Iravunk.com | Նոր Սահմանադրություն, նոր «հրամաններ» թշնամուց
Թրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNN Այսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե Դավթյան Ռուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ Ալիև Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում Ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ Դանիելյան Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN

Նոր Սահմանադրություն, նոր «հրամաններ» թշնամուց

Ներքաղաքական

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, նշել է, որ հոդված առ հոդված նայելով հայեցակարգը, սկսվելու է գրվել նոր Սահմանադրություն: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցել է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավապաշտպան ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԻ հետ:

— Աշխարհում կա՞ Սահմանադրություն փոխելու նման փորձ: Ինչի՞ համար է այն արվում, կա՞ այստեղ խորքային նպատակ:

— Խնդիրն այն է, որ` այո՛, սահմանադրական փոփոխությունների իրականացումը մեր երկրում գործող ուժի կողմից օրակարգ դարձնելը նորություն չէ: Իրենց օրակարգային խնդիրներից է եղել այն. իրենք նախ իշխանության գալուց ի վեր ունեցել են երկու մասնագիտական սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, մեկը` հետպատերազմյան շրջանում կազմալուծվեց, որից հետո ձեւավորվեց նորը, եւ որը մինչ օրս գործում է: Սա վկայակոչում է այն մասին, որ տվյալ իշխանության օրակարգային հարցերից է սահմանադրական փոփոխությունները, սակայն նոր Սահմանադրության մասին երբեւէ խոսք չի եղել: Ինչ վերաբերում է հոդված առ հոդված ներկայացնելուն, բազմիցս ասել եմ, որ մենք ենթադրությունների դաշտում ենք գտնվում, մենք առկա տեղեկատվության եւ փաստերի հիման վրա վերլուծություններ ենք իրականացնում: Այս հինգ տարիներին սահմանադրական փոփոխությունները լինելով օրակարգում, տարբեր պոպուլիստական բնույթի պիտակավորումներ ու անվանարկումներ են Սահմանադրության շուրջ հնչեցվել` չտալով կոնկրետ դեպքեր: Օրինակ, երբ վարչապետը մեր երկրի Սահմանադրությունը ոչ մրցունակ, նվազ մրցունակ է անվանում, կամ էվոլյուցիային ոչ համընթաց, եւ այդ նպատակներն է առաջնահերթ դարձնում ու հիմնավորում նոր Սահմանադրության առաջնահերթությունը, գեթ մեկ գոնե հոդված կամ իրավակարգավորում չի նշում, թե ո՞րն է դարձնում մեր Սահմանադրությունը այդքան ոչ մրցունակ, ի՞նչ դրույթների ու կարգավորումների խնդիր կա: Իմ գնահատմամբ՝ մենք ունենք բավականին որակյալ Սահմանադրություն, որն առաջադեմ ու զարգացած պետություններին համահավասար է: Ես սա ասում եմ ոչ միայն գիտական ու տեսական առումով, այլ նաեւ երբ համընդհանուր իրավիճակը երկրի վերանայում ենք անվտանգային մարտահրավերների համատեքստում: Կարծում եմ, որ առաջնահերթություններից չէ սահմանադրական բարեփոխումները, առավել եւս նոր Սահմանադրության ընդունման գործընթացը օրակարգ դարձնելը, որովհետեւ, ինչո՞ւ ոչ, սա կարող է հերթական ապակայունացնող գործընթացը լինել ներպետական շրջանակներում: Բնականաբար, իրենք փորձում են այս գործընթացը հասարակությանը հրամցնել տարբեր փաթեթավորումներով: Այս առումով, իհարկե, մի շարք այլ գլուխներում էլ ենթադրելի է, որ արդեն փոփոխություններ կլինեն: Ըստ իս, նպատակը այն է, որ անհրաժեշտություն կա քաղաքական իշխող ուժի մոտ անփոփոխելի դրույթներում փոփոխություններ կատարել:

— Այդուհանդերձ, ինչո՞ւ ոչ սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրության ընդունում:

— Այստեղ տեխնիկական նրբություն կա: Սահմանադրական փոփոխությունների դեպքում ևս ամբողջությամբ, ըստ էության, գրեթե բոլոր դրույթներում կարելի է փոփոխություն անել, բացի չորրորդ հոդվածից ու Սահմանադրության նախաբանից: Այսինքն՝ եթե օրակարգ են դարձնում նոր Սահմանադրության ընդունումը, առաջին հերթին տրամաբանական է, որ թիրախ ունեն հենց այս դրույթներում փոփոխություններ կատարելու: Իսկ նախաբանը, ինչը նաեւ չի հերքել ԱԳ նախարարը, որ, այո՛, արտաքին հարաբերությունների ուղեծրում, բանակցային գործընթացում, իրենց դիմաց մեր թշնամի պետությունը պահանջ է դրել, որպեսզի Սահմանադրության մակարդակով ներպետական օրենսդրությունը այդ գործընթացին համապատասխանի, եւ հրաժարվենք որեւէ տարածքային պահանջից: Այդ թվում` Թուրքիան է Հայաստանի երրորդ հանրապետության ողջ ընթացքում պահանջ ներկայացրել, օրինակ՝ զինանշանից Արարատ լեռան հեռացումը, կրկին տարածքային առումով արցախյան հարցի պահանջից հրաժարումը: Պատահական չէ, որ օրակարգային դարձավ նոր Սահմանադրության ընդունումը:

— Այստեղ վտանգ կա՞, ուղղված Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերին, ո՞ր կետերն են թիրախում լինելու:

— Հիմնվելով արդեն առկա գործընթացների վրա` այո՛, ակնհայտ է, որ օրինակ, գործող ուժը զինանշանի փոփոխությունն արդեն օրակարգ է դարձրել: Երբ ես մասնագիտական վերլուծություն էի տալիս, մշտապես ասել եմ, որ իրենք կարող են ցանկանալ զինանշանը փոխոխել, բայց զինանշանի օրենքից զատ, մեր զինանշանի նկարագիրը տրված է Սահմանադրությամբ, այդ փոփոխությունները պետք է լինեն ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացու որոշումը: Ակնհայտ է, որ կլինի զինանշանի հարցը, ակնհայտ է, որ վերջին դեպքից ելնելով, երբ մեր հոգեւոր հովվին հնարավորություն չտրվեց Նոր տարվա գիշերը հղել իր խոսքը, այո՛, ենթադրելի է, որ թե՛ դերի տեսանկյունից, թե՛ իրավական առումով որոշակի փոփոխությունների կառերեսվենք բացասական առումով: Սակայն, առավել վտանգավոր է մեր պետության սուվերենության, մեր ընդհանրապես ազգի ապագայի տեսանկյունից Երրորդ հանրապետության ակունքներում ընկած իրավական փաստաթղթերից հրաժարումը ու դրանց հղումների վերացումը մեր հիմնական բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող անկյունաքարային փաստաթղթից՝ Սահմանադրությունից: Խոսքը` նախաբանի մասին է, որտեղ հղում է կատարվում Անկախության հռչակագրին, մեր հիմնարար հայրերի պատգամներին ու երրորդ պետականության ձեւավորման հենասյուներին:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Թրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода