Iravunk.com | Ի՞նչ ներդրում է անում Ֆրանսիան, ոչի՛նչ, Հայաստան են ուղարկում խլամ «տռտռիկներ». Լեո Նիկոլյան
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգող Անունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվել Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը Գերմանիայում Փաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներ Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Հայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս Գրիգորյան

Ի՞նչ ներդրում է անում Ֆրանսիան, ոչի՛նչ, Հայաստան են ուղարկում խլամ «տռտռիկներ». Լեո Նիկոլյան

Տեսանյութեր

«Իրավունքը» զրուցել է ֆրանսահայ հետաքննող եւ ռազմական լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԻ հետ:

«ՄԵԶ ԻՆՉԻ՞ ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ, ՄԵՆՔ ՀՈ ԱՇԽԱՐՀԻ ԶԻԲԻԼՆ ԸՆԴՈՒՆՈՂԸ ՉԵՆՔ»

— Ձեր կողմից հրապարակված աղմկոտ կոռուպցիոն բացահայտումներից հետո Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն վաղաժամկետ ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ու հեռացավ: Սակայն հիմա էլ Դուք ահազանգում եք նոր դեսպանի` Օլիվյե Դեկոտինիի անվան հետ կապված խնդիրների մասին: Կմանրամասնե՞ք:

— Ուղղակի աղետ է` բացի թրաֆիկի ու վիզաների հետ կապված խնդիրներից, նաեւ պեդոֆիլիայի հետ կապված հարցեր կան: Էմանուել Մակրոնը «կլոունների» կառավարություն է ձեւավորել: Նա իր ամենաուժեղ խորհրդականին` Իզաբել Դյումոյին նշանակեց Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան, իսկ Հայաստանը դարձրել են աշխարհի զիբիլանոց, ինչպես քաղաքապետ Անն Իդալգոն Փարիզն է դարձրել զիբիլանոց: Այո՛, նախկին դեսպանին կարողացա վտարել Հայաստանից, որովհետեւ միլիոնների կոռուպցիայի եւ Ադրբեջանի օգտին «շպիոնություն» անելու հետ կապված հարցեր կային: Ինչ վերաբերում է Օլիվյե Դեկոտինիին, նա աշխատել է ֆրանսիական ամենաուժեղ մաֆիայում: Մի մաֆիա, որն Էմանուել Մակրոնի գիտությամբ` Ադրբեջանին 880 միլիոն դոլարով ծախել է երկու ռազմական սպուտնիկ, ինչի նաեւ հետեւանքով զոհեր ենք ունեցել: ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լակոտն ընտիր դեսպան էր` պրոֆեսիոնալ, աշխատող, հայասեր, նրանից հետո մի կին դարձավ դեսպան, որը Կոլումբիայում բռնված է եղել` կոկաինի հետ կապված մի պատմության պատճառով, այն, որ Ադրբեջանի «շպիոն» էր, ապացուցեցինք, իսկ նոր դեսպանը, որն ընդամենն Էրբիլում հյուպատոս էր, Հայաստանին ընդհանրապես չի հարգում: Նա խնդիրներ ունի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ եւ ոչ միայն նրա, այնպես է խոսում, որ վերջինս էլ է գժված այդ պահվածքից: Չեմ հասկանում` մեզ ինչի՞ տեղ են դրել, մենք հո աշխարհի զիբիլն ընդունողը չենք: Ի դեպ, ժամանակին, երբ Ֆրանսիայի դեսպանը Իրաքում հանդիպել է Իրաքի  արտգործնախարարի հետ եւ ասել, թե կոռուպցիա շատ կա Ձեր երկրում, Իրաքի արտգործնախարարն ասել է` Դուք նայեք, թե Ձեր հյուպատոսն ինչ է անում` ամեն մի վիզայի համար 3 հազար դոլար փող է աշխատում ու գրպանն է դնում` նկատի ունենալով նույն Օլիվյե Դեկոտինիին:

— Բայց որեւէ բացատրություն ունի՞ այն, որ Հայաստանի համար ճակատագրական այս շրջանում` գնալով ավելի վատ դեսպան է ուղարկում Ֆրանսիան:

— Էմանուել Մակրոնն իր երկիրն է քանդում, կտոր-կտոր ծախում է ամերիկացիներին: Մի մոռացեք, որ Է. Մակրոնը մինչեւ նախագահ դառնալը` եղել է բանկի ղեկավար` անգլիական լծի տակ: Իսկ Անգլիան Ֆրանսիայի ամենամեծ թշնամին է: Դրա համար էլ Է. Մակրոնին դրեցին նախագահ, որ Ֆրանսիան քանդի:  

«ՀՈ ԵՐԵԽԱ ՉԵՍ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԴԵՍՊԱՆ ԵՍ, ՄԻ ՔԻՉ ՔԵԶ ՊԱՀԵԼ ԻՄԱՑԻ»

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին սոցցանցում գրառում էր կատարել` ինքն էլ հնչեցնելով մեղադրանքներ Ձեր հասցեին…

Նախորդ դեսպանը` Անն Լույոն չէր արձագանքում, որպեսզի ավելի մեծ ուշադրություն չդարձնեն: Իսկ սա անխելք է, լրիվ երեխա: Դեսպանը պետք է լինի սառը մարդ, որը պետք է մի քայլ անելուց առաջ` մտածի, այլ ոչ թե անկողնու մեջ պառկած լինի, ժամը 22:00-ին իր հեռախոսով կարդա, որ Լեո Նիկոլյանն իր մասին գրառում է կատարել ու այնքան գժվի, որ կատաղած ինքն էլ գրառում կատարի: Փաստորեն, պատերազմ է հայտարարում: Անգամ Ֆրանսիայի ԱԳ նախարարութունից են ասել` հո երեխա չես, առաջին անգամ դեսպան ես նշանակվել, մի քիչ քեզ պահել իմացի, ի վերջո, Ֆրանսիան ես ներկայացնում: Հիմա եթե ամեն մեկը, ով քո մասին բան գրի, իր նկարը պետք է հրապարակես ու վախեցնե՞ս, թե` դատի կտամ: Դե դատի տուր…

— Պարոն Նիկոլյան, ի՞նչ էիք գրել Օլիվյե Դեկոտինիի մասին, որ այդքան բարկացրել էր նրան:

— «Լավ» բան էի ցույց տվել` գաղտնի հանդիպումից նկար: Իսրայելա-պաղեստինյան պատերազմի ընթացքում Օլիվյե Դեկոտինին հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ ու այդ հանդիպման մասին չի հայտարարել, այսինքն` հանդիպումը եղել է անօրինական, Ֆրանսիայի ԱԳ նախարարությունից թույլտվություն չի ունեցել: Բնական է, եթե հարցներ, հաստատ կասեին՝ մի հանդիպի: Այդ նկարն անգամ Օլիվյե Դեկոտինին չուներ, որտեղի՞ց ունեցա, դա այլ հարց է: Ինչո՞ւ եք թաքուն պահել, որ հանդիպում եք ունեցել, պարոն դեսպան, ի՞նչ եք խոսել: Չգիտեմ` ես հարց եմ տալիս: Գիտեք, Ֆրանսիայի համար Հայաստանը ոչինչ է, մի փոքրիկ գյուղ, շահ չունի այստեղ: Այո, ասում են, թե Հայաստանին պետք է օգնենք, պետք է զինամթերք տանք, բայց նույն ժամանակ Է. Մակրոնը ստորագրում է Ադրբեջանի ղեկավարության հետ պայմանագիր, որով Ֆրանսիան 23 միլիարդի ներդրում է անում: Իսկ Հայաստանում ի՞նչ ներդրում է անում, ոչինչ: Ի՞նչ են ուղարկում Հայաստան, «տռտռիկներ»:

ԽԼԱՄ «ՏՌՏՌԻԿՆԵՐ»` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, 23 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈՅԻ ՆԵՐԴՐՈՒՄ` ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

— Այդուհանդերձ, համաձայնեք, որ Ադրբեջանի նախագահը հենց այնպես չէ, որ  բավական կոշտ հայտարարություններով է հանդես գալիս Ֆրանսիայի հասցեին` Հայաստանին ուղղված իրենց աջակցության համար…

— Սա ընդամենը կոմեդիա է: Դեռ մանկուց ես տեսել եմ Ֆրանսիայի հեռուստատեսություններով քաղաքական հաղորդումներ, երբ մի քաղաքական գործիչ գալիս է եւ մյուս քաղաքական գործչի դեմ է խոսում, մենք էլ նայում էինք, թե ինչպես են վիճում մեծերը: Բայց երբ տեսախցիկներն անջատվում էին,  իրար ձեռք էին սեղմում ու հարցնում` լավ կռվեցինք չէ՞, դե արի գնանք հաց ուտենք, լավ փող կաշխատենք` ցույց տալով, թե բանավիճում էինք: Նույնն անում են Ալիեւն ու Մակրոնը: Հիմա պետք է, որ Ալիեւը ցույց տա, թե դժգոհ է, որ Ֆրանսիան Հայաստանին զենք-զինամթերք է տալիս: Իսկ իրականում Մակրոնը զանգել է Ալիեւին եւ ասել` գիտես ինչ, ախպեր ջան, Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյան կա, ուզում ենք մի քիչ հակառուսական լինի, խաղացնում ենք, բայց քանի որ պետք է իրեն ցույց տանք ինչ-որ բան, իրեն խլամ «տռտռիկներ» ենք ուղարկում` տրանսպորտի համար մեքենաներ, բայց դրանք վտանգավոր չեն Ադրբեջանի համար, չմտածես: Այդ ռադարները տալիս ենք, բայց հրթիռները չկան, կարող են քո ինքնաթիռները մտնել Հայաստան, ոչնչացնել: Բայց դու այնպես արա, իբր վատ ես ընդունում: Ուղղակի, այդ «տռտռիկները», Իլհամ ջան, Աֆրիկան էլ այսօր չի առնում, Ուկրաինան էլ չի ուզում: Իսկ ոստիկանության համար շատ լավ է, կարող եմ քեզ էլ վաճառել: Չե՞ք ուզում, Դուք Էմիրաթներից եք առնում, ավելի լա՞վն է Տիտանը, դե` այո, շատ ավելի լավն են ու էժան: Լավ, միայն թե քեզ այնպես պահի, իբր նեղանում ես, ասա, որ Ֆրանսիայի պատճառով Կովկասում պատերազմ է լինելու, ինչ ուզում ես արա, քո նավթը, քո բենզինը, քո գազը, քո համով խավիարը մեզ համար ավելի կարեւոր են, քան Հայաստանը: Ուղղակի, հայերին մի քիչ պետք է ուրախացնենք, որովհետեւ առջեւում ընտրություններ ունենք, հայերի ձայները պետք է վերցնենք: Իսկ 23 միլիարդի ներդրումն էլ` քեզ,  մեծ ախպորդ` Էրդողանին էլ բարեւի: Սա է եղելությունը, ընդամենը` շոու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода