Iravunk.com | Ալիեւը առաջ ընկավ ԱՄՆ-ից ու Ռուսաստանից` փորձելով ամրացնել իր իշխանությունը. Դավթյան
ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու Ուկրաինան Թրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNN Այսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆ Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե Դավթյան Ռուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներից Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ Ալիև Անկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրող Հաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` Երեւանում Ինչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ Դանիելյան Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ալիեւը առաջ ընկավ ԱՄՆ-ից ու Ռուսաստանից` փորձելով ամրացնել իր իշխանությունը. Դավթյան

Ներքաղաքական

Փետրվարի 7-ին Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ էին: Ընտրություններում հաղթեց Իլհամ Ալիեւը՝ հավաքելով 92,12 տոկոս կամ ավելի քան 4 միլիոն 567 հազար ձայն: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Հայատյացությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» գիտական աշխատության հեղինակ, ադրբեջանագետ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:

— Ադրբեջանում կա՞ր արտահերթ այս ընտրությունների անհրաժեշտությունը, թե՞ այս ամենն Ալիեւի հերթական շոուներից էր, որտեղ հարկավոր էր համապատասխան դերով հանդես գալ ու մեկ անգամ եւս ի ցույց դնել սեփական ուժն ու իշխանությունը:

— Նախ պետք է հաշվի առնել, որ կար 2020թ. պատերազմից հետո հաղթանակ, այնուհետեւ՝ 2023թ. սեպտեմբերին Արցախի ամբողջական օկուպացիա, հայաթափում ու բնականաբար, այս ամենը բերել էր Ալիեւին հանրային աջակցություն: Սակայն հաշվի առնելով նաեւ որոշակի դժգոհությունները եւ այն, որ այս տարի ԱՄՆ-ում ու Ռուսաստանում են սպասվում ընտրություններ եւ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական շահերի նոր բախում կարող է ձեւավորվել, առաջ ընկավ այս երկու գեոպոլիտիկ երկրներից, փորձեց բոլորից ավելի շուտ կազմակերպել եւ ամրացնել իր իշխանությունը՝ լեգիտիմություն ձեռք բերելով:

— Միջազգային դիտորդներ ուղարկելու խնդրանքով Բաքուն չէր դիմել ո՛չ Եվրախորհրդարանին, ո՛չ էլ ԵԽԽՎ-ին, սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

— 2018թ. ընտրություններին ԵԽԽՎ-ն նույնպես չէր ուղարկել դիտորդներ Ադրբեջանին, որովհետեւ ակնհայտ էր, որ ընտրակեղծիքների տեղատարափը բավականին շատ է լինելու, եւ միջազգային հանրության կողմից արձանագրությունները մի ականջով մտնելու են՝ մյուսով դուրս գալու, այսինքն՝ հետեւանք չեն ունենալու: Ինչո՞ւ նաեւ արտաքսեց որոշ դիտորդների, եւ ԵԽԽՎ-ն հրաժարվեց դիտորդների խումբ ուղարկել, որովհետեւ հաշվի առնելով, որ կարիք կլինի կեղծելու ու բարձր լեգիտությունուն ապահովելու, նկատի ունեմ տոկոսային ցուցիչը բարձր ցույց տալու, նախորդիվ հաղթահարելու համար, կարիք կա, որ հնարավորինս քիչ դիտորդներ լինեին, եւ հնարավորինս քիչ լրագրողական համայնք լիներ Ադրբեջանում, որոնք կարձանագրեին մեծ թվով խախտումները: Հիմա կան արձանագրված խախտումներ, փաստեր, բայց դրանք լոկալ բնույթ են կրում, այլ ոչ թե ամբողջ Ադրբեջանի տարածքում համատարած բնույթ կրող խախտումներ են: Հաշվի առնելով, որ վերջին շրջանում կա լարվածություն Ադրբեջանի և Եվրոպական պառլամենտի հետ, սա ինչ-որ իմաստով քաղաքական դեմարշ էր, նաեւ իր քաղաքական անկախությունը ցույց տալու համար:

— Մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, որ ընտրակեղծիքներ շատ են եղել, մի՞թե այդչափ ընտրակեղծիքների կարիք կար, Արցախը Ադրբեջանին «նվիրաբերվելուց» հետո՝ հասարակությունը չէ՞ր սատարի Ալիեւին:

— Ընտրակեղծիքներ արվել է այն պարզ բանի պատճառով, որ տոկոսային ցուցիչը լեգիտիմությունը շատ բարձր լինի, եթե մաթեմատիկական սկզբունքով 100 տոկոսը չլիներ բացարձակ արժեք տոկոսային ճշգրտության առումով, ապա Ադրբեջանում կլիներ ոչ թե 93 տոկոս, այլ կլիներ՝ 193: Այդտեղ նպատակը այն էր, որ կարիք կար Ալիեւի բարձր լեգիտիմությունը ցույց տալու, որ իր ժողովուրդը շնորհակալ է, «ազատագրել են Արցախը» եւ «հետ են բերել հայրենի հողերը»: Բնականաբար, այս մակարդակում կարիք կար տոկոսային բարձր ցուցիչը ցույց տալու, որ « ես ունեմ շատ լայն հանրային աջակցություն», եւ արդեն հնարավոր պատերազմի ժամանակ հասարակությունից պահանջել, որ եթե ձայն եք տվել, եկեք իմ համար կռվեք: Այսպիսի լոգիկա է աշխատում:

— Ադրբեջանի իշխանությունները նաեւ քվեարկություն են կազմակերպել Արցախի տարածքում, հաղորդվել է, թե ժամը՝ 10:00-ի դրությամբ Ստեփանակերտում իբր քվեարկել է 2361 մարդ, կեղծո՞ւմ էին թվերը:

— Ստեփանակերտի համար այդ թիվը շատ քիչ է, որովհետեւ այն մայրաքաղաք է հանդիսանում, եւ այնտեղ միշտ շատ մարդիկ են ապրել, քան հարակից բնակավայրերում, նախ այնտեղ հիմնականում բնակվում են իշխանական սպասավորները, տարբեր պաշտոն զբաղեցնող անձինք, զինվորականներ: Բնականաբար, այդ մարդիկ էլ են մասնակցելու ընտրություններին եւ իրենք խաղաղ բնակիչ չեն համարվում, այլ համարվում են վարչական ռեսուրս, այդ մարդկանց մասնակցությունն է նշված թիվը: Այնտեղ այս պահի դրությամբ, որպես խաղաղ բնակիչ, որպես այդպիսին, չի բնակվում, բնակվում են մեր հայրենակիցներից մի քանի տասնյակի հասնող հայեր, որոնք պատանդ են մնացել մեր կորցրած Արցախում, եւ փորձում են այդ մարդկանց նույնպես օգտագործել, որպես Ադրբեջանի քաղաքացի, որոնք քվեարկել են Ալիեւի օգտին: Նաեւ նշվեց, որ Ստեփանակերտում Ալիեւը 100 տոկոս ձայն է հավաքել: Կուզեմ այստեղ շեշտել կարեւոր հանգամանք. գիտեք, որ ընտրություններին մասնակցող անձինք, հիմնականում մասնակցում են իրենց գրանցման հասցեին համապատասխան, Ալիեւը, բնականաբար, Ստեփանակերտում գրանցված չէր, եւ իր այս քայլը սահմանադրական առումով որոշակի խախտում էր, սակայն այստեղ շատ ավելի քաղաքական ցուցիչի ֆակտորն է ավելի բարձր՝ նախ ցույց տալու իր հասարակությանը, որ սա իրական է, եւ ունեն շատ բարձր ֆոն այդտեղ ապրելու, հետագայում զարգանալու: Երկրորդ՝ ցույց տալու ուժը միջազգային հարթակներին, որ ինքը տերն է իր վարած քաղաքականության եւ գիտակցում է, թե ինչ է իրականացնում: Եվ երրորդ՝ մեր հասարակության մոտ հերթական անգամ նվաստացման ու ընկճվածության ֆոնը արթանացնելու համար է արվում:

— Հունվարի 28-ին, Նիկոլ Փաշինյանը մի քանի առաջարկ արեց Ադրբեջանին՝ սպառազինությունների փոխադարձ ստուգում, չկրակելու վերաբերյալ համաձայնություն, զորքերի հայելային հետքաշում եւ այլն: Ըստ ձեզ` որքանո՞վ է հավանական, որ Ալիեւը ընդհանուր փոխհամաձայնության կգա Փաշինյանի հետ ու կընդունի առաջարկները:

— Նախ, Փաշինյանին Ադրբեջանում ոչ ոք բանի տեղ չի դնում, որ մի հատ էլ իր այս առաջարկներին բանի տեղ դնեն: Դրա հստակ ցուցիչն է այն, որ այդ ընթացքում ներկայացված «խաղաղության պայմանագրի» պրոցեսներում ոչ մի կետ հայկական պահանջներից չի բավարարվել, դա բավարարվել է հիմնականում ադրբեջանական պահանջների սկզբունքով, եւ այդտեղ չի եղել դրույթ, որը կբխի ՀՀ շահերից: Հետեւաբար Փաշինյանի ասած-չասած որեւէ խոսք ոչ մի նշանակություն, որեւիցե կշիռ չունի, բացի այն, որ կօգտագործեն Հայաստանի դեմ՝ պատերազմ սկսելու համար: Չեմ կարծում, որ Փաշինյանին որեւէ մեկը թույլ կտա, որ ինքը գնա Ադրբեջան, կամ Հայաստանից որեւէ մեկը գնա ու ստուգի սպառազինությունները, նման պահանջ կա, որ դա լինի միակողմանի: Այսինքն՝ Բաքուն վերահսկի Հայաստանի սպառազինությունը, իրենց պնդմամբ, որ չլինեն ռեւանշիստական ուժեր, որոնք կփորձեն վերականգնել պատմական արդարությունը: Միայն այդ պահանջ կա իրենց կողմից, բայց փոխադարձ որեւէ բան՝ մոռացե՛ք:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա Հակոբյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода