մոբիլիզացնել շուրջ 2000 ուսանողի: Թ. Ալիյանը հայտնել է, որ կմտածի 2000 ուսանողի հավաքներին մասնակից դարձնելու դիմաց գումարի չափի վերաբերյալ եւ հեռացել:

«ԱՍԱ ԹՈՌՆԻԿԻՆ՝ ԵՐԿՈՒ ՄԻԼԻՈՆ՝ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ»

Հաջորդ օրն, ըստ Է. Սարգսյանի վկայության, իրեն զանգահարել է Թ. Ալիյանը եւ հայտնել, որ Հայաստանի ագրարային համալսարանի ուսանողությանը ցույցերին ներգրավելու դիմաց գումարի չափ չի ասելու եւ գումարի չափը թողնում է իրենց առաջարկին: Նշված խոսակցության մասին ինքը հեռախոսազանգի միջոցով հայտնել է Ա. Չալաբյանին, որից հետո, վերջինիս նախաձեռնությամբ մեկ ժամ անց հանդիպել են Երեւան քաղաքի Կասկադի տարածքում գտնվող «Ռեհան» ռեստորանում։ Այդտեղ ինքն Ա. Չալաբյանին է փոխանցել Թ. Ալիյանի հայտնածը, իսկ Ա. Չալաբյանը ասել է. «Ասա Թոռնիկին՝ երկու միլիոն՝ երկու հազար հոգու համար: Ամեն ուսանողին հազար դրամ»: «Ռեհան» ռեստորանից հեռանալուց որոշ ժամանակ անց ինքը զանգահարել է Թ. Ալիյանին եւ հայտնել, որ վաղը կհանդիպեն: Մայիսի 6-ին գնացել է Հայաստանի ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակ, որտեղ Թ. Ալիյանը հարցրել է, թե ինչ է ասել Ա. Չալաբյանը, որքան է առաջարկել ուսանողների ներգրավման դիմաց, իսկ ինքը փոխանցել է Ա. Չալաբյանի խոսքերը՝ հայտնելով, որ Ա. Չալաբյանն առաջարկել է հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի երկու հազար ուսանողի ներգրավման դիմաց 2 միլիոն ՀՀ դրամ, այսինքն՝ յուրաքանչյուր ուսանողի 1000 ՀՀ դրամ: Դրան ի պատասխան Թ. Ալիյանը հարցրել է, թե արդյոք Ա. Չալաբյանը կտա իրեն երկու միլիոն ՀՀ դրամ, եթե հիմա ինքը ներգրավի 2 հազար ուսանողի, որին տվել է դրական պատասխան: Այնուհետեւ ուսանողական խորհրդի սենյակ է մտել մեկ այլ անձ, որի պատճառով իրենց խոսակցությունն ավարտվել է, ինքը դուրս է եկել սենյակից եւ հեռացել:

ԻՍԿ ԻՆՉ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏՎԵԼ ԿԱՏԱՐՎԱԾԻ ՄԱՍԻՆ ԹՈՌՆԻԿ ԱԼԻՅԱՆԸ

Ըստ համալսարանի ՈՒԽ նախագահ ԹՈՌՆԻԿ ԱԼԻՅԱՆԻ ցուցմունքի, 2022թ․մայիսի 3-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարչական շենքում ծանոթացել եւ համալսարանի ծրագրային հարցերի շուրջ զրույց է ունեցել համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի հետ: Հիշյալ ծրագրային հարցերի քննարկման ընթացքում Էմմա Սարգսյանն սկսել է քննարկել Երեւանում եւ մարզերում տեղի ունեցող հանրահավաքները՝ ասելով, որ նշված հանրահավաքներին կարող են մասնակցել նաեւ իրենց համալսարանի ուսանողները, իսկ հանրահավաքի կազմակերպիչները կարող են ինչ-որ եղանակով շահագրգռել ուսանողներին: Հասկանալով, որ Էմմա Սարգսյանի խոսքերում բացահայտ առկա են ուսանողներին եւ համալսարանը քաղաքականացնելու, այդ կերպ՝ նրանց ստոր ծրագրերն իրագործելու նպատակներ, հանդիսանալով օրինապաշտ քաղաքացի, համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ՝ ինքը ձեւացրել է, թե հարցին մոտենում է ամենայն լրջությամբ։ Միաժամանակ փորձել է պարզել, թե արդյոք այդ մարդիկ նպատակներին հասնելու համար կարող են դիմել նման անազնիվ եւ ստոր քայլերի, որպեսզի ամեն կերպ համալսարանը զերծ պահի քաղաքական գործընթացներից: Իր մեջ առաջացած կասկածները փարատելու եւ դրանցում համոզվելու համար համաձայնել է կրկին հանդիպել Էմմա Սարգսյանի հետ՝ նրա իսկ առաջարկով: Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել 2022թ․ մայիսի 4-ին «Դալան» ռեստորանում: Նշված վայրում, բացի Էմմայից, հանդիպման են եկել նաեւ իրեն անծանոթ եւս երկու անձ, որոնցից մեկը ներկայացել է Արման անունով, իսկ մյուսը՝ Ավետիք: Մինչեւ նշված երկու անձանց հանդիպման վայր գալը՝ Էմման սկսել է խոսել գումարով շահագրգռելու դիմաց ուսանողներին ցույցերի մասնակից դարձնելու հետ կապված՝ շարժման հիմնադիրների մտադրության մասին, ասելով, որ այդ շարժման համահիմնադիրներ են Ավետիքը եւ Կարին Տոնոյանը, ովքեր պատրաստ են ցույցերին համալսարանի ուսանողների մասնակցության համար գումար տալ՝ առաջարկելով նշել գումարի չափ: Ինքը հետաքրքրվել է, թե ինչ գումարի մասին է խոսքը, սակայն այդ ընթացքում մոտեցել են վերը նշած երկու տղամարդիկ, ովքեր ներկայանալով եւ նստելով իրենց սեղանի շուրջ՝ անմիջապես հետաքրքրվել են, թե ինքը որքան ուսանող կարող է ներգրավել եւ ինչ գործողություններ կարող է նախաձեռնել: Ավետիքը եւ Արմանը տարբեր առաջարկներ են արել՝ իրենից հետաքրքրվելով, թե արդյոք համալսարանի դիմաց ցույց անելու ընթացքում կարող է այնպես կազմակերպել, որ շուրջ 2000 ուսանող այդ պահին դասադուլ անեն, դուրս գան եւ միանան ցուցարարներին, վերջիններիս հետ փողոց փակեն, ըմբոստություն կազմակերպեն եւ տարբեր ակցիաների մասնակցեն: Բացի դրանից՝ նշել են նաեւ, որ 2000 ուսանողի կողմից տարբեր ակցիաներ կազմակերպելու դիմաց առաջարկվող գումարի չափի մասին կհայտնեն լրացուցիչ: Ինքը հրաժարվել է՝ նշելով, որ չի ցանկանում նրանց ծրագրերին մասնակցել: Դրանից չորս օր անց՝ 2022թ․ մայիսի 8-ի կեսօրին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում Էմմա Սարգսյանն իրեն հայտնել է, որ շարժմանը 2000 ուսանողի մասնակցության դեպքում Ավետիքն ու Արմանն իրեն կվճարեն 2 միլիոն ՀՀ դրամ գումար, այսինքն՝ յուրաքանչյուր ուսանողի համար 1000-ական ՀՀ դրամ: Լսելով առաջարկը եւ լիովին համոզվելով այդ մարդկանց ստոր մտադրությունների մեջ, համոզվելով, որ նրանք փորձում էին նյութական շահագրգռվածության՝ գումարի դիմաց իրենց ցույցերին մասնակից դարձնել ուսանողներին՝ մերժել է նրանց:

ԻՆՉՊԵՍ Է ԱՅՍ ԱՄԵՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԸ

Ըստ մեղադրյալ ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԻ ցուցմունքի, նա ցանկացել Է իրենց շարժմանը մասնակից դարձնել նաեւ երիտասարդությանը՝ այդ նպատակով աշխատել են Էմմա Սարգսյանի հետ: 2022թ․ մայիսի 2-ին «Ռեհան» ռեստորանում խոսակցության ընթացքում Էմմա Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս է եւ կարող է խոսել համալսարանի ՈՒԽ նախագահի հետ։ Էմմա Սարգսյանը նաեւ հայտնել է, որ երիտասարդներին ներգրավելու համար անհրաժեշտ է լինելու կազմակերպել հանդիպումներ, ինչի համար գումար է անհրաժեշտ։ Ինքը պատասխանել է, որ իրենց ֆինանսական վիճակը թույլ չի տալիս մեծ գումար վատնել, սակայն իրենց շարժման նպատակների համար անհրաժեշտ է հայթայթել այդ գումարը։ Հաջորդ օրն Էմման զանգահարել եւ հայտնել է, որ կարողացել է կապ հաստատել համալսարանի ՈՒԽ նախագահի հետ եւ կարող է հանդիպում կազմակերպել: Համալսարանի ՈՒԽ նախագահ Թոռնիկ Ալիյանին 2022թ․մայիսի 4-ին հանդիպել են «Դալան» ռեստորանում, ծանոթացել են, եւ ինքը սկսել է պատմել իրենց շարժման եւ դրա նպատակների մասին։ Խոսակցության ընթացքում Թոռնիկ Ալիյանն սկսել է անսպասելի հարցեր տալ այն մասին, թե ինչքան գումար կարող են իրենց տրամադրել։ Ի պատասխան այդ հարցերին՝ ինքը տվել է խուսափողական պատասխաններ։ Խոսակցության ընթացքում Թոռնիկ Ալիյանն անսպասելիորեն գնացել է՝ ասելով, որ շատ զբաղված է: Հաջորդ օրը հանդիպել են «Ռեհան» ռեստորանում է. Սարգսյանի հետ: Էմման հարցրել է, թե ինչ անեն Թոռնիկի հետ, որին ի պատասխան ինքն ասել է, որ կարող են եւս մեկ հանդիպում կազմակերպել Թոռնիկի հետ, որին հնարավոր է մասնակցեն նաեւ Թոռնիկի թիմի անդամները։ «Վիեննա» եւ «Ռեհան» ռեստորաններում գումարի մասին որեւէ խոսակցություն տեղի չի ունեցել։ Էմմա Սարգսյանին հայտնել է, որ Թոռնիկն իրենց անհրաժեշտ չէ, կարող են նրան այնպիսի առաջարկ անել, որից նա կհրաժարվի եւ այս խոսակցությունը կավարտվի։ Ըստ իր ենթադրությունների, այն ձայնագրությունը, որը հրապարակվել է մամուլում, եղել է Թոռնիկ Ալիյանի միջոցով։ Ավելին՝ նա ընդունել է, որ նույն ձայնագրության մեջ «Ձայն 2»-ն իրեն է պատկանում (իսկ այդ ձայնագրության մեջ Թոռնիկի հետ քննարկվում է գումարի հետ կապված հարցեր):

ՓԱՍՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ՝ ՈՉ ՄԻԱՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Դատարանը գտել է, որ մեղադրյալ Ավետիք Չալաբյանի ցուցմունքները՝ մեղադրանքը հերքելու մասով, իրականությանը չեն համապատասխանում, քրեական պատասխանատվությունից եւ պատժից խուսափելու նպատակ են հետապնդում եւ հերքվում են: Ավելին՝ մեղադրյալի կողմից, նրա մեղավորությամբ, խմբի կազմում, հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելն ապացուցված է, այսինքն՝ Ա. Չալաբյանին վերագրվող փաստական հանգամանքները (արարքը) ապացուցված են, նրա արարքը ճիշտ է որակված եւ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին: Միայն զարմանալին մնում է այն, որ այս ողջ դատական գործընթացում չկա ուսումնասիրություն, թե որտեղի՞ց Ա. Չալաբյանին այդքան գումար, որ մեկ ուսանողներին է փորձել նյութապես շահագրգռել, մեկ «Հայաքվե» նախաձեռնության համար գումարներ վատնել, որի հետեւանքը եղավ ոչ թե մոբլիզացումը պայքարի` հանուն Արցախի, այլ Արցախի ամբողջական հանձնումը: Միեւնույն ժամանակ, ուշագրավ է այն, որ թեպետ Թոռնիկ Ալիյանի անունն էր «դուրս եկել», բայց Էմմա Սարգսյանն ու Ավետիք Չալաբյանն էլ իրենց ցուցմունքներում բոլորովին չեն խնայել միմյանց:

ՈՎ ԷՐ ՉԱԼԱԲՅԱՆԸ՝ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ԱՌԱՋ

Ի դեպ, Ավետիք Չալաբյանը ծնվել է 1972 թվականին, սակայն, ի տարբերություն իր շատ հասակակիցների, ո՛չ առանձնացել է Արցախյան շարժման կամ պատերազմի ժամանակ, ո՛չ էլ որեւէ մեկը նրան նկատել է ուսանողական շարժումներում: Սակայն  չէ՞ որ նա եղել է ուսանող հենց այն ժամանակ, երբ հայ երիտասարդները  չէին կարող անտարբեր մնալ իրենց երկրի հանդեպ: Հետեւապես, տարօրինակ է, որ նա է հենց որոշել ուսանողության քաղաքական ակտիվությամբ զբաղվել հիմա: 1999-ին, երբ Հայրենիքը դժվար իրավիճակում էր՝ պատերազմից եւ մութ ու ցուրտ տարիներից հետո՝ փորձում էր մեջքն ուղղել, Ավետիք Չալաբյանը Միացյալ Նահանգներում կրթություն էր ստանում: Ավելին՝ հետագայում աշխատանքի է անցել ամերիկյան հայտնի «ՄակՔինզի» ընկերությունում: Այդ կազմակերպության մեջ նա ունեցել է նկատելի աճ եւ 2015թ.-ին դարձել մետաղների ոլորտում ամերիկյան այդ հայտնի ընկերության համաշխարհային պրակտիկայի գլխավոր մասնագետ: Ով չգիտի, թե ինչ է իրենից ներկայացնում վերոհիշյալ ամերիկյան ընկերությունը, կարող է մի փոքր հետաքրքրվել եւ պարզել, որ դա ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական գործիքներից մեկն է, եւ պատահական մարդիկ այդտեղ լուրջ առաջընթաց չեն ունենում: Եվ ահա ամերիկյան քաղաքականության այդ գործիքին իր ուժերը  եւ գիտելիքները ազնվորեն ծառայեցրած Չալաբյանը հանկարծ վերադարձել է Հայաստան ու ակտիվորեն մտել քաղաքականության մեջ: Իսկ արդեն վերջին տարիներին նա իր մեծ ներդրումն է ունեցել ընդդիմադիր բոլոր շարժումներում, միայն թե, դրանք վիժեցնելու գործում:



Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода