Ով է նրան կաշառք տվել՝ կինը կնոջ թշնամի. Բացահայտում
Քրեական
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը, և կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված ԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է:
Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը ձերբակալվել էր:
Մասնավորապես, Քրիստինա Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու համար։
Պարզվում է, Աբրահամյանին ենթադրյալ կաշառք տվողը «Վիոլետա» ԲԿ-ի տնօրենն է՝ Վիոլետա Սարգսյանը: