Ով եւ ինչպես պետք է պատրաստի աղի բլիթ, որպեսզի երազը լինի ամենաճշմարիտը. Գաղտնիքը հայտնի խոհարարից
ՏեսանյութերՀունվարի 27-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է երիտասարդների և սիրահարների ամենասիրելի տոնը` Սուրբ Սարգիսը: Սիրո և երիտասարդների բարեխոսի տոնը շատ սպասված է հատկապես չամուսնացած երիտասարդների շրջանում, քանի որ ըստ ժողովրդական ավանդույթի, եթե տոնին նախորդող գիշերը նրանք ուտեն աղի բլիթ, ապա երազին կտեսնեն իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ, թիվ մեկ խոհարար Սեդրակ Մամուլյանը փաստում է, որ սխալ է ընդունված այն կարծիքը, թե աղի բլիթ պետք է պատրաստի այրի կինը: Աղի բլիթ պատրաստել և երիտասարդներին բաժանել նշանակում է երջանկության, ապրած սիրո տարոս փոխանցել, և այդ լուրջ և պատասխանատու գործը պետք է իրականացնի ամուսնացած, երջանիկ կինը: Իսկ եթե ձեր շրջապատում չկան ամուսնացած կանայք, ապա այդ գեղեցիկ պարտականությունը կարող է իրականցնել սիրահարված աղջիկը:
Աղի բլիթի պատրաստման եւ Սուրբ Սարգսի տոնին պատրաստվող այլ ծիսական կերակրատեսակների, դրանց խորհրդի մասին գաղտնիքը բացահայտում է ՀՀ թիվ մեկ խոհարարը, նախ ընդգծելով.