Iravunk.com | Լրտեսության մեջ կասկածվող ֆրանսուհին մտադիր է դատի տալ Հայաստանին
Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիր Հայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգող Անունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվել Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը Գերմանիայում Փաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներ

Լրտեսության մեջ կասկածվող ֆրանսուհին մտադիր է դատի տալ Հայաստանին

Ներքաղաքական

Ֆրանսահայ հայտնի ռազմական եւ հետաքննող լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԸ տեղեկացրել էր, որ Հայաստանում, մասնավորապես՝ Վարդենիսում վերջերս ձերբակալվել է մի ֆրանսուհի, որը կասկածվում է լրտեսության մեջ: Ըստ Լ. Նիկոլյանի` ֆրանսուհին պնդել է, թե իրեն բռնաբարել են, ազոտական թթու (կիսլատա) են լցրել վրան: Ո՞վ է այդ ֆրանսուհին, իրականում ի՞նչ է տեղի ունեցել եւ ինչո՞ւ են լռում պատկան մարմինները, «Իրավունքը» մանրամասներ է պարզել Լ. Նիկոլյանից:

— Հայտնի՞ է այդ ֆրանսուհու անուն-ազգանունը, իրականում ինչո՞ւ էր եկել Հայաստան եւ ինչպե՞ս էր հայտնվել Վարդենիսում:

— Գլխավոր խնդիրը հենց սա է՝ «ո՞վ է նա», ինչպես ասում է հայտնի երգի մեջ Թաթա Սիմոնյանը: Ոչ ոք չի ճանաչում այս աղջկան, որ անուն-ազգանունն է Կլաուդիա Լոստանլեն: Ես գտա նրա մասին միայն տեղեկություն, որ նա այնպիսի ռազմական կրթություն է ստացել, որ դրանից հետո՝ կա՛մ պետք է բանակում ծառայես, կա՛մ կառավարության աշխատող դառնաս: Բայց կրթությունից հետո ինչ է աշխատել` չգիտեմ: Խոսում է ռուսերեն, նույնիսկ ռուսերենի դասեր է տվել: Ասում է, թե եկել էր Հայաստան, իբրեւ լրագրող, բայց լրագրողական փաստաթուղթ չունի, կարող է լինել անկախ լրագրող, բայց ոչ մի հոդված չեմ տեսել իր անուն-ազգանունով, ոչ մի հեռուստատեսային կամ ռադիո հաղորդում չկա, որտեղ նա ունի մասնակցություն, ոչ մի հարցազրույց չկա, որը վարում է նա, նույնիսկ Ֆեյսբուքում եւ Թվիթերում չկա: Հետեւապես, ո՞րն է եղել իր առաքելությունը Հայաստանում: Եկել էր՝ որպես տուրի՞ստ, թե՞ որպես լրագրող: Ընդ որում՝ եկել է Հայաստան երկու անձնագրով: Նա մտել է հայկական տարածք իտալական անձնագրով, բայց ֆրանսիական անձնագիր էլ ունի: Եվ, ի վերջո, ինչո՞ւ էր գնացել Գորիս, եթե որպես տուրստ է եկել, տուրիստները գնում են Դիլիջան, Սեւան, Էջմիածին, Երեւան: Գորիսում Անվտանգությունը նրան ստուգել է, ուրեմն՝ ինչ-որ բան եղել է, գուցե նկարել է մի բան, որը չէր կարելի: Ստուգել են, ոչինչ չեն գտել, որովհետեւ հյուրանոցում երկու համար էր վերցրել: Տեսե՞լ եք մի տուրիստի, որը հյուրանոցում երկու համար է վերցնում, երբ մենակ է: Թե ո՞ւմ համար է աշխատում, եւս պարզ չէ՝ ֆրանսիական գաղտնի ծառայությունների՞ համար, թե՞ այլ երկրի: Ինչեւէ, Գորիսից եկել է Երեւան եւ գնացել է Վարդենիս: Վարդենիսը տուրիստական վա՞յր է, հիմա անգամ երեւանցիները չեն գնում Վարդենիս: Ինչպե՞ս է նա Սոթք հասել, սա եւս հետաքրքիր է, ո՞ւմ միջոցով: Անհնար բան է սա անգամ երեւանցու համար, քանի որ ճանապարհին կանգնած է ոստիկանությունը, նաեւ ռազմական ոստիկանությունն է տարածքը վերահսկում: Ես անձամբ եղել եմ այնտեղ, իհարկե, չեմ ասի, թե ինչպես ու գիտեմ, որ անհնար է հասնել այնտեղ: Բնականաբար, ես չէի գնացել նկարահանումներ անելու, այլ գնացել էի մեր զինվորներին բարեւելու՝ այն էլ սպայի ուղեկցությամբ:

— Պարոն Նիկոլյան, իսկ ինչո՞վ է զբաղված եղել Վարդենիսում, ի՞նչ են նկատել անվտանգության ծառայողները:

— Հետաքրքրականն այն է, որ Վարդենիսում մի շոր է հագին եղել, որի թեւին եղել է հայկական զինանշանը: Որտեղի՞ց այդ հագուստը, ինչի՞ համար էր հագել, եթե տուրիստ է կամ եթե լրագրող է, ուրեմն՝ պետք է լիներ չեզոք: Սոթքում նկարահանում անելու նպատակը ո՞րն է եղել, ինչո՞ւ է հայկական դիրքերը նկարել: Ընդ որում, եթե Ֆրանսիայի համար է աշխատում, ուրեմն՝ նրա հետ պետք է լիներ Ֆրանսիայի դեսպանատան ատաշեն, ինչո՞ւ է եղել մենակ: Վերջապես մեկը զանգահարել է անվտանգության ծառայությանը եւ ասել, որ մի աղջիկ կա տարածքում արտասահմանցի, նկարահանումներ է անում, իսկ տեսախցիկը դնում պայուսակի մեջ: Սա եւս ուշագրավ է, որովհետեւ եթե լրագրող ես, տեսախցիկը ուսիդ կգցես, ոչ թե ամեն անգամ պայուսակիցդ կհանես: ԱԱԾ-ն բռնում է նրան, հեռախոսները ստուգում են, համակարգիչը՝ եւս, հարցնում են, թե ով է, ինչու է նկարահանում, ում համար է աշխատում: Սակայն, աղջիկը ոչինչ չի պատասխանում, չի խոսում: Օրենքով սա այն դեպքն է, երբ նրան անմիջապես պետք է տանեին ԱԱԾ-ի կենտրոնական գրասենյակ՝ Երեւան, Նալբանդյան 104: Բայց չեն տանում, պահում են՝ համոզված լինելով, որ «խոշոր ձուկ են բռնել»: Եվ որպեսզի նա խոսի, սկսում են տանջել, ըստ այդ աղջկա, ապտակներ են նրան հասցրել, հետո բանը հասել է նույնիսկ բռնաբարության: Բայց քանի որ այդպես էլ չի խոսել, ազատել են, ուղարկել Երեւան: Այս ամբողջ պատմությունից հետո նա դիմել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն, դեսպանատանը բոլորն են տեղյակ այս մասին, եւ իմ տեղեկություններով՝ նրա բողոքին ի պատասխան ասել են, որ՝ «դու եկել ես Հայաստան իտալական անձնագրով, եթե մտնեիր ֆրանսիական անձնագրով, սա արդեն ուրիշ հարց կլիներ»: Իհարկե, սա ձեւ է եղել, որպեսզի գլուխներն ազատեն, բայց չէ որ նա նույնքան նաեւ Ֆրանսիայի քաղաքացի է, եւ դեսպանատունը պարտավոր էր օրենքին համապատասխան պաշտպանել իր քաղաքացու շահերը: Պարզապես, Ֆրանսիայի դեսպանատունը չի ցանկացել աղմուկ բարձրացնել եւ խնդիրներ ունենալ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ: Դրա համար ամեն ինչ արել են, որպեսզի շուտ նրան ուղարկեն Ֆրանսիա: Թե արդյոք դիմել է նաեւ Իտալիայի դեսպանատուն, չգիտեմ:

— Փաստորեն, ՀՀ ազգային անվտանգությունն այս անձի հետ կապված որեւէ խնդիր չի՞ տեսել, որ նա արդեն Ֆրանսիայում է:

— Այո, նա հիմա Ֆրանսիայում է: Եվ այստեղ դիմել է դատաբժշկի, որի եզրակացության հիման վրա պատրաստվում է դատի տալ Հայաստանի կառավարությանը: Բայց հետաքրքիրն այն է, որ Վարդենիսում տեղի ունեցածի մասին ԱԱԾ ղեկավարությունը տեղյակ չի եղել: Իսկ տեղեկանալուց հետո չեն բարձրաձայնել այդ մասին, ուրեմն՝ մի խնդիր կա, որ ուզում են փակել թեման: Սակայն, ասեմ, որ արդեն իսկ այս հարցով ֆրանսիական մամուլը եւս հետաքրքրված է: Ինձ թվում է՝ Վարդենիսում մի սխալ բան, այդուհանդերձ, եղել է: Բռնել էիք, լավ էիք արել, ուղարկեիք Երեւան…

— Ի վերջո, Կլաուդիա Լոստանլեն լրտե՞ս է, թե՞ անախորժ պատմության զոհ:

— Ես չգիտեմ՝ այդ մասին թող բարձրաձայնի ԱԱԾ մամուլի ծառայությունը՝ սխալմո՞ւնք է եղել, թե՞ իրականում լրտես է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման Հովհաննիսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода