«Նռան գույնը»․ հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին
ՄշակութայինԱ․ Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին եւ 16-ին՝ ժամը 19։00-ին, կցուցադրվի «Նռան գույնը» անվանումով հայ-ֆրանսիական պարային ներկայացում՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։
Պարուսույցը եւ գեղարվեստական ղեկավարը Մուրադ Մերզուկին է, իսկ գաղափարի հեղինակն է Սաթէ Խաչատրյանը։ Ցանկություն ունենալով երկխոսություն ստեղծել տարբեր մշակույթների եւ արվեստի տարբեր ճյուղերի միջև՝ այս ներկայացումը համատեղում է հիփ-հոփը հայկական ավանդական պարի, իսկ հայկական ավանդական երաժշտությունը՝ էլեկտրո երաժշտության հետ՝ փորձելով բեմից հանդիսատեսին փոխանցել Սերգեյ Փարաջանովի արվեստի ողջ պոեզիան։
«Սաթէ – Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանի հրավերով Մուրադ Մերզուկին՝ իր օգնական Կադեր Բելմոկթարի ուղեկցությամբ, առաջին անգամ են գալիս Հայաստան։ Նախագծի իրականացմանն աջակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը եւ Հայաստանում ֆրանսիական ինստիտուտ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ֆրանսիական մասնաճյուղը /ՀԲԸՄ/։
Երեւանյան հյուրախաղերը կազմակերպվում են ԿԳՄՍ նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ Լիոնի մետրոպոլի աջակցությամբ: