ԱՆՎԱՆԻ ԳՐՈՂ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԸ, ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
ՄշակութայինIravunk. com - ի Շիրակի մարզի թղթակիցը Գյումրիում էր։ Այսօր, փետրվարի 19-ը, Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, 155-ամյակն է լրանում։ 2008 թվականից, Հայաստանի Գրողների միության նախաձեռնությամբ, այս օրը մեր երկրում նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Գիրք նվիրելու օրվա և Պարույր Սևակի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ, Գյումրիի «Մկրտիչ Արմենի» անվան կենտրոնական գրադարանում, անվանի գրող, գրականագետ ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԻ մասնակցությամբ «Անծանոթ Սևակը» թեմայով անցկացվեց բանախոսություն։ Միջոցառմանը ներկա էին Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Լուսինե Սանոյանը, դասախոսներ, ուսուցիչներ, կրթության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, հյուրեր։ Հովիկ Չարխչյանը, շնորհակալություն հայտնեց բոլորին մասնակցության համար, պատմեց Սևակի գրական գործունեության մասին ու նրա կյանքից, գործունեությունից։ Բանախոսություն ավարտին, Լուսինե Սանոյանը, համայնքապետ Վադգես Սամսոնյանի անունից, օրվա խորհրդով գիրք նվիրեց Հովիկ Չարխչյանին։ Գրքեր նվեր ստացան նաև գրադարանի 3 ամենաակտիվ ընթերցողները։ Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ, Գյումրիի «Մկրտիչ Արմենի» անվան կենտրոնական գրադարանին հատկացվել է 32 կտոր գիրք։ Հուսով ենք, որ սա մեծ խթան կհանդիսանա ու երիտասարդները ավելի շատ կհաճախեն գրադարան, կկտրվեն համակարգչային վնասակար խաղերից ու կզբաղվեն ընթերցանությամբ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ