Iravunk.com | Հովհաննես Գալաջյանի պես մարդիկ պետք է լինեն ուղենիշ. 40 օր՝ առանց «Իրավունք» թերթի գլխավոր խմբագրի
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNN Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Ու՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքով Հայտնի է վերջին զանգի օրը Հայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառը Լրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն է Սրբազանն ասաց ամեն ինչ. Արման Հովհաննիսյան Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում Որ դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկում

Հովհաննես Գալաջյանի պես մարդիկ պետք է լինեն ուղենիշ. 40 օր՝ առանց «Իրավունք» թերթի գլխավոր խմբագրի

Ներքաղաքական

Դժվար է, ծանր, համակերպվելն՝ անհնար… «Իրավունք-ն արդեն 40 օր է, ինչ աշխատում է իր բնականոն հունով, բայց չսպիացող խոր ցավը սրտում: Այդպես կվարվեր հենց ինքը՝ մեր սիրելի գլխավոր խմբագիրը՝ Հովհաննես Գալաջյանը: Ավելին՝ իր ուրույն, գալաջյանական ոճով էլ կհորդորեր թե՛ մեզ, թե՛ ընտանիքին, թե՛ հարազատներին. «Կորստի ցավից առավել ուժգին թո՛ղ հպարտությունը ձեր մեջ խոսի»: Ինչպե՞ս բնականոն… Արդեն 40 օր է այս հարցը տալիս են մեզ եւ ինքներս էլ ենք մեզ հարցնում, երբեմն՝ լռում, երբեմն՝ պոռթկում… Սա էր թերեւս հենց Հովհաննես Գալաջյան երեւույթն՝ անբացատրելի, սակայն այնպիսի միտք ու գաղափար, համակարգված տեխնիկական բազա ամբարած, որ իր գործը շարունակվում է անխափան՝ անգամ հետմահու:

«Մեր կուսակցությունը կորցրեց իր հիմնադիր անդամներից մեկին՝ Հովհաննես Գալաջյանին: Դեռեւս կուսակցության հիմնադրումից առաջ՝ 1987 թվականին, ես, Գալաջյանը եւ էլի մի խումբ ընկերներ ստեղծեցինք ընդհատակյա կազմակերպություն, որը զբաղվում էր Արցախի հարցերով: Գրականություն եւ մշակութային ժառանգությունն էինք ուսումնասիրում, լուսանկարներ եւ տեղեկություններ տարածում: Իսկ 1988 թվականին, երբ շարժումը դեռեւս նախապատրաստական փուլում էր, մեր կազմակերպությունը, բնականաբար, տեղյակ էր եւ որոշ գործողություններ էր անում, որովհետեւ մեզ հետ հիմնականում ուսանողներ էին, ասպիրանտներ, երիտասարդ ինժեներներ: Այդ ժամանակ ստեղծվում էին սահմանադրական խմբեր, մենք էլ մեր սահմանադրական խումբը ստեղծեցինք: Եվ արդեն 1989 թվականի ապրիլին ձեւավորվեց ՍԻՄ կուսակցությունը: Նույն թվականի ամռանը ՍԻՄ կուսակցության նախագահությունը որոշեց, որ մեր կուսակցությունը պետք է ունենա թերթ: Դա Սովետական իշխանության ժամանակահատվածն էր, երբ որեւէ, այսպես ասած, անկախ թերթ գոյություն չուներ: Կար միայն ԱԻՄ կուսակցության հանդեսը: Եվ, «Իրավունք»-ը դարձավ առաջին անկախ թերթը, իսկ կուսակցության նախագահության որոշմամբ՝ առաջին անկախ թերթի գլխավոր խմբագիրը հենց Հովհաննես Գալաջյանը դարձավ: Դրանից հետո՝ արդեն 35 տարի է, ինչ տպագրվել է թերթը (շատ փոքրիկ ընդմիջումներ են եղել)՝ Հովհաննես Գալաջյանի մասնակցությամբ, մեծ մասն այս ժամանակահատվածի նա է եղել գլխավոր խմբագիրը, մի որոշ հատված՝ ես:

Հովհաննես Գալաջյանի կորուստը շատ ծանր է մեր կուսակցության համար, «Իրավունք մեդիա» հոլդինգի համար եւ նաեւ մեր հասարակության համար, որովհետեւ նա շատ բարձր ինտելեկտ ունեցող լայնախոհ մտավորական էր եւ, միեւնույն ժամանակ, նվիրված, համարձակ, սկզբունքային անհատականություն: Ասեմ, որ 1989 թվականից մինչեւ իր կյանքի վերջին օրը Հովհաննես Գալաջյանը եղել է ՍԻՄ կուսակցության նախագահության անդամ, քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ ունենալով կարեւոր եւ առանցքային դերակատարություն: Շեշտում եմ՝ 35 տարի մի կուսակցության մեջ է եղել, մինչդեռ կան մարդիկ, որոնք մի տարվա մեջ 35 կուսակցություն են փոխում: Նա դարձավ ՍԻՄ կուսակցության անդամ եւ մահացավ՝ լինելով նույն կուսակցության անդամ: Սա խոսում է սկզբունքների հստակության մասին, որ մարդը չի փորձում իր սկզբունքները համապատասխանեցնել իրավիճակին, որպեսզի ինչ-որ շահ ստանա: Շատերը ստեղծում են կուսակցություն ոչ թե նրա համար, որ ծառայեն հայ ժողովրդին, մեր հայրենիքին, մեր պետությանը, պետականության պահպանմանը եւ հանուն Արցախի վերամիավորման, այլ ստեղծում են կուսակցություն, որպեսզի պաշտոն գրավեն ու օգտվեն ինչ-ինչ բարիքներից, փող աշխատեն, կաշառք վերցնեն: Դրա համար Հովհաննես Գալաջյանի պես մարդիկ մեր հասարակության համար պետք է լինեն փարոս, ուղենիշ, այլ ոչ թե նմանվեն կառաշակերներին, թալանչիներին, դավաճաններին, ազգուրացներին: Պետք է ձգտել նմանվել նրանց, ովքեր իրենց կյանքը դրեցին՝ հանուն երկրի եւ ազգի զարգացման: Մեր Հովիկը հենց այդպիսին էր», - «Իրավունք TV»-ի եթերում ասել է ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըՀայտնի է դարձել, թե ԱՄՆ նախագահի թեկնածուներից ով ավելի շատ աջակցություն ունի. CNNԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՈւ՞մ և ինչ եք փորձում համոզել այ դուռակներ, էդ մուտիլովկեքովՀայտնի է վերջին զանգի օրըՀայտնի է Էրդողանի ԱՄՆ այցի չեղարկման հնարավոր պատճառըԼրագրողներին քաշքշող ոստիկանը Նաջարյան Արմենն էՍրբազանն ասաց ամեն ինչ. Արման ՀովհաննիսյանՍիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրումԻնչու և ինչպես ձախողվեց Նաիր Տիկնիզյանի` «Վերդեր» տեղափոխությունըՈր դեպքում է դատարանը քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչում․ իրազեկումԳնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորեց Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամըՖարերյան կղզիներից՝ հանուն տեղահանված արցախցիներիԳնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել«Տորինոյի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք բացեցին «Ինտերի» ֆուտբոլիստների համարՀՀ սահմանները դարձել են բաց դաշտ, Ոսկեպարի մեր եկեղեցին ադրբեջանական են համարում. ակցիա` Գյումրիում (տեսանյութ)2018-ի սցենարը կարող է կրկնվել՝ ուրիշի դեմքով. Երջանիկ Ղազարյանը զգուշացնում էԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. ԿրեմլՄիջազգային քրեական դատարանն այս շաբաթ Նեթանյահուի ձերբակալության օրդեր կհրապարակի«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարովԼեո Նիկոլյանն ուղիղ մեկ շաբաթ է հացադուլ է անում. նրան թույլ չեն տալիս մուտք գործել ՀայաստանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Ինչպես ճիշտ լվանալ ելակըՓակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը10 հազար ադրբեջանցի դպրոցական մասնակցել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» օլիմպիադայինՆպաստելու ենք Երևան-Բաքու խաղաղության հաստատման հնարավորությունների օգտագործմանը. Թուրքիայի դեսպանԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԻրանի ՊՆ ղեկավար. Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության զարգացումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանըԻ՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումԵթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզըՀայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՕդի ջերմաստիճանը կբարձրանաՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԿուզես լինիմ՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըԼքված հայեր, միացե՜ք. Ալլա ՀակոբյանԳետաշեն՝ կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե ՆերսիսյանըՄահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն ՂազարյանըՍահմանադրական դատարանը բավարարեց Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի Քաղաքացիական և վարչական հարցերով տնօրեն, փաստաբան, ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Լարիսա Բաղդասարյանի դիմումըՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)«ՌԴ Պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության իմաստը դավաճանություն է»Գերմանական Leopard տանկը վերջապես հասել է Մոսկվա (Տեսանյութ)Թակեր Կարլսոն. դեմոկրատներին հաջողվեց առաջ մղել Բայդենին, ով իրականում պարտվեց (Տեսանյութ)Թուրքիայում ոստիկանը սպանել է երկու գործընկերներին ու վիրավորել ութին (Տեսանյութ)Ուկրաինայի Զինված ուժերը Օչերետինոյի շրջանում «հուսահատ վիճակում» են. Forbes
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода