Iravunk.com | Երազում եմ, թե երբ է գալու այդ օրը. Արսեն Գրիգորյան
Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվել Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը Գերմանիայում Փաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներ Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Հայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս Գրիգորյան Ալիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ին Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Ադրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցում

Երազում եմ, թե երբ է գալու այդ օրը. Արսեն Գրիգորյան

Մշակութային

Ժամանակակից մշակութային չափանիշներն արտիստից պահանջում են լինել ունիվերսալ, իսկ տվյալ մասնագիտությանը հարող արվեստի ճյուղերի հանդեպ՝ ճկուն։ Դերասան, հաղորդավար, երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ դասվում է հենց այդ արտիստների շարքին, ում հայ հանդիսականն ու հեռուստադիտողն ամեն անգամ բացահայտում է նոր կերպարով ու նոր մոտեցումներով։ Արտիստական կարիերայի ընթացքում Արսենն իր արվեստի հետեւորդներին ներկայացավ որպես դերասան, հետո՝ հաղորդավար ու երգիչ։ Ապա կերպարներն ու արտիստական հնարավորությունները մեկտեղելով՝ շոկի ենթարկեց հայ հանրությանը՝ «Կամիլի» կերպարով։ Վերջերս էլ նրա երազանքների ու կարիերայի ճանապարհները խաչվեցին, եւ ճակատագիրը նրան տարավ հոլիվուդյան ֆիլմարտադրություն՝ նկարահանվելով աշխարհահռչակ ռեժիսոր եւ սցենարիստ Շոն Բեյքերի «Մանդարին»՝ «Tangerine» ֆիլմում։ Այս եւ առաջիկա նոր ծրագրերի շուրջ էլ ծավալվեց «Իրավունք»-ի զրույցը Արսեն Գրիգորյանի հետ։

— Շոն Բեյքերի «Մանդարին» ֆիլմում նկարահանվեցի 2014 թվականին, սակայն մինչեւ այսօր կապի մեջ ենք նրա հետ, խոսում ենք նրա հաջորդ նախագծերի մասին, կամ ինքս եմ իմ նորություններով կիսվում նրա հետ, լսում նրա խորհուրդները։ Խոստովանեմ, որ սրտիս գողտրիկ մի անկյունում փափագում եմ, որ մի օր անպայման կրկին համագործակցելու ենք, քանի որ այն երկկողմանի ցանկություն է։ Նույնիսկ նրա վերջին նկարահանած ֆիլմում մի կերպար կա, որի պրոտոտիպը ես եմ։ Այսինքն, սցենարը գրելիս Շոնն ինձ է նկատի ունեցել, իմ տեսակի հիման վրա է ստեղծվել այդ կերպարը։ Ֆիլմում իմ կերպարին մարմնավորել է ուրիշ դերասան, ու ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպե՞ս են ինձ խաղացել (ծիծաղում է, - հեղինակ)։

«ԻՐԱՐԻՑ ՏԱՐԲԵՐ ՈՒ ԾԱՅՐԱՀԵՂ ԿԵՐՊԱՐՆԵՐ ԵՄ ԿԵՐՏԵԼ»

— Հետաքրքիր է, ինչպե՞ս ամերիկյան ռեժիսոր Շոն Բեյքերին գտավ հայ արտիստ Արսեն Գրիգորյանին։

— Այդ ժամանակ ես Նյու Յորքի ամառային դպրոցում վերապատրաստման դասեր էի վերցրել։ Մի օր դասից հետո քայլում էի Նյու Յորքի փողոցներում ու երազում էի՝ ինքս ինձ հարցնելով. «Արսեն ջան, դու հիմա Նյու Յորքում ես՝ վերապատրաստման դասերի, ի՞նչ կցանկանայիր, որ քո կյանքում լիներ»։ Եվ, անմիջապես ինքս ինձ ակամայից պատասխանեցի. «Կուզենայի ամերիկյան Independent՝ անկախ ֆիլմում նկարահանվեի…»։ Այդ ինքնազրույցից երկու օր անց զանգ ստացա օպերատոր Մկրտիչ Մալխասյանից։ Նա ասաց, որ իրեն է դիմել դերասան Կարեն Կարագուլյանը, ով այդ պահին նկարահանվում էր Շոն Բեյքերի ֆիլմում եւ ասել է, որ Շոնը իրենից հետաքրքրվել է, թե արդյո՞ք ԱՄՆ-ում կա մի հայ դերասան, քանի որ մի կերպար կա, որ կուզենար հայ դերասանը մարմնավորեր։ Դե, պատկերացրեք իմ ապրումներն ու ուրախությանս անսահմանությունը։

Այսինքն, Նյու Յորքը Ձեզ համար դարձավ երազանքների իրականացմա՞ն քաղաք։

— Այո, ու այդպես ես մեկնեցի Լոս Անջելես, նկարահանվեցի նրա «Մանդարին» ֆիլմում։ Այն առաջին ֆիլմն էր, որ ամբողջությամբ նկարահանվել էր Այֆոնով եւ դարձավ «Սանդենս» կինոփառատոնի հիթը։ Ի դեպ, ֆիլմը նկարահանած Այֆոնը հիմա գտնվում է կինոակադեմիայի թանգարանում` որպես առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ նկարահանած Այֆոն։

— Արսեն, հայաստանյան ֆիլմարտադրությունում էլ պասիվ չեք, քանի որ անցյալ տարի նկարահանվեցիք մի քանի ֆիլմերում…

— Այո, անցյալ տարի եղավ Սերժ Գաբյանի «ՕԹԹԿ» ֆիլմը, որն իր ֆորմատով 18+ էր զուտ այն իմաստով, որ բաց տեքստով էր, ու ավելի կենցաղային երկխոսություններ էին։ Այն ինձ համար հետաքրքիր էր, քանի որ խաղացի ինձ համար լրիվ այլ կերպարում՝ կյաժի դերում։ Երբ Սերժն ինձ առաջարկեց կերպարը, ասացի՝ վստա՞հ ես, ասաց՝ այո։ Եվ այդպես համաձայնեցի, ու հետաքրքիր ստացվեց։ Որպես դերասան՝ ինձ հետաքրքիր էր, քանի որ խաղում էի ինձ հետ կապ չունեցող մի կերպարում։ Անցյալ տարի նկարահանվեցի նաեւ ռեժիսոր Արման Մարությանի «Մանյունյա» մանկական հեքիաթ-ֆիլմում, որը նկարահանվել է Նարինե Աբգարյանի ստեղծագործության հիման վրա։ Ես այդ ֆիլմում մարմնավորեցի Նարինե Աբգարյանի բազմազավակ հոր կերպարը։ Մի խոսքով, իրարից տարբեր ու ծայրահեղ կերպարներ եմ կերտել։

«ՇԱՏ ԿՈՒԶԵՆԱՅԻ ԴՐԱՄԱՏԻԿ ԿԵՐՊԱՐՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱՅԻ»

— Հանդիսատեսը բոլորովին վերջերս բացահայտեց Ձեզ այլ կերպարում՝ «Փայլոու» ներկայացման ժամանակ։

— Այո, այդ ներկայացման մեջ ես մարմնավորում էի հրաշագործ Փայլոուի կերպարը։ «Փայլոու» մյուզիքլը մեկ ամիս խաղացինք եւ շատ բուռն ընդունվեց, հրաշալի արձագանքներ ենք ստացել թե՛ փոքրերի, թե՛ մեծերի կողմից։ Դրա համար մենք մյուս տարի էլ կխաղանք այն։ Ասեմ, որ «Ֆաքթորի» փրոդաքշնն ունի մեկ այլ ներկայացման գաղափար, այդ մասին շատ չեմ կարող փակագծեր բացել, քանի որ ինքս էլ չգիտեմ շատ մանրամասներ։ Միայն գիտեմ, որ կա նման գաղափար, եւ ես էլ ընդգրկված եմ լինելու, ինչի համար ուրախ եմ ու երջանիկ, քանի որ աշխատում է պրոդյուսերական, ռեժիսուրական, խորեոգրաֆիական, կոմպոզիտորական պրոֆեսիոնալների խումբ, որոնց հետ աշխատելը միայն նվաճում է ու մասնագիտական ձեռքբերում։

— Պետական թատրոնների խաղացանկային ներկայացումներում ներգրավվելու ցանկություն չունե՞ք, թե՞ հրավերներ չկան։

— Ես ունեցել եմ նման շրջան, որ եղել եմ խաղացանկային ներկայացման դերասան, դա էլ իր հաճույքն ունի։ Շատ կուզենայի դրամատիկ կերպարում հանդես գայի որեւէ ներկայացման մեջ, զուտ նրա համար, որ որպես դերասան՝ չկորցնեի ճկունությունս։ Ինչու ոչ, նաեւ իմ հանդիսատեսի համար, որպեսզի ինձ տեսնի նաեւ այլ կերպարներում։ Այս պահին դեռ նման առաջարկ չկա, բայց ես բաց եմ առաջարկների առաջ։

— Կա՞ մի կերպար, որ շատ կուզենայիք խաղալ թատրոնում։

— Գուցե Մակբե՞թ, Համլե՞տ…

— Բայց, եթե չեմ սխալվում, ֆիլմերում դրամատիկ կերպարներում հանդես գալու փորձ ունեցել եք։

— Այո, այս հարցում իմ բախտը բերել է, այդ տեսանկյունից ինձ ճանաչում է ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը, ում նկարահանած թե՛ կարճամետրաժ, թե՛ լիամետրաժ ֆիլմերում ես այլ կերպ եմ ներկայանում, որտեղ արդեն երեւում են իմ դերասանական հմտությունները։ Ի դեպ, Լիլիթն ունի գրված մի ֆիլմի սցենար, որը ողբերգական մի պատմություն է։ Այդ ստեղծագործական ընթացքն ապրելու համար շատ խորը եւ նոր դերասանական մոտեցում է պահանջվելու ինձնից։ Երազում եմ, թե երբ է գալու այդ օրը, որ նկարահանվեմ։ Չեմ կարող փակագծեր բացել, միայն կարող եմ ասել, որ, ըստ նախնական վարկածի, ֆիլմի վերնագիրը կլինի «Ստվեր»։

«ԴԺՎԱՐ ԻՆՁ ՊԱՏԿԵՐԱՑՐԱԾ ԼԻՆԵՆ ՔՐԵԱՕԼԻԳԱՐԽԻԿ ԿԵՐՊԱՐՈՒՄ»

— Կարծես թե հեռուստասերիալներում չընդգրկվեցիք, առաջարկներ չկա՞ն, թե՝ հրաժարվել եք հեռուստասերիալներից:

— Ես սիթքոմերում, մինի սերիալներում եմ նկարահանվել։ Երկարաժամկետ սերիալներում նկարահանվելու առաջարկներ եղել են, պարզապես ընդհանուր համաձայնության չենք եկել։

— Ձեր չափանիշներն ու պահանջնե՞րը չեն համապատասխանել։

— Կարծում եմ՝ Հայաստանում նկարահանվող երկարաժամկետ սերիալներն իրենց տեսակով, բնույթով այլ են։ Նույն հենց այդ սերիալ ստեղծողները, չեմ կարծում, որ ինձ պատկերացրած լինեն սերիալային կերպարներում, որտեղ արծարծում են շատ կենցաղային կամ քրեաօլիգարխիկ թեմաներ։ Օրինակ, դժվար ինձ պատկերացրած լինեն քրեաօլիգարխիկ կերպարում։ Որպես դերասան՝ ինձ հետաքրքիր կլինի փորձել ու աշխատել այդ կերպարում։ Բայց, կարծում եմ, որ սցենարիստից, ռեժիսորից, պրոդյուսերից, օպերատորից է կախված, թե դու որքանով կկարողանաս այդտեղ հանդես գալ։ Մեկ-մեկ ինձ պատկերացնում եմ այնպիսի կերպարներում, որ մարդիկ չեն պատկերացնի։ Բայց, օրինակ, առիթների դեպքում, երբ մասնակցում եմ դրսից կազմակերպված քասթինգներին, քանի որ ինձ չեն ճանաչում թեթեւ ժանրի մեջ, լուրջ կերպարների առաջարկներ եմ ստանում, ինչպես եղավ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը» ֆիլմում։ Այսինքն, եթե հիմնվեին իմ տեսակի թեթեւ ժանրի դերասանական անցյալի վրա, երբեւէ չէին կարող պատկերացնել այդ կերպարում։ Բայց, քանի որ քասթինգի տնօրենը վրացի աղջիկ էր ու չէր ճանաչում ինձ, քասթինգից հետո միանգամից ես ընտրվեցի։ Դերասանի համար միշտ էլ էքսպերիմենտները հետաքրքիր են, ու ես երբեք էլ չեմ խուսափել նորամուծություններից։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода