Նրա համար կյանքը բարու հաղթանակի մասին էր. մահացել է Արտակ Հերիքյանի մայրը
ՀասարակությունՄահացել է հաղորդավար, մեկնաբան, լրագրող ԱՐՏԱԿ ՀԵՐԻՔՅԱՆԻ մայրը:
«Նա ժպտում էր կյանքին՝ չնայած կյանքը դառնանալու քիչ առիթներ չէր տվել նրան: Նրա համար կյանքը սիրելու, ապրելու կամքը կոփելու մասին էր: Նրա համար կյանքը բարու հաղթանակի մասին էր: Մահը՝ կյանքի շարունակությունը... Այսօր, կյանքի 88-րդ տարում, մայրս՝ Մանիկ Հերիքյան-Գիժլարյանը, հանգավ ի Տեր...», - գրել է Ա. Հերիքյանը: