Փրկում են՝ չխնայելով անգամ սեփական կյանքը. 24/7 գրաֆիկով կյանքեր փրկող բժիշկների նկատմամբ բռնության դեպքերը ահագնանում են
ՏեսանյութերՎերջին չորս օրերի ընթացքում իրենց մասնագիտական պարտքը կատարող Շտապօգնության բժիշկների նկատմամբ երկու դեպք է արձանագրվել մի դեպքում կոնկրետ բռնության, մյուս դեպքում բռնության սպառնալիք գործադրելու դեպքեր, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս:
Քանզի Ցանկացած բռնություն ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն կամ կարող է պետք լինել մեկ ուրիշին: Նման մերժելի արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բժշկին ու բուժանձնակազմին, այլև մեր ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության,անառողջ մթնոլորտ:
Օրական հազարավոր կյանքեր փրկող բժիշկների նկատմամբ արձանագրված բռնության մանրամասների, նրանց առողջական վիճակի, Շտապօգնության առջեւ ծառացած խնդիրների, տոնական եւ հետտոնական օրերին օրական 1000-ից ավել արձանագրվող կանչերի մասին եւ ոչ միայն զրուցել ենք Երեւանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն» Ռուբեն Գրիգորյանի հետ