Հակաեկեղեցականների սադրանքը ձախողվեց, Ճրագալույցի Սուրբ Պատարագն ընթացավ բնականոն հունով
ՏեսանյութերՀունվարի 5-ին Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱՀ պետական այրեր եւ ուխտավոր հայորդիներ։ Պատարագիչն էլ Արցախի թեմի առաջնորդ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգեւոր մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն էր։
Իհարկե, այս առիթը հակաեկեղեցականներն ու նրանց հետեւում կանգնած ուժերը չէին կարող բաց թողնել: Նրանք փորձեցին ամեն ինչ անել, որպեսզի Ճրագալույցի Սուրբ Պատարագին սադրանք հրահրեն: Սակայն, սադրանքը հավատավոր հայորդիների շնորհիվ կանխվեց, սադրիչներին դուրս քշեցին Սուրբ Գայանե եկեղեցու բակից: Ընդ որում՝ հատկանշական էր ոստիկանների դերակատարությունը: Չգիտես ինչու, նրանք չափից դուրս թաշվյա էին հակաեկեղեցականների նկատմամբ, որոնք Սուրբ տոնին եկել էին եկեղեցու բակ եւ սադրում էին հավատացյալներին ու անվանարկում Վեհափառ Հայրապետին: Իսկ ոստիկանները նրանց ջան ու ղուրբանով փորձում էին ուղեկցել քիչ հեռու, փոխանակ՝ բացահայտ կրոնական ատելություն սերմանողներին բերման ենթարկեին:
Իսկ թե ովքեր էին սադրիչների շարքերում, բավական ուշագրավ է, նրանց մի մասը տխրահռչակ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ժամանակ էին դեռ հայտնի, մյուսների կենսագրությունը ոչ պակաս ամոթալի է, որոնցից յուրաքանչյուրին շուտով կանդրադառնանք ավելի մանրամասն: Միայն նշենք, որ եկեղեցու դեմ «դիվերսիա» կազմակերպածների մեջ գլխավոր դերում էր շանտաժի եւ դրամաշորթության մեղադրանքով ժամանակին ձերբակալված Թերեզա Ասատրյանը, իսկ սադրիչների հայտարարությունները սոցցանցերում տարածում եւ վերջիններիս քաջալերում էր պոռնոնկարների եւ հոլովակների «հերոս» Ռոման Բաղդասարյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ