Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենի առաջարկը շոկի է ենթարկել Փաշինյանին. մանրամասներ մշակույթի գործիչների հետ փակ հանդիպումից
ՄշակութայինՕրեր առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում փակ հանդիպում է ունեցել մշակույթի ոլորտի շուրջ 20 ներկայացուցչի հետ: Հանդիպմանը ներկա են եղել թատերական գործիչներ, կոմպոզիտորներ, նկարիչներ, հրատարակիչներ, դիրիժորներ։
Մոտ 2 ժամ տեւած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը խոսել է մշակույթի կապիտալիզացիայից, թե կոնկրետ ինչ խնդիրներ պետք է դրվեն յուրաքանչյուր ոլորտի առաջ։ Նա նաեւ նշել է, որ այս տարիների ընթացքում որեւէ նախագիծ չի մերժվել ֆինանսավորման պատճառով, եթե
նախագիծը եղել է առաջադիմական ու վստահություն ներշնչող, ապա փող միշտ գտնվել է ու կա։
Մշակույթի գործիչներն էլ հանդիպման ժամանակ բարձրաձայնել են մեկենասության մասին օրենքի անհրաժեշտության, թատրոնների
ֆինանսավորման նոր մոդելի, արվեստանոցների բացակայության, դերասանների սոցիալական պաշտպանության, ցածր աշխավարձերի պատճառով հիպոթեքային ծրագրերից օգտվելու անհնարինության եւ շատ այլ հարցերի մասին։
Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի առաջարկը զարմացրել է անգամ Փաշինյանին։ Նա առաջարկել է որոշակի փոփոխություններ անել թատրոնի անվանման մեջ, այն է՝ ավելացնել «Հայաստան» բառը՝ դուրս թողնելով Գաբրիել Սունդուկյանի անունը։