Iravunk.com | Նախարարությունը նույնիսկ հանրակրթական դպրոցները կկործանի, բայց այս դասագիրքը հետ չի վերցնի. Դեմոյան
Օրվա խորհուրդ. Ապրիլի 29 «Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաները Ուկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business Insider Բախումներ Թբիլիսիում ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու Ուկրաինան Թրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNN Այսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե Դավթյան Ռուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ Ալիև

Նախարարությունը նույնիսկ հանրակրթական դպրոցները կկործանի, բայց այս դասագիրքը հետ չի վերցնի. Դեմոյան

Հանդիպում

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքում տեղ գտած սխալների վերաբերյալ խոսվում է արդեն շուրջ մի քանի ամիս: Հայ պատմագիտության, հնագիտության, հայոց պատմության տարբեր ժամանակաշրջաններն ընդգրկող նեղ ոլորտային մասնագետներ, ոլորտի ճանաչված գիտնականներ գրքի վերաբերյալ դեռեւս մեկ ամիս առաջ կազմել էին մասնագիտական եզրակացություն, այնուհետեւ՝ հանդիպում ունեցել  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: «Իրավունքը» զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ, ով եւս մասնակցել է քննարկմանը ու հանդես եկել մասնագիտական եզրակացությամբ: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ դժվար թե նախարարությունը իրենց վարած պետական քաղաքականությունից հրաժարվի ու 7-րդ դասարանի պատմության դասագիրքը հետ ուղարկի:

— Հունվարի 13-ին լրանում է մեկ ամիսը այդ հանդիպման, որը տեղի ունեցավ նախարար Ժաննա Անդրեասյանի մոտ: Հանդիպման ժամանակ հրավիրվել էին եզրակացությունը ստորագրած բոլոր 19 պատմաբան-մասնագետները, եւ նախարարությունն իր կողմից հրավիրել էր այդ եզրակացությունը չստորագրած մեկ հնագետի՝ Պավել Ավետիսյանին, հատուկ միտումով, հին վարչարարության, կաբինետային ինտրիգների հին մեթոդը կիրառելով: Այսինքն՝ հրավիրում ենք մեկ տեսակետ ունեցողներին լսելու համար, բայց իրենց մեջ ներդնում ենք նաեւ մեզ համար ձեռնտու տեսակետ ներկայացնող անձի: Խաղարկվեց պարզունակ, ամոթալի մի սցենար: Բայց բոլոր արտահայտվողները միանշանակ ներկայացնելով դասագրքի թերությունները՝ պնդեցին եւ վերահաստատեցին իրենց տեսակետն առ այն, որ դասագիրքը նման տեսքով չի կարող կիրառվել հանրապետական դպրոցներում: Նախարար Անդրեասյանը մուտքի իր խոսքում ասաց, որ իրենք իրականացնում են պետական քաղաքականություն եւ չեն շեղվելու դրանից. սա այն «յոլա գնալու», համակերպվելու շարունակական թեզն էր:

Դրանից հետո, երբ որ կարծիքները հնչեցին, եւ դրանք բոլորը բավականին համոզիչ էին, այսպես ասած, մշակված երկրորդ պլանը խաղարկեց Անդրեասյանը, մեջտեղ բերելով երրորդ, չեզոք տեսակետ ներկայացնող ինչ-որ մի «մոգական», «հեքիաթային խմբի»: Այդ խմբի գոյության մասին ես հարցադրում արեցի, որ եթե այն գոյություն ուներ, որը պիտի հակառակ տեսակետ ներկայացներ մասնագիտական եզրակացությունը ստորագրած 19 մասնագետներին, ապա ինչո՞ւ այդ նույն մարդկանց գոյության մասին նախարարությունը չգիտեր, որպեսզի տար, որպես փորձագետների, այդ խայտառակ բովանդակությամբ գրահրատարակչական միավորը՝ պատմության դասագիրք անվան տակ, դպրոց չներմուծելու համար: Հունվարի 13-ին մեկ ամիսը լրանում է, իրենց գործողությունները չհամաձայնեցված են, տեսնում ենք, որ մասնակցային դպրոցի տնօրենը՝ Սողոմոնյանը, արդեն ասել է, որ նախարարը հանձնարարել է սխալների ցանկերը, որոնք ընդունելի են իրենց համար սյունակներով կազմել, եւ սյունակներով կազմած նաեւ ինչ-որ բան այդ խումբը պետք է տար, համեմատեր՝ մե՞նք ենք ճիշտ, թե՞ նրանք: Հիմա արդեն մասնակցային դպրոցը հեղինակի հետ խորհրդակցելով՝ ընդունել է մեր արված 60 էջանոց ամբողջ սխալներից ու դիտարկումներից 46 վրիպակ, անճշտություն, սխալմունք: Սկզբում ասվում էր, ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդունել ենք 20-30, հետո չգիտես ինչու, 20-30-ը դարձավ 46, հիմա 46-ը, երբ հնչեցվում է, որ սխալներն ընդունվում են, արվում է, որպեսզի հավելվածի մեջ այդ վրիպակները լրացուցիչ կցորդ միավոր ստեղծեն, որ այդպես երեխաներին բացատրեն: Չչտեսնված մի խայտառակություն: Հիմա նախարարի խոսքը առաջնայի՞ն է, թե՞ ոչ: Այսինքն՝ նախարարը մինչեւ սպասի երրորդ կարծիքին, մասնակցային դպրոցի տնօրենը թերեւս իրեն ապահովագրելով եւ հեղինակին, ընտրում է մեր իսկ արված դիտողություններից 46 հատ, իհարկե, առանց շնորհակալություն հայտնելու: 46-ը շատ մեծ միավոր է, այդ թվում՝ 5 ուղղագրական սխալ մեկ դասագրքի մեջ, դա խայտառակություն է: Իհարկե, ո՛չ նախարարը, ո՛չ մասնակցային դպրոցի տնօրենը, ո՛չ գրքի հեղինակը, ո՛չ խմբագիրը, որը նրա կինն է, ներողություն չեն խնդրել աշակերտներից, ծնողներից եւ ուսուցիչներից: 46 սխալը աններելի է այնքանով, որ հրապարակային գոնե պետք է ներողություն խնդրեին:

— Պարոն Դեմոյան, միգուցե դեռ ուշ չէ՞, նախարարությունը եւ հեղինակը ներողություն կխնդրեն…

— Նախարարությունը դա չի անում, նախարարության հիմնական խնդիրն է այս հարցում չնահանջել, որովհետեւ նահանջը, սխալների ընդունումը դիտարկվում է, որպես քաղաքական պարտություն, սա է ամբողջ խնդիրը: Հռչակվել է պետական քաղաքականություն, խայտառակ ֆիասկո է առաջացրել դասագրքի այս փորձարարական օրինակի տպագրության կազմման ժամանակ, եւ քանի որ կա պետական քաղաքականություն արտահայտությունը, իսկ հետագայում նրանք ունեն շատ մեծ ծրագրեր՝ կոռուպցիոն պոտենցիալով, դասագրքում այսպիսի սխալմունքը եւ այստեղ հետնահանջն ընդգրկելը դիտվելու է որպես խիստ անցանկալի: Հետեւաբար, նախարարությունը՝ ի դեմս նախարար Անդրեասյանի, ամեն ինչ անելու է, նույնիսկ հանրակրթական դպրոցները կկործանի, բայց այս դասագիրքը հետ չի վերցնի, որովհետեւ դա կդիտվի որպես մեծագույն պարտություն ամբողջ համակարգի համար:

— Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ ՏՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դեռեւս տարեվերջին ասուլիսի ժամանակ անդրադարձել էր «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքին` նշելով, որ այն իր այսօրվա վիճակով անընդունելի է ոչ միայն Մայր Աթոռի համար եւ ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ եկեղեցագիտական նյութերը սխալ են, այլ ընդհանրապես այն շեղվել է, էականորեն եւ արմատապես տարբերվում է մինչ օրս գոյություն ունեցող չափանիշներից. լրիվ փոխված է մոտեցումը` հերոսները դարձել են հակահերոսներ, հակահերոսները՝ հերոսներ: Մինչդեռ ԿԳՄՍ նախարարությունն այս մասով լռում է, մի՞թե արհամարհում է նաեւ Մայր Աթոռի դիրքորոշումը:

— Չէի ասի` արհամարհական, որքանով որ` ամբարտավան: Արդեն ստեղծել են զուգահեռ իրականություն, ունեն համակիրների փոքրացող ու նոսրացող մի բանակ, այդ թվում` թեկնածուներ, դոկտորներ, որոնք ամեն պարագայում, թեկուզ Հայաստանը կործանվի, իրենք արտահայտելու են մի տեսակետ ու այդ տեսակետից չեն հրաժարվելու, սխալը երբեք չեն ընդունելու, ակադեմիական վտանգավոր մարդիկ են սրանք, որոնք երբեք որեւէ պարագայում չեն ընդունելու ուղղագրական սխալից սկսած մինչեւ գիտական ու այլն: Ներքին կարգով երեւի ունեն խմբեր, փակ համակարգ է, որտեղ միմյանց ուղղորդում են, թե ի՞նչ պետք է քննադատել, որտե՞ղ պետք է պաշտպանել սրան-նրան, կամ այսինչ թեզը, բայց ասում եմ` ուրիշ բան էր 2018թ.-ին, երբ մոլորվածների, խաբվածների բանակը ահռելի էր, հսկայական, այլ բան է հիմա: Մենք պայքարը շարունակելու ենք, չնայած` ակնհայտ է, որ ապաշնորհ ու զազրելի կերպով կոռուպցիոն պետական համակարգը կիրառում է վարչարարական գործիքներ, այդ թվում` նաեւ սպառնալիքի տեսքով: Մենք ունենք դեպք, երբ ապակողմնորոշելու համար փորձել են զանգահարել, ասել, որ մեր նշանակած հանդիպումը չի կայանալու, նախարարությունից եղել են զանգեր` չգնալ մեր հանդիպումներին, քննարկումներին ուսուցիչների հետ: Եղել է նաեւ, որ ոստիկանական մեքենայով մեր խմբի, եզրակացությունը ստորագրած անձանցից մեկի տան մերձակայքում հարցուփորձեր են իրականացվել, թե նա այստե՞ղ է ապրում, այդ աղմուկը դասագրքի հետ կապված այստե՞ղ են հանում, այսինքն` ամենազազրելի ամենայլանդակ բոլոր գործիքները այսօր նախարարությունը կիրառում է, այդ դասագիրքը անցկացնելու եւ այդ աղմուկը լռեցնելու համար:Սա ավելին է, քան դասագրքի համար պայքարը, այստեղ խրամատը հստակ գծվել է, ո՞վ է խրամատի այս կողմում, ո՞վ՝ մյուսում, պայքարը՝ ինքնության, պատմության, ժառանգության, հիշողությաւն համար է, ինչի դեմ նրանք էլ հետեւողական պայքարում են, եթե հաջողացրին, խոտանելու են ուղղակի ամբողջ հիմնասյուները, որոնց վրա մենք ազգային ինքնություն ունենք եւ մնացած արժեքները:

— Պարոն Դեմոյան, այսինքն՝ այդտեղ միտու՞մ կա:

— Պատվեր է, միտում չէ, հանձնարարություն է, իրենք նոր սերունդ պիտի պատրաստեն, որոնք չիմանան` ցեղասպանությունն ինչ է, որ պատմական անցյալում Արեւմտյան Հայաստան ենք ունեցել:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Օրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода